ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 22, 2013 0:40 - 4 քննարկում

«Հիսուսը Աստծո որդի է» երկհազարամյա ստի մասին:

By Vahagnakanch
«Մեկի խելքն առան`սա չարիքը բարիք համարեց…»

(ասույթ)

Այդ սուտը երեւան բերելու բազում ձեւեր կան, զորօրինակ` ցեղաբանականը (ազգաբանականը), ծագումնաբանականը, հոգեբանականը, հավատքայինը (կրոնականը), դիցաբանականը, պատմականը, սոցիալականը, իմացականը եւ այլն, ինչպես եւ` պատմականորեն երեւան բերվել են: Այս դեպքում, սակայն, նախապատվությունը տանք մինչ այժմ անտեսվածին` տեքստաբանականին (շուրջ 200 տարվա պատմություն ունեցող եվրոպական գիտության` հերմենեւտիկայի համար այդ հարցը տակավին մնացել է անձեռնմխելի…), այսինքն` այն տեքստերի` քրիստոնյաների կողմից որպես կանոնիկ համարվող գրքերի (համահավաք` Նոր կտակարան կոչվող) համապատասխան տեղերի իմաստային վերլուծությանը, որոնցից «ելնելով» «Հիսուսը Աստծո որդի է» պնդման կողմնակիցները` իրենց պնդումը «հիմնավորում» են (ի դեպ, ինքը` Վարդապետության հիմնադիրն էլ, ժամանակին առաջնորդվելով «սեպը սեպով կհանեն» սկզբունքով, նույն ձեւով «հերքում» հեթանոսական ճշմարտությունները…): Այսպես, ուրեմն, տեսնենք, թե ինչպես է քրիստոնեական գլխավոր դավանաբանական սկզբունքը երեւում իր բուն տեքստում (ասել է թե` ներսից) Նոր կտակարանում: (Մի կողմ թողնենք դրանից ածանցվածները, ըստ էության` երկրորդականները: Անտեսենք նաեւ ենթատեքստային մոտեցումը, որ նույնպես քիչ բան չէր տա հարցի իսկությունը պարզելու համար):

Ի՞նչ է ասում Նոր կտակարանը Հիսուսի մասին: Հենց սկզբում ասեմ, որ ինքը՝ Հիսուսը կտակարանային պատումներում բավականին ազնիվ է` ի տարբերություն իր հետնորդների` իր բնույթը, իր ով լինելը ներկայացնելու հարցում: Իրենից՝ Հիսուսից այդ պատումներում բազմիցս իմանում ենք, որ ինքն աստված չէ, այլ մարդ, իր իսկ խոսքերով ասած՝ «մարդու որդի»: Ահավասիկ դա վկայող մի քանի փաստեր: Դրվագներից մեկում ինչ-որ մեկը Հիսուսին հարցնում է, թե «Բարի Վարդապետ, ի՞նչ անեմ, որ յավիտենական կեանքը ժառանգեմ»: Նա թե` «Ի՞նչու ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, բայց միայն՝ Աստուած» (Մարկ. Գլ. Ժ, 17-19), ու հետո հարցնողին որոշակի հասկացնել է տալիս, որ ինքը աստված չէ, այլ մարդ-մահկանացու (մարդ` նշանակում է մահկանացու), եւ, հետևաբար, ինքը նրան աստվածներին հատուկ հավերժական կյանքի բարոյականը չի կարող տալ: Եվ, ընդհանրապես, Նոր կտակարանի բոլոր դրվագներում Հիսուսը, որպես կանոն, ներկայանում է որպես «մարդու որդի», բայց «մարդու որդի՝» իր կամ շրջապատի կողմից կոնկրետացված իմաստներով, ըստ որեւէ առանձնաշնորհյալ դերակատարումի՝ «ռաբբի», «վարդապետ», «մարգարե», «հրեաների փրկիչ», «հրեաների թագավոր» եւ այլն, կամ էլ՝ ըստ ծագումի ու ծննդավայրի՝ «Դավթի որդի», «Հովսեփի ու Մարիամի որդի», «Նազովրեցի», «սուրբ հոգուց» (անշուշտ, կտակարանում դրա տակ որոշակի անձ – «հոգի», ըստ եբրայական ծննդաբանական բուն աղբյուրների` հռոմեական ոմն լեգեոներականի է նկատի առնվում) ծնված եւ այլն:

