ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 15, 2013 20:36 - 8 քննարկում

Կոմիտաս Վարդապետը թեկնածուների մեջ գանգրահեր ավանակ է հայտնաբերել, որը հայ գյուղերը խժռելուց հետո աչքը տնկել է եկեղեցու ունեցվածքին…

«Իրավունք». Հրանտ Բագրատյանը Կոմիտաս վարդապետի համար զրոյական արժեք ունի

 

Հունվար 15, 2013
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր վերջին ասուլիսում կրկին «սեւացրել է» Հայ առաքելական եկեղեցուն։ Վերջինս մտադիր է հարկային դաշտ բերել այն։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։«Շատերի համար անհնար, քչերի համար հավանական ապագա նախագահի վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ.- Հրանտ Բագրատյանն անհատականություն է, իր կարծիքն ունի եւ իր մոտեցումը։ Սակայն, այնքան ժամանակ, քանի դեռ նա, տակավին, նախագահ չէ, ես չեմ ցանկանա իր խոսքին անդրադառնալ։ Եթե նա կընտրվի նախագահ, այն ժամանակ ես իմ խոսքը կասեմ։

– Հայր սուրբ, ամեն դեպքում, նախագահի թեկնածուի կողմից այսօր եկեղեցու գործունեությունը կոմերցիոն համարելը, արդյոք ընդունելի՞ է։

– Հրանտ Բագրատյանը չգիտեմ որքանով է իրատես եւ որքանով է տեղյակ հայ եկեղեցու մասին։ Կուզեմ, որ նախ ինքն իր մեջ հայ մարդու կերպարը ձեւավորի։ Հայ մարդու այն կերպարը, որ տեղյակ է իր անցյալի պատմությանը եւ արժեւորելով եկեղեցին՝ կարող է իր ամբողջության մեջ դատողություն անել եւ կարծիք հայտնել եկեղեցու մասին։ Այլապես, եթե նա մոմավառության գործընթացը համարում է շահ ապահովող գործընթաց, սա նշանակում է, որ վերջինս եկեղեցու մասին զրոյական կարծիք ունի։ Իսկ այն հայը, որ իր հայ եկեղեցու մասին զրոյական կարծիք ունի, ինձ համար ընդհանրապես որպես հայ արժեք չունի»,- մեջբերում է «Իրավունքը»։
Լուրեր Հայաստանից – NEWS.am



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Jan 16, 2013 0:38


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24508') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x9D\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\x9D\xC2\xA0...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x9D\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\x9D\xC2\xA0...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x9D\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\x9D\xC2\xA0\xD4\xBF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219