Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 7, 2012 2:47 - 2 քննարկում

Կոմիտաս Վարդապետ- ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ կապը վերականգնվեց: Առաջիկայում կենդանի հաղորդումներ:

ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ,
ԱՌԱՆՑ ԻՄԱՆԱԼՈՒ ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ

Ամեն անգամ, երբ խոսք է գնում աղանդավորների մասին, մտածում եմ արդյո՞ք այս մարդիկ չեն կարդում Աստվածաշունչը, արդյո՞ք չեն անդրադառնում այնտեղ շարադրած այն տողերին, որոնք հնչեցնում են մեզանից յուրաքանչյուրի հոգու ականջում, Տիրոջ նախազգուշական շեփորը։ Փորձենք հասկանալ ինչ է մեզ սովորեցնում Հիսուսը։
Մատթեոս 7. 15 ,, Զգուշ եղեք ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՑ, որոնք մոտենում են ձեզ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԴԻՄԱԿՈՎ, բայց ներսից ՀԱՓՇՏԱԿՈՂ ԳԱՅԼԵՐ ԵՆ։ 16 ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵՐԻՑ ԿՃԱՆԱՉԵՔ ՆՐԱՆՑ. Մի՞ թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն։
Մատթեոս 24. 4 Հիսուսն ասաց նրանց,, ԶԳՈՒՇ ԵՂԵՔ, գուցե մեկը ձեզ ԽԱԲԻ, 5 ու կասեն, թե ես եմ Քրիստոսը. և ՇԱՏԵՐԻՆ ԿՄՈԼՈՐԵՑՆԵՆ։…11 Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ …13 Բայց ՈՎ ՄԻՆՉև ՎԵՐՋ ՀԱՄԲԵՐԻ, ՆԱ ՊԻՏԻ ՓՐԿՎԻ։
Ահա սիրելիներ Ձեր դատին եմ հանձնում Ավետարանական այս տողերը, որոնք խոսում են, թե ովքեր են իրականի մեջ աղանդավորները, որոնք եկել են իբրև թե մեզ փրկելու, մինչդեռ նրանք ոչ թե մտահոգ են մեր փրկությամբ, այլ մեր կործանմամբ։ Նայեք, կարդացեք Հիսուսի խոսքերը, որոնք բերված են որպես օրինակ, ուր շատ հստակ ու պարզ գրված է, որ ոչ թե հավատալ այդ ինքնակոչ դիմակավորվածներին, ինչպես մեր փրկիչն է մեզ սովորեցնում ասելով, այդ վարձու հովիվները ,,մոտենում են ձեզ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԴԻՄԱԿՈՎ,, հարկավոր է նրանցից զգուշանալով հեռու մնալ, խույս տալ նրանց առաջարկած խաղերից, ուր իրենք իրենց ներկայացնում են որպես փրկիչները մեր հոգիների և կեղծ բարեպաշտությամբ փորձում են մեզ համոզել, որ եթե հրաժարվենք իրենց կեղծ, սուտ խոսքերից և ուսմունքից, արքայություն չենք մտնի։ Մինչդեռ նրանց արածը ոչ այլ ինչ է, քան մեր Հիսուս Քրիստոսի մարգարեական խոսքերի իրականացումը, երբ նա ասում էր ,, շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը,, այս պարագային Քրիստոս նշանակում է փրկիչ, ով մարդությունը փրկեց։ Մերօրյա կեղծ մարգարեներն էլ հենց այս կերպ են իրականացնում իրենց սև գործը։ Նրանք իրենց կեղծ, սուտ, ապազգային քարոզներով, սին փրկության անվան տակ, որոնց համար ազգային արժեք, միասնականություն համարվում է