Մեկ այլ դրվագում, «խաչելությունից» հետո Հիսուսը ինչ-որ մեկի հետ ճանապարհ կտրելուց հետո հասնում է այն վայրը, որտեղ իր աշակերտներն են հավաքված լինում: Վերջիններս, տեսնելով իրենց ուսուցչին, շատ զարմանում ու վախենում են` կարծելով, թե աստվածային մեռնում-հառնումի հրաշքն է իրենց աչքերի առաջ տեղի ունեցել, եւ իրենք «ոգի (ասել է, թե աստված, զի իրենց ուսուցիչը վաղօրոք իրենց սովորեցրել էր, որ «Աստված ոգի է» -Ս.Մ.) են տեսնում»: Բայց համեստ ու ռեալիստ Հիսուսը փարատում է նրանց այդ զարմանք-արմանքը` ասելով. «Ինչու՞ եք խռովուած, եւ ինչու՞ ձեր սրտերում կասկածներ են ծագում. տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես նոյնն եմ (այսինքն իր հետ ոչինչ էլ չի պատահել…-Ս.Մ.). շոշափեցե՛ք ինձ եւ տեսե՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»: Եվ ի վկայություն իր մարդեղեն լինելու եւ իր զուտ մարդկային, եւ ո՛չ աստվածային, հայտնության՝ Հիսուսը իր ձեռքերն ու ոտքերն է ցույց տալիս եւ, քանզի սոված էր, «ուտելու բան» է ուզում (Ղուկ. Գլ. ԻԴ. 37-42): Հիշատակված դրվագը չի՞ ասում նաեւ այն մասին, որ Հիսուսին բնավ էլ չեն խաչել, եւ, հետեւաբար, նրա «հարյավ ի մեռելոց»-ը մի պոչավոր սուտ է՝ նախատեսված հիմարներին է’լ ավելի հիմարացնելու համար:

Ավետարանիչների վկայությամբ՝ մահվանից առաջ Հիսուսն ասում է. «Աստուա~ծ իմ, Աստուա~ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (տե՛ս, օրինակ, Մարկ., Գլ. ԺԵ, 34-35): Նրա այդ խոսքերից էլ պարզորոշ հետեւում է, որ Հիսուսը գիտակցում է, որ ինքը աստված չէ, ավելին, որ աստված, որ մինչ այդ իր հետ էր (դրանից, անտարակույս, չի հետեւում, որ իր հետինի հետ ինքը նույնական է), իրեն լքել է` թողնելով իրեն իր մարդկային անճարակության հետ մեն -մենակ: Կամ էլ՝ զուտ մարդկային բնույթի չէ՞ Հիսուսի ապրած հետեւյալ անհանգստությունն էլ ձերբակալությունից առաջ. «Հոգիս տխուր է մահու չափ», – ասում է նա եւ ավելացնում, – «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու», (Մատթ., Գլ.ԻԶ, 38-39): Իր եւ աստծո կամեցողությունների տարբերության այս շեշտադրումը բխում է այն բանից, որ Հիսուսը գիտակցում է, որ իրենք «մի» չեն, որ իր կամենալը զուտ մարդկային կամենալ է:

Պարզ է՝ Հիսուսը իրեն անընդհատ որպես մարդ, մարդու որդի ներկայացնելով, դրանով ցանկանում է ասել, որ ինքն իր ողջ, այդ թվում նաեւ «բարոյական» վարք ու բարքով, իր ողջ վարդապետությամբ մնում է մարդկայինի, միա~յն մարդկայինի սահմաններում:

