ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 18, 2012 16:49 - 5 քննարկում

«ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ…»-ը և հոտից փախած ոչխարները:

Ներկայիս Հայ մշակույթը գտնվում է եկեղեցու «թանգարանում»:  

 Երբ ուրբաթ իրիկուն, բավականին ուշ, մի լավ խմելուց հետո պարկում ես քնելու, ինչքան էլ խմած լինես՝ մևնույն է, գլխումդ պտտվում է, ավելի ճիշտ, փռված է այն միտքը, որ ոչ մի խնդիր չունես, վաղը երբ ուզես կարթնանաս, այսինքն ինքա՜ն ուզես կքնես, ազատ ես: Ու քնեցի, ու տեսնում եմ այս երազը.
Չգիտես ինչպես հայտնվեցի ոչխարանոցում: Ոչխարները նստած զրուցում էին իրենց հոտի մասին: Կրոնի «գիտուն» ոչխարը ասում էր. Մեր հայրը մեր հոտը ստեղծողն է, իսկ մեր հովիվը՝ նրա ծառան: Մեր հայրը մեզ շատ է սիրում:
– Բայց չէ՛որ նա ոչխար չէ, ինչպե՞ս կարող է մեր հայրը լինել, – հարցրեց մի հետաքրքրասեր ոչխար:
– Իսկ ինչո՞վ է նա մեզանից տարբերվում, նա էլ հիմնականում բանջարեղենով ու կանաչով է սնվում, նույն բնական կարիքներն ունի: Մեր հայրը շատ բարի է, նա միշտ մեզ ներում է, նույնիսկ երբ նրան հայհոյում ենք, միևնույնն է, նա մեզ պահում ու տիրություն է անում:
– Իհարկե, ո՞վ կհրաժարվի սեփական հորից ու նրա բերած բարիքներից, ինչքան ուզում ես հայհոյի, միևնունն է, նա երբ ուզի քեզ կխուզի, նրան առաջին հերթին հետաքրքրում է քեզ ժամանակին խուզելը ու կթելը…
Ինչ-որ մի ձայն լսեցի, մի թափով ոչխար բառաչեց, կամ թե ինչ-որ մեկը ոչխարանոցի տանիքից ձայն տվեց, չհասկացա, բայց լավ լսեցի ինչ ասեց, հարցրե՛ց. -Դու Հայր մերը գիտե՞ս:

Չնայած մինչև ոտքերիս մատների ծայրը գիտակցել էի, որ ինչքան ուզենամ կքնեմ, շաբաթ առավոտ կանուխ քնիցս ելա ու էս տարօրինակ երազը մոռանալու համար շտապեցի սառնարանից մի շիշ գարեջուր վերցնել ու դատարկել:
Նախօրէին արդեն տասներկու տարի Եվրոպայում ապրող մի լավ արհեստավորի որդու ծնունդն էր, քսան տարին էր նշում: Բացարձակապես պատահաբար հանդիպեցինք ու ինձ էլ հրավիրեց :

Մի մեծ դահլիճ էր, մոտ հարյուր հոգի, հիմնականում Շիրակի դաշտավայրի մեր գյուղերի ժողովուրդն էր, որը նոր է եկել, որը մի տարի է եկել է, որը արդեն տունուտեղ է դրել… հա, արդեն տեղի գող ունեն, հետը մի քիչ զրուցեցի, որտեղից ես, սրան-գիտես նրան-գիտեսից հետո ասաց. – ըստեղ ով քո խաթրին կպնի, խեռդ կուտի: Ու ես ինձ արդեն լրիվ զգացի «Հայաստանում»:

Երեք ժամ ուշացումից հետո, երբ արդեն ժողովուրդը հոգնել էր ուղղակի նստելուց ու ծամելուց, եկավ միջոցառումը վարողը, մի ջահել հրեուհի, համակարգիչը լարեց, ինչ-որ երաժշտություններ, մի քանի խոսք, ապա հելեք, պարեք, էսօր լավ օր է.. հետո հնչեցին օդեսական գողական երգերը, ու ժողովուրդը գոհ էր:

Մի քանի րոպե խոսեցի հոբելյարի հոր հետ, շատ համեստ ու շնորքով տղա էր, մեքենաների վարպետ, ոսկե ձեռքեր, և նա մեղավոր չէր, որ այդ քաղաքի հայ մշակութային կենտրոնը չունի մի մարդ, որ գա նման կարևոր միջոցառումը վարի: Եվ քանի որ միջոցառումը վարում էր այլ մշակույթի ներկայացուցիչ, բնականաբար, հնչում էին այդ մշակույթին պատկանող երգեր ու ոչ մի հայկական երգ չհնչեց, դհոլի ձայնը չլսվեց հայ պատանու քսանամյակին:

Ես այդ արհեստավորին հարցրեցի տեղի հայ մշակույթի կենտրոնի մասին, նա անկեղծ ասաց.

– Ճիշտը որ ասեմ, կյանքումս երկու անգամ եմ եղել:

Ես մինչև այդ երկու անգամ զանգել էի այդ կենդրոն, իրենց կայքերում նշված ժամերին, ռոբոտն էր պատասխանում, փորձեցի հասցեով գնալ` գտնել, հասցեն գտա, բայց չկարողացա հասկանալ, որտեղ և ինչ դուռ թակեմ, որ գտնեմ այդ մշակությային կենտրոնը, ինչ որ խանութներ էին, դարպասներ ու չգիտեմ ինչ:

Մեկ այլ հյուրի հարցրեցի այդ կենտրոնի մասին, ասեց հա՜, ունենք, էնտեղ միշտ հավաքվում են, պատի վրա էլ «Հայր մեր»-ն է գրած:

Ակսել Վարդանյան

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԳՐԵՔ ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՅՍ ԳՈՂՏՐԻԿ ԳՐՎԱԾ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ:
Լույս Աշխարհ




5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

yan zal
Dec 18, 2012 19:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24085') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8E\xD4\xB1\xD5\x90\xD4\xB4\xD4\xB1\xD5\x8A...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8E\xD4\xB1\xD5\x90\xD4\xB4\xD4\xB1\xD5\x8A...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8E\xD4\xB1\xD5\x90\xD4\xB4\xD4\xB1\xD5\x8A\xD4\xB5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219