հակաքրիստոնեություն, իրականում տանում են մեզ այնտեղ, որտեղի համար մեզ զգուշացնում էր Քրիստոսը, թե ովոր դրանց չհավատա, այլ հաստատուն մնա իր բուն, մայր հավատքին, (որի հիմքը դրեցին Քրիստոսի աշակերտները՝ Թադեոս և Բարթուղեմեոս առաքյալները, այլ ոչ թե ինչ որ տեսիլքով մարգարեության կոչում ստացած անհատներ, իրենց առեղծվածային պատմություններով), նա պիտի փրկվի, այսինքն ,, ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի,,։ Ուրեմն, չդառնանք այդ սուտ մարգարեներին հետևողներ, որոնք, ճիշտ է, խոսում են Քրիստոսի անունով ,,շատերը կգան իմ անունով,, բայց մի հավատացեք, այլ ,, ԶԳՈՒՇ ԵՂԵՔ, նրանք ձեզ կԽԱԲԵՆ,,։ Այն ինչ անում են։ Նայեք ձեր շուրջը, 200 տարաբնույթ աղանդավորական կազմակերպություններից յուրաքանչյուրը ձեզ համոզում Է, ,,արի իմ ետևից և դու կփրկվես,, ո՞ր մեկի ետևից գնա ժողովուրդը։ Եթե 200-ն են, նշանակում է ողջ հավաքականությունը պիտի բաժանվի 200 մասի, այն ինչ որ այսօր արդեն իսկ արել են։ Եվ կան փաստեր, որ այդ ,,փրկիչների,, պատճառով ընտանիքներ են քայքայվում, երբ ամուսինը մի ,,փրկչի,, ետևից է գնում, կինը՝ մեկ այլ փրկչի, զավակները՝ այլ, հենց այդ փրկիչների ստեղծած բաժանման պատճառով, բաժանվում են նաև ընտանիքները։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ եթե Եհովայի վկայի ամուսինը, զավակը չի հետևում իր հարած շարժմանը, նա իրավունք չունի նրանց հետ շփվելու։ Այս հարցը դեռ Գերմանիայում պաշտոնավարած ժամանակ բարձրացրել էր Լուտերական եկեղեցին, որպես մտահոգություն։ Ուրեմն ինչ են այս տարաբնույթ աղանդները, որոնք թափվել են մեր գլխին, երկնային պատժի նման, փրկությու՞ն, թե՝ ողբերգություն։ Անշուշտ վերջինը։ Երբ այս նյութին վերաբերվող իմ մի հոդվածը. ,,Իրար դեմ գործելու փոխարեն, գործենք իրար հետ,, հրատարակել էր Բլոգնյուզը, մեկնաբանողներից մեկը՝ ինչ որ աղանդի անդամ, վշտացած, զայրացած և փոթորկված, փորձել էր իր հայտնած գաղափարով ինձ մեղադրել, ոչ ավելի, ոչ պակաս, ՖԱՇԻԶՄԻ մեջ։ Եվ գիտեք ինչու, քանի որ իմ գրության մեջ առաջարկությունս մեր ազգային միասնականություն էր և ոչ ազգի պառակտումը, քանի որ 200 փրկիչների տարաբնույթ քարոզությունը, նշել էի, մեզ ազգովի տանում է հավաքական տարանջատման, և այս բանի համար ինձ ֆաշիզմի մեջ մեղադրողի մտածելակերպին կուզեմ անդրադառնալով ծանոթանանք, թե ինչպես են մտածում նրանք, որոնք խոսում են այն Աստծո անունից, որը ոչ թե տարանջատման, այլ միության, միասնականության, հավաքական կյանքի զորացման Աստվածն է։ Ահա կարդանք այն տողերը, որոնցով փորձել է իր գաղափարները պարտադրել ազատատենչության մոհեկանը։
Նախապես նշեմ, որ փակագծի միջի շարադրանքը, իմ անմիջական մեկնաբանություններն են։ Եվ այսպես.