Նոր կտակարանի առաքյալները, հավատարիմ մնալով իրենց ուսուցչին, նրան հենց որպես մարդ էլ ներկայացնում են` սկսած ծննդաբանությունից (Հիսուսի ծննդաբանությունը Ավետարանում սկսվում է հողածին Ադամ-Եվայով, կամ Աբրահամով, եւ ո՛չ ուղղակիորեն աստծուց, ավարտվում՝ Հովսեփով)՝ վերջացրած «համբարձումով»: Նոր կտակարանը, փաստորեն, զուտ մարդապատում է, ի տարբերություն իր մյուս կեսի՝ Հին կտակարանի, որը նաեւ աստվածապատում է: Այստեղ մենք տեսնում ենք ապրումներ ու հույզեր՝ զուտ մարդուն հարիր ու մարդակենտրոն. Հիսուսը չարանում է (երբեմն, նույնիսկ, ահավոր է չարանում), քաղցում, տխրում, անհանգստանում, երկնչում, կասկածում, քրտնում, ուտում, կամակորություն անում, անիծում է եւ այլն: Այստեղ մենք տեսնում ենք Հիսուսին վերագրվող մտքեր՝ մարդեղեն բնույթի (եթե չասենք պակաս մարդկայինի մասին), մտքեր՝ մարդկային թուլությունից ու զանազան բարդույթներից ծնված: Ահավասիկ դրանցից մի քանիսը. «Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ» (Ղուկ., Գլ. Ժա., 23), «Մի՛ կարծէք, թե եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հօրից, դստրին՝ իր մօրից եւ հարսին՝ իր կեսուրից: Եվ մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն» (Մատթ., Գլ. ժ, 34-36), «Երկրի վրայ [ոչ մէկին] ձեզ հայր մի՛ կոչէք» (Մատթ., Գլ. ԻԳ, 9), «Նա (այսինքն, ըստ Հիսուսի` աստված-Ս.Մ.) բարեհաճ է չարերի եւ ապաշնորհների հանդեպ» (Ղուկ., Գլ., Զ, 35-36), «Ձեր կեանքի համար հոգ մի՛ անեք» (Մատթ., Գլ. Զ, 25), «Իմ ետեւի՛ց եկէք, ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ («որսի» այս տեսակի տեխնոլոգիայի մշակումը ահա թե ումից է գալիս,-Ս.Մ.)» (Մատթ., Գլ. Դ, 19), «Սիրեցէ՛ք, ձեր թշնամիներին. օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղոթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» (Մատթ., Գլ. Ե, 44-45), «Դո՛ւք էք երկրի աղը (նկատի է առնվում անհաջողակների, հոգով աղքատների, սգավորների, հեզերի, ողորմածների, բանտերում հեծողների, կյանքը չստացվածների, …բազմությունը-Ս. Մ.)» (Մատթ., Գլ.Ե, 14-15) «…Հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում եմ այնտեղից, ուր չեմ սփռել… (մարդկային զզվելի թուլություններից մեկի՝ գողության ու ավազակության բացեիբաց արդարացում է -Ս.Մ.)» (Մատթ.,Գլ. ԻԵ, 26-27), «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթե ոչ Իսրայելի տան կորուսեալ ոչխարների մոտ» (Մատթ., Գլ.Ժ, 24-25) եւ այլն, – էլ ինչպե~ս է լինում մարդկայինը, եթե չասենք հակամարդկայինը:

Բերված մտքերից վերջինը Հիսուսը արտահայտում է փյունիկ-ասորի կնոջ երեխային բուժելու կապակցությամբ: Մեջբերենք այդ դրվագը ամբողջությամբ, քանզի դրանում «ավելի» մարդկային մտքեր էլ են արտահայտվում: Հիսուսն իր աշակերտների հետ ընթանալիս է լինում: Ասորի կինը նրանց հետեւից աղաղակում է. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դավթի որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»: Հիսուսը նրա աղաչանքին պատասխան չի տալիս, եւ դա նրա աշակերտները տեսնելով՝ խնդրում են նրան սպասել ու պատասխան տալ կնոջը: «Մարդու որդին» իր արարքը բացատրում է միայն «Իսրայելի տան կորուսյալ ոչխարների» համար իր ուղարկված լինելու հանգամանքով: Կինը, իր երեխայի փրկության ճանապարհը փակված տեսնելով, դարձյալ աղաչում է: Հիսուսը պնդում է իրենը, ասելով՝ «Լավ չէ մանուկների (այսինքն՝ հրեաների-Ս.Մ.) հացն առնել ու շներին (այսինքն՝ այլազգիներին-Ս.Մ.) գցել»: Հանուն իր երեխայի փրկության ամեն ինչ դառնալուն պատրաստ կինը ասում է. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: Այդ «ինքնագիտակցությունից» բավարարված Հիսուսն ի վերջո թույլ է տալիս, որ «տիրոջ սեղանից ընկած» փշրանքից «շունն» օգտվի (տե՛ս Մատթ., Գլ. ԺԵ, 22-28): Ահա «մարդկայինն» ըստ Հիսուսի: Կա՞ դրանում աստվածայինի գեթ մասունք:

Ինչ խոսք, Հիսուսի ով լինելը կտակարանային դեմքերից ամենից լավ պետք է որ իմանար նրա մայրը՝ Մարիամը: Բայց սա էլ, թեեւ ի վերուստ հրեշտակի կողմից «ավետիս» է ստացած լինում «սուրբ հոգուց» հղիանալու եւ «Աստուծոյ որդի» ունենալու մասին, դա շուտ «մոռանում» է եւ Հիսուսին դիտում որպես իր եւ իր ամուսնու «որդի»:

Նոր կտակարանի 1-2 դրվագում է, որ Հիսուսի «մարդու որդի» լինելու այս ընդհանուր պատկերացումը կարծես թե խախտվում է: Դրանցից մեկում Հիսուսն իր աշակերտներից հետաքրքրվում է, թե «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին (ուշադրություն դարձնենք՝ «մարդու Որդին» -Ս.Մ.)»: Նրանք պատասխանում են. «Մէկը, թե՝ Յովհաննես Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թե՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Հիսուսը նրանց հարցնում է, թե՝ «Իսկ դուք իմ մասին [ի՞նչ] եք ասում, ո՞վ եմ ես»: Աշակերտներից միայն մեկը՝ Սիմոն Պետրոսն է «գիտակցում», պարզ է, իր ուսուցչին դուր գալու համար, որ պետք է պատասխանի, թե՝ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»: Պատասխանն, իհարկե, Հիսուսին շատ հաճո է թվում, եւ նա, շոյված դրանից, Պետրոսին իր կողմից կառուցվելիք եկեղեցու «վեմ» է համարում: Բայց, միաժամանակ, իր աշակերտներին խստիվ պատվիրում է, որ «ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը» (Մատթ., Գլ. ԺԶ, 13-20): Հարց է առաջանում՝ ինչու է նա իր աշակերտներին այդպիսի պատվեր տալիս: Ինչ խոսք, որովհետեւ նա ներքուստ համոզված էր, որ ինքը Քրիստոս, այսինքն` Աստծո որդի չէ, ինչպես նաեւ, որ իր հողածին հայրենակիցները իրեն չէին ների, որ ինքը ներկայանար ու ներկայացվեր որպես Աստծո զարմից սերված (այդպիսիք իրենց համարում էին հեթանոսները՝ եբրայացիներին անտանելի ցեղը): Բացի այդ, «Մարգարեների գրվածքներից» ձեռք բերված նրա պատմական հիշողությունը նրան ասում էր, որ իր ցեղի նախնի Ադամ-Եվան նախապատմական ինչ-որ ժամանակում Դրախտից աստվածների ու նրա «որդիների» կողմից վտարվել էին,- ինչպե՞ս ինքը այդ վտարվածների սերունդների մեջ, որոնք վտարողների հանդեպ խիստ չարացած էին, ներկայանար որպես աստված կամ աստծո որդի:

