Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 8, 2012 2:00 - 4 քննարկում

Դոն Սերժոն գտել է իր Սանչո Պանչոյին…Ջորի հաստատ կծնվի:

Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը և պաշտպանել ինձ. Պարույր Հայրիկյան

08-12-2012 12:15

 

«Ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին` աջակցելով այն ուժին, որը քաղաքական համախոհ է: Ես գիտակցում եմ, որ միայնակ գնալու դեպքում լավագույն դեպքում հավաքելու եմ 20 տոկոս: Ներկայումս շահեկան վիճակում է Սերժ Սարգսյանը, քանի որ նա ճակատով է մասնակցելու ընտրություններին: Սերժ Սարգսյանն անձամբ ինձ ասել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը և պաշտպանել ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

Բանախոսի խոսքերով` ամենալավ տան տեր կարող է լինել այդ տունը կառուցողը: Ինչպես նաև նա նշեց, որ այս արտահայտությունը կարող է լինել իր նախընտրական կարգախոսը:

 

Խոսելով Գագիկ Ծառուկյանի մաին, վերջինս նշեց, որ ԲՀԿ առաջնորդն իրեն  ինչ-որ փուլերում օգտակար եղել է: Նա կատարյալ ժողովրդավարության մոդելի շուրջ քննարկումներ է անցկացրել իրենց հետ, խոստացել է, որ ընթացք կտրվի, սակայն այդպես էլ ոչինչ չի արել:

 

«Եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն կունենա քաղաքականությամբ զբաղվելու, ապա ես պատրաստ եմ իմ փորձով օգտակար լինել նրան»,- նշեց նա:

 

Նա նաև տեղեկացրեց, որ չի պատրաստվում որևէ, մեկին վախեցնել ոչ էլ մտածում եմ, որ դա ճանապարհ է իրենց համար: Ինչպես  նաև նշեց, թե որոշ մասնագետներ գալու են իրեն սատարելու համար:

 

Իսկ կլինի ընտրությունների երկրորդ փուլ, թե ոչ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ երկրորդ փուլ հնարավոր է, եթե ընտրություններն արդար անցկացվեն, եթե ընդդիմադիր դաշտը միասնական լինի:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լիպարիտ
Dec 8, 2012 5:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23881') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xAB\xD5\xAF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xAB\xD5\xAF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xAB\xD5\xAF \xD5\x8A...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219