Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 29, 2012 14:55 - չքննարկված

Սերժ Սարգսյանը որոշեց. “Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Գագիկ Շամշյանը”…

Հրաշալի որոշում է: Նայեք այս տղայի անմեղ և մաքուր աչքերին: 100 տոկոսանոց բնական, օրգանիկ դեբիլ` օծված Հորդանան գետի սուրբ ջրերում, Ռոզա Ծառուկյանի ներկայությամբ: Բայց կարևորը նրա նախընտրական ծրագիրն է` գողացած և բարեփոխված ԲՀԿ-ից: Եթե Սերժ Սարգսյանը ծրագիր չունի և ՀՀԿ-ին քարշ է տալիս իր ետեվից դեպի աննախադեպ անպատվություն, ապա այս Սուրբ Գագիկը հստակ հայտնում է. “Նախագահ դառնալուս պես Հայաստանը նկարահանելու եմ տարբեր տեղերից ու դիրքերից և տեղադրեմ NEWS.AM -ում և այսպիսով փրկեմ ազգը կործանումից”: Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են, ստացվում է աշխարհի վերջը իրոք եղավ և մայաների օրացույցը 2012-ին վերջացավ: Նախկին հին օրացույցին եկավ փոխարինելու նորը, Օձի Տարվա փոխարեն 2013-ը կլինի Էշի Տարի: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ իշապան հայեր:

Նախագահի թեկնածուներն առայժմ տասն են,լուսանկարիչ-լրագրող Գագիկ Շամշյանը ցանկանում տասնմեկերորրդը լինել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 10 հայտ` Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար:Եվ այսպես, դեկտեմբերի 29-ի դրությամբ իրենց փաստաթղթերն են ԿԸՀ ներկայացրել ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, “Ազգային ինքնորոշում միավորում” կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ Վարդան Սեդրակյանը և Մհեր Հայրապետյանը, “Ռադիո Հայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, անկուսակցական, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, անկուսակցական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։Ճանաչված Լուսանկարիչ- լրագրող Գագիկ Շամշյանը ցանկանում տասնմեկերորրդը լինել:Գագիկը ժողովրդի լեզվով ասած.«դեռ քցում-բռնում է»:Նա չի մասնակցում մասնակցելու համար ինչպես մնացածը,այլ ցանկանում է հաղթել ու Հայաստանը հանել այս ծանր վիճակից:Շամշյանի մոտ այս մտքերն  ու գաղաբարն առաջ է եկել Հորդանան գետում մկրտվելուց հետո:Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը, ժամը 18. 00-ն։ Տոն օրերին ԿԸՀ-ում հերթապահություն է սահմանված՝ փաստաթղթերի ընդունումը շարունակելու համար։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