Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 15, 2012 8:02 - 2 քննարկում

ՀԱՅԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔԸ ԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌԱՋ…

 

ՆԱԽ ԲԱՐԻ ՕՐ ՈՒ ԱՐԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ…

Ժամանակին արտահայտել են այսպիսի մի գաղափար՝ անջատել Հային Հայաստանից, առանձին մանդատ տալով Հայությանը և առանձին մանդատ Հայաստանին : Բայց յուրաքանչյուր Հայ մարդ հասկանում է, որ Հայաստանը տեսնել առանց Հայի անհնար է անգամ պատկերացնել, այսինքն խոսքը գնում է այն բանի մասին, ինչ որ այսօր ու արդեն երկար տարիներ կատարվում է հայի հետ: Կառավարությունը, քաղաքական ծախված լրտեսները, ովքեր համագործակցում են հայատյաց՝ օտարերկրյա քաղաքական, մասոնական ու սիոնիստական խմբավորումների հետ, նպատակ են դրել Հայաստանի, չեմ առանձնացնում Արցախը, տարածքը ամբողջովին վերածել հանքերի, լափել ամբողջ բնական հարստությունը, կործանել բնությունն իր ամբողջ արարչական խորհրդով հանդերձ: Իսկ այդ ամենը պատկանում է Հային, այլ ոչ թե օտարներին, հետևաբար մենք ունենք անելիք, չենք կարող թույլ տալ, որ մեր Հայաստանը կործանեն, մենք լռելու իրավունք չունենք, չունենք ոչ մի բարոյական իրավունք: Եթե մենք ոտքի չկանգնենք, ուրմեն բոլորս միասին դավաճան կդառնանք, իմ կարծիքով երևի թե գիտակցում էք: Եկեք թողնենք այս ֆեյզբուքյան բոլոր տեսակի հաճոյություններն ու դատարկությունները և մտածենք թե ինչպես այս ամենի դեմը առնենք միավորված, համախմբված, թե չէ առանձին – առանձին ոչ մի բանի չենք հասնի: Ով գոնե հասկանում է, թե ինչ կարող է կորցնել այդ թալանի պատճառով, ուրեմն պետք է իր առաջ դնի խնդիր մյուս համախոհների հետ միասնություն կազմելու և միասնական պայքարի դուրս գալու թշնամիների դեմ, հարկավոր է մտածել սրա մասին անհապաղ, ամեն օր ու ժամ թանկ է Հայի համար: Մենք հաստատ այս անգամ հաղթելու ենք, մենակ թե լինենք միասնական, իրար սիրենք ու հարգենք, մտածենք մեկս մյուսի մասին, իրար չմատնենք ու գործի կեսից կանգ չառնենք, այլ հավատով ու վստահությամբ գործը հասցնենք ավարտին, ինչպես որ արեցին Արցախի պատերազմի հերոսները: Մենք նրանցից ոչնչով չենք տարբերվում, միայն մեր անուններն են տարբեր ու արտաքին տեսքը, մենք այդ նույն Հայերն ենք, նույն հայի գենն ենք կրում մեր ներսում: Հասկանալի է իհարկե, որ եթե այն ժամանակ գործ ունեինք թուրքի հետ, ապա հիմա հարցը վերաբերվում է հային կամ էլ հայի անուն կրողներին, ովքեր քաղցկեղի պես մտել են ազգի մեջ ու կործանում են: Անպայման չէ, որ ինչ որ մեկին ֆիզիկապես վերացնել, միայն կռվով հարց չենք լուծի, հարկավոր է օգտագործել տարբեր միջոցներ՝ միտք, գաղափարախոսություն, ազգային նպատակի ծրագիր և ֆինանսներ…
Ես ցանկանում եմ, որ իրոք խորը գիտակցեք մի պարզ իրականություն, եթե մենք լռենք ու համակերպվենք, իհարկե կարելի է ապրել մի կերպ գոյությունը քարշ տալով ու անգամ չմտածել, որ կարելի է գլուխը վեր բարձրացնել ու տեսնել, որ բացի հողից երկինք գոյություն ունի, որ մենք մշակույթ ու արվեստ ենք ունեցել, քաղաքակրթություն ենք տարածել հազարամյակներ շարունակ, վերջապես որ մենք Հայ ենք, ազատ ու անկախության սիրահար, որ մեզ կոտրելն անհնար է:
Լռելով հանդերձ, մենք կստորագրենք մեր տեսակի վերացման նպատակի փաստաթղթի տակ, որը արդեն 2000 տարիներ շարունակ կազմվում է մեր դեմ: Գիտե՜ք, ապրել էլ կա, ապրել էլ, դուք լավ հասկանում էք այդ երկուսի միջև եղած հսկայական տարբերությունը, կարելի է ապրել որպես Հայ Մարդ, կարելի է ապրել ու գոյություն պաշտպանել որպես մարդ, բայց վերջինը տանում է դեպի վերջնական անհետացման, քանի որ նման գոյությունը շատ կարճ ժամանակահատված ունի:
Իսկ եթե մենք որոշենք ազգովի, միասնական ոտքի կանգնել ու պաշտպանել մեր սուրբ Հայաստան աշխարհը և մեր հետագա սերունդներին, հնարավոր է, որ կարիք լինի անգամ սեփական կյանքը տալ հանուն այդ նպատակի, բայց հարցը դա չէ, այլ այն, որ կիմանանք, որ մենք ազատագրեցինք մեր Հայաստանը և մեր հետագա սերունդները կապրեն անկախ ու ազատ երկրում, կվերադարձնեն Հայ արվեստն ու մշակույթը, բոլոր ազգային ծիսակատարությունները, գիտությունը կզարգացնեն, կդառնան իսկական Հայեր ու կապրեն արժանի կյանքով: Մենք պետք է ներում հայցենք մեր Հայաստան Աշխարհից, որ նրան թողել ու հեռացել ենք օտար երկիր, որը երբեք մերը չի դառնա, քանի որ հավերժ օտարներ ենք դրսում, մենք պետք է մտածենք վերադառնալու մեր հարազատ բնօրրան և ամբողջ ուժով ու հոգով պաշտպանենք մեր Հայաստանը, մենք դա կարող ենք ու անպայման կհաղթենք, հավատացեք:Ես կոչ եմ անում իմ հայ ազգի բոլոր արժանի, հայրենասեր զավակներին, եկեք վերջապես միանանք ու կատարենք յուրաքանչյուրիս վրա դրված սրբազան պարտականությունը, որը կոչվում է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ…

Հարգանքներս…

Tigran Sargsyan,

Atenq



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Haykoarm
Dec 15, 2012 13:30


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24033') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB5\xD5\x90\xD5\x9D...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB5\xD5\x90\xD5\x9D...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB5\xD5\x90\xD5\x9D \xD4\xB1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219