Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 25, 2012 3:00 - 3 քննարկում

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ՔՍԱԾ ՈՒՆԻ ՊԱՏԻՎԸ ԵՎ ԱՄՈԹԸ, ՀԵՏԵՎԱԲԱՐ….

ԱՎԵՏԻՔՅԱՆԸ  ՍԱՏԱՐԱԾ  ՈՒՆԻ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ…

Ամեն մեկիս համար պարզ է, որ սկսվել է մի ժամանակահատված, որի ընթացքում նախագահական ընտրությունների առիթով  իրենց դիրքորոշումները պետք է հայտնեն գոյություն ունեցող և գոյության երևութականություն ստեղծող կուսակցությունները: Ես` որպես ՀՌԱԿ-ի անդամ կանդրադառնամ ներկայումս ռամկավար կուսակցության գոյության խաբկանք ստեղծող Հակոբ Ավետիքյանի ղեկավարած խմբակին: Իսկ այս ամենի համար առիթ հանդիսացավ  մամուլում տարածված այն «գույժը», թե Ռամկավար Ազատական Կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանին:Փորձենք միասին հասկանալ, թե ինչով պետք է սատարի Ավետիքյանը նախագահին. -եթե բազմահազար կուսակցականներով և գոնե տասնյակ կառույցներով, ապա նման հնարավորություններ չունի Ավետիքյանը, քանի որ Հարություն Առաքելյանի երկրից հեռանալուց հետո  ՀՌԱԿ-ի 90 տոկոսից ավելի կառույցներ դեռ ամռանը հայտարարեցին իրենց գործունեությունը դադարեցնելու մասին և զերծ մնացին Արմենական անունը կրող կեղծ կազմակերպության հետ միավորում հայտարարված խեղկատակությունից. -եթե կուսակցությունից գողացված «Ազգ» թերթի քարոզչությունը դիտարկենք սատարում ՀՀ նախագահի քարոզարշավին, ապա այստեղ էլ, մեղմ ասած,Ավետիքյանի գործերը լավ չեն, քանի որ կարճ ժամանակ առաջ էր նույն Ավետիքյանը մեղադրում Սերժ Սարգսյանին` Վարդան Օսկանյանի հանդեպ հաշվեհարդար տեսնելու մեջ ու հիմա  ի՞նչ երեսով պիտի գովի նախագահին… Ասվածին եթե ավելացնենք «Ազգ» թերթի խղճուկ տպաքանակը, ապա պատկերը կամբողջանա. -եթե  որպես  սատարում դիտարկենք սփյուռքում Սերժ Սարգսյանի հեղինակության բարձրացումը մայր կուսակցության կողմից, ապա այստեղ Ավետիքյան Հակոբի հնարավորությունները ընդհանրապես զրոյական կարգավիճակում են, քանի որ Հայաստանում այսօրվա Ռամկավար կուսակցությունը  մաս չի կազմում համահայկական Ռամկավարական ընտանիքին: Ավելին,  վարչապետի հրամանատարությամբ վերացնելով ՀՌԱԿ-ը, ավետիքյանական խմբակը գողացավ նաև սփյուռքի կուսակցության  անունը, դրոշը, զինանշանը,  քայլերգը  և  գրանցեց  այն  ՀՀ  արդարադատության որոշումով: Հետո հասցրեց քննադատել սփյուռքի ղեկավարությանը այս տարի Լիոնում տեղի ունեցած համագումարից առաջ… Այս ամենին եթե ավելացնենք սփյուռքի կուսակցության բացասական վերաբերմունքը հայ-թուքական արձանագրությունների հանդեպ և ՀՀ նախագահի հաստատակամությունը թուրքերի հետ մերձենալու քաղաքականության շարունակելու գործում, ապա այստեղ էլ պատկերը  կամբողջանա  ու կստացվի, որ ավետիքյանական  սատարման հայտարարությունը  ինչ  որ  մեկին  կամ հանրությանը  միամիտի  տեղ  դնել  է  հետապնդում: Իսկ  Սերժ  Սարգսյանին  ֆինանսապես  սատարումը  քննարկելը  լրիվ  անիմաստ  է, քանի  որ ավետիքյանական խմբակը ճար ունենար «Ազգ» թերթի պարտքերը կփակեր, իսկ «կուսակցության»  գրասենյակն  էլ  չէր  գտնվի  Ֆլեշ Բարսեղի հովանավորության տակ…Հիմա թող  ինձ  մեկն  ու մեկը  բացատրի` ի՞նչով  կամ  ի՞նչպես  է  սատարելու Ավետիքյան Հակոբը Սարգսյան Սերժին:

ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյան

Հարգելի Սլավա Սարգսյան, թող բացատրողներից մեկը ես լինեմ՝ Լույս Աշխարհի ԱԴՄԻՆ-ներից մեկը, քանի որ պր-ն Քիրեմիջյանը խիստ զբաղված է և գուցեև այս պահին քնած է:
Էժան չէ դավաճանության գինը քաղաքական շուկայում: Վաճառվեցին շատերը, նույնիսկ ԼՏՊ-ն իր հավատարիմ հավատացյալներին ծախեց 30 արծաթով: Ծախված Ավետիկյանի «Ազգ» թերթի համար մի անհանգստացեք, Ֆլեշը Սերժի ծախսարարն է դավաճանների հայթայթման գործում: Ավետիկյանը ընտրությունների նախօրեին իր թերթը կբաժանի անվճար և մեծ քանակով, հագեցած ստերով և փուչիկ գովեստներով, իսկ փողը կտա Ֆլեշը: Մի թուլա փայ էլ ռակ (քաղցկեղ) կոչված խմբակի ռեխը կտան, որ մինչև ընտրությունների վերջը հանկարծ սովից չսատկեն: Էս բոլորը հեչ, զարմանալին այն կլինի, որ հանկարծ Քոչարյանը դնի իր թեկնածությունը ու մենք տեսնենք, թե ինչպես ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ : Հետաքրքիր է հետույքամտնուկ ավետիկյանական խմբակը իր հետևից կտանի ֆլեշին, թե նա առանձին հանդես կգա այդ գործում…



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

igdir01@gmail.com
Dec 25, 2012 8:30


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24188') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD6\x80\xD5\xA1\xD5\xB6\xD6\x84 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD6\x80\xD5\xA1\xD5\xB6\xD6\x84 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD6\x80\xD5\xA1\xD5\xB6\xD6\x84 \xD5\x84\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219