Այլ է հարցը, թե ինչու է Նոր կտակարանի «մարդու որդի» Հիսուսը հետագայում, արդեն իսկ նրա մահից հետո, նրա հետնորդների կողմից աստվածացվում: Այդ առաջին փորձերից մեկը արեց Պողոս առաքյալը՝ հեթանոսական քաղաք Աթենքում քարոզչական գործունեություն ծավալելու ընթացքում: Նշված հարցի պատասխանը ստանալու առումով շատ բան ասող է նրա՝ աթենական այդ քարոզարշավի ընթացքում դրսեւորած հնարամտությունը: Քարոզներից մեկի ժամանակ աթենացիները Պողոսին հարցնում են, թե «Կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է այդ նոր վարդապետությունը, որը դու քարոզում ես: Տարհամոզիչ բաներ ես մատուցում մեր ականջներին, ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ բաներ կը լինեն»: Պողոսը, առայժմ դեռ հեռու իր «աստծուն»` այսինքն Հիսուսին, միակ աստված համարելու այդ պահին շատ վտանգավոր մտքից, պատասխանում է. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք, ըստ ամենայնի, ջերմեռանդ հաւատասէր էք, քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ» (Գործք Առաքելոց Ղուկաս ավետարանչի, Գլ.ԺԷ, 19-23): Հասկանալի է, որ առաքյալը «անծանոթ աստված» ասելով նկատի ունի Հիսուսին, ի դեմս որի, թեեւ նրա կենդանության ժամանակ աստված չէր տեսնում (հիշենք, որ Պետրոսն էր միայն այդ «գիտակցությունն» ունեցել), բայց ահա այժմ նա նրա կողմից արդեն աստված է համարվում: Հիսուսի մասին Պողոսի պատկերացումները ինչո՞ւ այդպիսի կերպարանափոխություն ապրեցին: Իր վարդապետության ավարտին նրա ուսուցիչը նրան ու մյուս աշակերտներին ասել էր, որ «Գնացէ՛ք այսուհետեւ ձեզ աշակերտ դարձրէ՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ., Գլ.ԻԸ, 19): Իսկ Պողոսը գիտեր, որ հեթանոսը, տվյալ դեպքում աթենացին, «ջերմեռանդ հավատասեր», աստվածապաշտ (այն էլ բազում աստվածների պաշտող) է, իրեն էլ «Աստուծոյ զարմն» է համարում (նույն տեղում, 29)՝ ի տարբերություն իր ՝հողածին ցեղի, ապրում, արարում, ամեն ինչին մոտենում էր ըստ աստվածային կատարյալ չափ ու կշռույթի: Ուստի նա համոզված էր, որ այդ աթենացին իրենից «մարդու որդու» մասին լսել անգամ չէր ցանկանա: Մնում էր Հիսուսին աստծո որդի դարձնելը, որ հեթանոսները նրան ընդունեին որպես իրենցը: Առայժմ, իհարկե, դեռ մյուս հեթանոսական աստվածների ու նրանցից սերվածների շարքում աստծո որդի, նրանցից մեկը. հետագայում, առաքյալներից հետո եկող քրիստոնեական հայրերը իրենց ու իրենց գործակիցների միջոցով հեթանոսական աշխարհում անցկացրած անդադրում ու բուռն քարոզարշավով ջնջելու էին այդ շարքի բոլոր աստվածներին՝ թողնելով միայն իրենց «աստծուն»՝ Հիսուսին: Բայց բուն հիսուսապատումներո՞ւմ փնտրենք ճշմարտությունը, թե՞ դրանցից ածանցվածներում, որոնք մի՝ ազգային շահագրգռությամբ էին պայմանավորված՝ հաստատել համաշխարհային հրեական հոգեւոր իշխանություն:

