ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 8, 2012 0:50 - 1 քննարկում

Նախագահը «ատամ է ցույց տալիս»: Հովիկ Աբրահամյանը լուռ, ակնդետ նայում է այդ փտած ատամին…

Ռեժիմի ձեռագիրը չի փոխվում` կրկին ցանկանում են հանցավոր ճանապարհով իշխանությունը պահել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, «բնականաբար», չէր կարող անհետևանք մնալ: Մինչ նա հանդիպումներ է ունենում կանանց ուղեկցությամբ, Հանրապետական կուսակցության առաջնորդը կամաց-կամաց սկսել է «գործի անցնել»: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սեղանին է դրվել ԲՀԿ-ական գործարարների ներկայանալի մի ցուցակ, որտեղ ներառված մարդիկ հայտնվելու են ՀՀԿ-ի թիրախում:

Ավելին, արդեն մի քանի գործարարներ հրավիրվել են ՀՀ նախագահի նստավայր՝ նախազգուշացվելու, որ «ռոմանտիկ» խաղերը կարող են իրենց բիզնեսի վրա ծանր ազդեցություն ունենալ: Իսկ որոշ գործարարների առավել կոշտ նախազգուշացում է արվել՝ քրեական անցյալը կամ տղաների կատարած հանցագործությունները նոր ի հայտ եկած հանգամանքների շրջանակներում վերաքննելու մասին: Մի խոսքով ռեժիմի ձեռագիրը չի փոխվում, նրանք կրկին ցանկանում են հանցավոր ճանապարհով իշխանությունը պահել:

ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոն, որը համառորեն ուսումնասիրում է ղարաբաղերենը և օրեր առաջ «Հրապարակ»-ի «հո՞ւնց ես մատաղ, հի՞նչ կա» հարցին անչափ վարժ ղարաբաղերենով պատասխանեց, թե` «լավ եմ, քե մատաղ, պյան չկա», համարվում է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի կազմակերպման գլխավոր մենեջերը, որը մասնակցում էր նաև այդ հանդիպումներին: Չնայած նա Բրյուսել էր մեկնել շատ ավելի վաղ՝ կազմակերպելու EPP-ի ղեկավարների, Ժ. Մ. Բարոզոյի այցը Հայաստան, այնուհանդերձ, չէր վերադարձել՝ այնտեղ սպասել էր ԲՀԿ պատվիրակությանը: Լավատեղյակները պնդում են, որ Լորենցոն ընդամենը կատարում էր Հայաստանում ԵՄ դեսպան Տրոյան Հրիստեայի առաջադրանքը:

Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը տևել է մոտ երկու ժամ, եղել է բավականին առանցքային` կուսակցության մարտավարության տեսանկյունից: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի ԳՄ-ական թևը, որպես մեղմ-հանդարտ ռազմավարության կողմնակիցներ, գտել է, որ պետք է փորձել բոլոր դեպքերում լեզու գտնել Ծառուկյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ վճռականությամբ ասել է` առաջ ենք գնում և շատ կոշտ ենք առաջ գնում, առաջվա նման թույլ չենք տալու, որ ոմանք օգտվեն մեր լռությունից և համբերությունից: ՀՀԿ ծերակույտի սրտով է եղել այդ որոշումը: Հովիկ Աբրահամյանը, որն ամեն ԳՄ-ի ժամանակ հաստատում էր, որ Գագիկ Ծառուկյանը 99 տոկոսով պաշտպանելու է ՀՀԿ-ին, ընկճված ու լուռ է եղել, որովհետև հասկացել է, որ ծերակույտի պահվածքում իրեն ևս ուղղված մեսիջ կա:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

yan zal
Dec 9, 2012 9:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23914') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'https://www.fac...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219