ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, January 19, 2013 3:53 - 2 քննարկում

40-50 հազարամյա Հայկական գեներ:

Հայկական գեներ
Ո՞վ եմ ես ազգությամբ, ունե՞մ արդյոք ամուր արմատներ և որտեղի՞ց են դրանք գալիս. այս հարցերի պատասխանը 25-ամյա մոլեկուլային կենսաբան Աշոտ Մարգարյանը ստացել է` ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում կատարված գիտական հետազոտության շնորհիվ:
Մեկնարկած հավակնոտ գիտափորձը նպատակ ունի վերականգնելու հայերի գենետիկ պատմությունը և առավել ճշգրիտ կերպով ցույց տալու նրանց ԴՆԹ պատկերը:
Մարգարյանը նախագծի 500 հայ մասնակիցներից մեկն էր: Այս ծրագիրն անվճար էր (նման թեստերը սովորաբար մոտ 1000 դոլար արժեն):
«Ես գիտեմ, որ արմատներով Արևմտյան Հայաստանից եմ, բայց ուզում եմ դրանում վերջնականապես համոզված լինել նաև այս գիտափորձի միջոցով: Նաև կարևորում եմ նման փորձերի միջոցով Հայաստանում հայերի ոչ եկվոր լինելն ապացուցելու գաղափարը»,- ասաց Մարգարյանը:
Այս գաղափարի հեղինակ և մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կարծում է, որ նման փորձերի շնորիվ հնարավոր կլինի վերականգնել հայերի գենետիկ էվոլյուցիան ու պատմությունը, որը հաճախ խեղաթյուրվում է տարբեր իշխանությունների կողմից թելադրվող վավերագրական ու պատմական փաստերի միջոցով:
«Աշխարհում կա արդեն մոտ 30 տարվա պատմություն ունեցող գիտական մի մոտեցում (այս խնդրին), որը հնարավորություն է տալիս պատմությունը վերականգնելու այն ինֆորմացիայի շնորհիվ, որը գրված է մեր գենոֆոնդում»,- ասաց նա:
Հավաքում են միայն տղամարդկանց արյունը, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ունեն երկու ծնողների գեներից 50:50 հարաբերությամբ, և նրանց մոտ գեների որոշման հավանականությունը 100 տոկոս է:
Այս գիտությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում ու տարածվել է եվրոպական այլ երկրներում: Այն հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի մակարդակով վերականգնելու ցանկացած ժողովրդի պատմությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ոչ թե արյան, այլ թքի քսուքով վերջին 13 տարիների ընթացքում կատարվել է մոտ 2500 մարդու ուսումնասիրություն Հայաստանում, ԼՂՀ-ում, սփյուռքում, Ջավախքում և համշենահայերի շրջանում:
«Արդյունքում` մենք պարզել ենք շատ կարևոր մի բան. այն, որ հայերը Սյունիքում և Արցախում եկվոր չեն և ապրել են 40-50 հազար տարի առաջ, երբ այստեղ հայտնվել է բանական մարդ էակը»,- հայտնեց գիտնականը:
Նրա խոսքով`Ադրբեջանում, ինչպես նաև հարևան Վրաստանում նման ուսումնասիրություններ չեն կատարվում, քանի որ նրանց ժողովուրդն այնքան էլ միատարր չէ:
«Իսկ հայերը միշտ էլ կարողացել են պահպանել իրենց միատարրությունն այն բանի շնորհիվ, որ չեն ընդունել այն երեխաներին, որոնց մեջ եղել է մուսուլմանականի արյուն, և դա ապացուցում են նաև մեր ուսումնասիրությունները, քանի որ 2500 մարդուց միայն մեկի մոտ ենք Ջավախքում հայտնաբերել թուրքական գեն»,- ասաց Եպիսկոպոսյանը:
Պետությունը գիտական այս ուսումնասիրությունների համար յուրաքանչյուր աշխատակցի հատկացնում է 30 000 դրամ (81 դոլար) աշխատավարձ: Մնացյալ գումարները Եպիսկոպոսյանը հայթայթում է տարբեր միջազգային դրամաշնորհների միջոցով:


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HIYAN
Jan 19, 2013 4:56


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24563') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 \xD5\xAC\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219