Որքան էլ քննարկված հարցը նեղ կրոնակա-տեքստաբանական թվա՝ դրա վերստին արծարծումը, այնուամենայնիվ, շատ կարեւոր է: Ժամանակին հայ մամուլում աշխուժորեն «դեգեներատորության»՝ տեսակի ապաճի (դեգեներատ նշանակում է գենը, ծագումը ուրացող) խնդիրն էր քննարկվում. իզու~ր այն ընդհատվեց, առանց իր լրումին հասցվելու: Ի բնե ավելին, քան մարդ լինելով (հիշենք, որ մեր անունը նշանակում է Աստվածամարդ), ու, միաժամանակ, մա~րդ – մա~րդ կանչելով, թեկուզեւ աստվածայինի քողի տակ, մարդուն, որքան էլ որ այն իդեալական լինի, աստվածացնելով-երկինք բարձրացնելով, ըստ այդմ՝ մարդուց ավելի բարձր էակ չտեսնելով, ըստ այդմ՝ մարդու զարգացման հեռանկարն իսպառ փակելով, դրանով հենց դեգեներատորությանը, մեր տեսակը վատթարացնելուն հուժկու զարկ չե՞նք տալիս: Ամեն մի փակ համակարգ վաղ թե ուշ կործանման է ենթակա: Մնալով մարդկայինի, միայն մարդկայինի սահմաններում, փակ շրջան գծելով ու դրանից բոլորովին դուրս չգալով՝ դրանով մեզանում հենց մարդուն ու մարդկայինը չե՞նք ոչնչացնում: Նժդեհն ասել է. «Մարդս մի բան է, որ պետք է հաղթահարվի»: Բայց այսօր մասսայական հոգեխառնվածքով, դեմոկրատ հայը անքննին մոտենալով իր մեջ դրսից մտցված կրոնական պատկանելության (որպես թե ինքը քրիստոնյա է) հարցին` հավատքային ճշմարտությանը հասու դառնալուն պարապ-սարապություն դրսեւորելով եւ հեշտությամբ հանձնվելով մարդու որդի Հիսուսին աստվածացնելուն միտված զանգվածային քարոզչությանը՝ իսպառ իր առջեւ փակում է դեպի աստվածությունը, դեպի բացարձակն ու կատարյալը, դեպի մարդկայինը իրենում հաղթահարելուն տանող բոլոր ճանապարհները: Էլ ինչպե՞ս է լինում աթեիզմը՝ աստվածամերժությունը (հայ միամիտ ու հիմար քրիստոնյան չգիտի, որ քրիստոնեությունը աթեիզմի վատթար տեսակն է): Պատահակա՞ն է, որ մեզանում շուրջ 1700 տարի հենց կյանքի հատակը, զուտ մարդկայինի հատակն՝ աստվածայինի ճիշտ հակառակն է երես ելնում. ընկածը, «հետինն ու միջինն» է իշխանավոր դառնում (արտահայտությունը Նարեկացունն է). «նստած – ելածն» է մեր կյանքին ուղենիշ սահմանում. անբան, անուս, անմշակ, հոգով աղքատ, ասել-խոսելուց հեռու, անառողջ (Հիսուսն ասել է. «ողջերի համար չէ որ եկել եմ ես»), զանազան բարդույթներից ու զրկանքներից տառապող, երբեմնի «սպասավոր» ու «ծառա» «երկրի աղն» է դառնում մեր կյանքի ու մշակույթի ուղեծիրը որոշող. «սուրն» է դառնում կյանքի խնդիրների լուծման միակ միջոցը (եկա՝ «սուր բերելու»,- ասել է Հիսւսը). «չարերի եւ ապաշնորհների հանդեպ» դառնում ենք շատ բարեհաճ. մեր կյանքի ղեկը հանձնում ենք «ճակատագրի», ինչ-որ նախախնամության քմահաճույքներին. ներքին երկպառակություններով տարված՝ մոռանում ենք արտաքին ճակատը՝ անուղղակիորեն` հերթական անգամ, «սիրի՛ր թշնամուդ»-ը կատարելով, հոգեորսությունը, հոգու առք ու վաճառքն է մասսայական դառնում (ընտրությունները մեզ օրինակ) եւն: Հինավուրց ասույթն ասում է. «Մեկի խելքն առան՝ սա չարիքը` բարիք, սուտը` ճշմարիտ համարեց, փորձանքի մեջ գցելով թե՛ իրեն, եւ թե՛ այլոց»: Ասվածը իսկը վերաբերում է «մարդու որդուն» պինդ կառչած-պոկ չեկող դեգեներատ «հային»: Շոպենհաուերն ասել է. «Աշխարհը պատկերացում է»: Ավելացնենք՝ աշխարհը նաեւ դառնում է այնպիսին, ինչպես որ մենք այն պատկերացնում ենք. ողջապահիկ պատկերացում ունենք՝ աշխարհը այդպիսին է դառնում, հակառա՞կը ունենք՝ ըստ այդմ է աշխարհը կերպարանափոխվում:

