Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 13, 2013 11:35 - 1 քննարկում

«Մեռելներից հարություն արած Հայրիկյանը» պետք է հասկանա, որ Հայաստանի հիմնական դժբախտությունների պատճառներից մեկը հենց «անհավասարության» սկզբունքն է:

Կոչ թեկնածուներին. Դուրս եկեք ստվերից

  •  228
  •  0
    • Ներքին կյանք – 

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախագահի մյուս թեկնածուներին կոչ է արել միասնաբար հանել թեկնածությունները, որին հետևել է Պարույր Հայրիկյանի պատասխանը. «Այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է այն, որ ինքն իրեն բարոյական իրավունք է վերապահում ինչ-որ բանի կոչ անել՝ առանց թեկնածուների հետ հանդիպելու կամ քննարկելու»: Այս պատասխանը մեկնաբանելու համար դիմեցինք Ստեփան Դանիելյանին: 

– Շնորհակալ եմ Ձեզ այս հարցով ինձ դիմելու համար, որովհետև շատ կարճ, բայց հետաքրքիր պատասխան է, որի մեջ խտացված են Հայաստանին բնորոշ քաղաքական, մշակութաբանական, մենթալիտետային առանձնահատկությունները: Եվ այս պատասխանը կարիք չէր ունենա քննարկել, եթե այն բնորոշ չլիներ մյուս քաղաքական գործիչներին նույնպես: 

Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթանում են հանրությունից ծածուկ, վարագույրների հետեւում, որի ընթացքում լինում են ստվերային պայմանավորվածություններ: Հաշվի առնելով պարոն Հայրիկյանի քաղաքական ստաժը, հասկանալի է, որ այդ տարիքում դժվար է փոխել պահվածքը և մտածողությունը, սակայն մեզ պետք է նոր մտածողություն, եւ դրա հիմնական մեխը պետք է լինի քաղաքական գործընթացների թափանցիկությունը: Անդրիաս Ղուկասյանը թեկնածուներին հրապարակային կոչ է ուղղել և սպասում է հրապարակային պատասխանի: Կրկնում եմ, նոր մտածողության մեխը որոշումների ընդունման թափանցիկությունը պետք է լինի: 

Երկրորդ բնորոշիչ միտքն այն է, որ խոսք է գնում «բարոյական իրավունքի» մասին: Դեպի «ազատ Հայաստան» գնալու կոչ անող մարդը պետք է հասկանա, որ ազատ երկրներում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են, և եթե ապացուցված չէ որևէ մեկի անբարոյականությունը, ապա բոլորը միմյանց հավասար են, նաև բարոյական առումով: Այստեղ պարոն Հայրիկյանը և մյուս քաղաքական, հասարակական գործիչները պետք է հասկանան, որ Հայաստանի հիմնական դժբաժտությունների պատճառներից մեկը հենց «անհավասարության» սկզբունքն է: 

Ես ինձ բարոյական իրավունք եմ վերապահում բոլոր թեկնածուներին կոչ անել, որ իրենց խոսքերում լինեն կոռեկտ և կոնկրետ, լինեն պատրաստ, որ բոլոր քաղաքական գործընթացները լինելու են հրապարակային:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 13, 2013 13:16


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24489') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219