Էլ ի~նչ հավատք առանց կատարյալի, բացարձակի, առանց՝ համայնի խտացում-արտահայտություն Արարչի ու Աստծո: Այսօրվա հայը այդպիսի հավատքի քաղց է զգում, քաղց, որի բավարարումը մարդակենտրոն ու մարդեղեն վարդապետությունը՝ քրիստոնեությունը, բուն իմաստով՝ աստվածամերժությունը, բոլորովին էլ չի կարող տալ: «Հին» աստվածները՝ երկնային հարազատ արարածներն են Հային՝ Աստվածամարդուն կանչում:

Հ. Գ. – «Հիսուսը Աստծո որդի է» ստի բունը մտել, դուրս է եկել, երբ մտքիս աչքերի առաջ սեմական պատմություններից երեւան եկան դրան նախորդող նմանատիպ բազու~մ ստեր. հիշենք, օրինակ, Սարգոն Աքադացուն, Նարամ-Սուենուն (սրանք, ոչ ավել, ոչ պակաս, իրենց աստված հռչակեցին), Գիլգամեշին (սա, ճիշտ է 1/3-ով իրեն աստված հռչակեց), «Հայկ եւ Բել» առասպելից մեզ լավ հայտնի Բելին…, որոնք նույնպես իրենց երակներոում գուցեեւ հոսող մի պտղունց արիական արյամբ կուրացան… Բայց եթե այդ ստերի կյանքը երկար չտեւեց (մաքուր արիական ու մաքուր սեմական ուժերը այդ ստերը արագ հօդս էին ցնդեցնում) եւ, հետեւաբար, դրանց զանազան կարգի հետեւանքները այնքան էլ ողբերգական չէին, ապա այս վերջին սուտը բավականաչափ երկար դուրս եկավ. շուրջ 2000 տարի, եւ հետեւաբար, որի հետեւանքները անհամեմատ ավելի ողբերգական դարձան (ողջ երկիր մոլորակը այս սուտը, դաշնակցած այլ ստերի հետ, ահավոր ցնցումների մեջ է պահել ու… պահում է): Սակայն, ընդունենք նաեւ, որ այն ինչ տեղի է ունեցել` բնական օրինաչափությամբ է տեղի ունեցել, որ նույն օրինաչափությամբ էլ կանցնի (չէ՞ որ ձմեռը, մահն էլ է օրինաչափ): «Աշխարհը քանդվել» է, որ «նորեն շինվի», որում արդեն «մարդու որդին» տեղ չի ունենալու, որտեղ արդեն մարդու բոուն աստվածամարդ տեսակը` արին է իր երկնային զորությունների առաջնորդությամբ երկրում տեր ու տնօրինություն անելու: Հիշենք մեր էպոսի վերջաբանը…

փիլ. գիտ. թեկնածու
Ս. Լ. Մանուկյանի



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արա Հովհաննեսյան
Jan 22, 2013 9:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24604') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xA5\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xB5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xA5\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xB5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xA5\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xB5 \xD5\x84...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219