,,Ինչ վերաբերվում է միասնությանը (խոսքը ազգային հավաքականության միասնության մասին է), ապա այն նույնատիպություն չէ: ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՒՅՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ (այսինքն ընտանիք գոյություն չունի, իմ ընտանիքը բոլորի ընտանիքն է, բոլորի ընտանիքը՝ իմը։ Քանի որ ընտանիքը դա փոքրիկ ազգային հավաքական կառույցն է, եթե չկա ազգային միասնականություն, չկա և ընտանեկան միասնականություն և պատկանելիություն), իսկ դուք ցանկանում էք ՆՈՒՅՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ: Այն կոչվում է ԲՌՆԱՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ կամ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, մի երևույթ, որ նույնիսկ 1 դարի եկեղեցուն բնօրոշ չէր:

Իսկ այստեղից սկսում է ամենաահավոր ափսուրդը։
Չի կարելի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ, և ԴԱՌՆԱԼ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ՔԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԽԻՂՃԸ:
(Հեղինակը կամ հայրեն չգիտի կամ չի կամեցել հասկանալ գրությանս բուն նպատակը։ Թե ինչ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ քրիստոնեությանը մասին է խոսքը, որի մասին ակնարկ անգամ չկա իմ գրած հոդվածում, այդպես էլ մնում է անհասկանալի, իսկ ամենաապշեցուցիչը, երկրորդ գաղափարն է դառնալ համաշխարային քիստոնեության խիղճը։
Եվ այս բոլորը այն բանից հետո, երբ իմ բարձրացարծ հարցի նպատակը ոչ թե իրար դեմ աշխատելն է, այլ իրար հետ, այսինքն ոչ թե ուրիշների շահերի պաշպանը լինենք, այլ մեր ազգային շահի, հանկարծ հնչում է մի նոր արտառոց միտք).
,, Ի՞նչ հավաքական կյանքի մասին է խոսքը,,,
(ազգային հավաքական կյանքի, այն կյանքի, որի համար Քրիստոն ասում էր, ,,այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ,, և քեզ՝ վերապետվելի կամ քարոզիչ բարեկամ, սովորեցնում էր, եթե ես մորս կողմից պատկանում եմ Իսրայելի տանը և մտահոգ եմ նրա կորած ոչխարների համար, դու էլ մտահոգ եղիր քու ժողովրդի կորած ոչխարների համար։ Ահա այդ պատճառով էլ մեզ սովորեցրեց, եթե ունեցածդ 100 ոչխարներից մեկը (այսինքն ամբողջությունից նույնիսկ մեկը, դա կլիներ հարյուր կամ երեք միլիոն, եթե մեկը կորի, թող 99-ին, միացյալին և գնա այդ մեկի ետևից, որովհետև ամեն մի մեկից է սկիզբ առնում միլիոնը։ Եվ չմոռանաք, որ ամեն մի աղանդ, ինքը, որքան էլ Աստծո անունն է օգտագործում, խորքի մեջ դառնում է պատճառ ,,ոչխարներ,, կորստյան)։
Այդ նույն անձը խոսքը շարունակելով հարց է ուղղել ինձ.
Ի՞ՆՉԻ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՎԵԼ,
(Նպատակի, ազգեային նպատակի, այն նպատակի, որ Հիսուսն ասում էր ,,Երկինք և երկիր կանցնեն, սակայն օրենքից և մարգարեություններից մի նշանախեց անգամ չի անցնի,, Մատթեոս 5.18։ Որովհետև հրեա ժողովրդի համար ազգը սրբություն էր, իմաստն ամեն ինչի, իսկ մեր մեջ եղողներից ոմանց համար, ազգությունը վերացականություն է, քանի որ նրանց համար սիրիր հորդ և մորդ պատվիրանը, դա միայն իր անձնական հայր և մայր ֆիզիկական երևույթ է նշանակում և ոչ իրեն ծնող ազգ, լեզու (որին մայրենի, այսինքն մորդ պատկանող ես կոչում) և հայրենիք (որ հորդ է պատկանում), այսինքն սա նշանակում է, եթե անձը հավատարիմ չէ իր իսկ ծնողին, իր ազգին, իր հայրենիքին, նա առերես է հավատարիմ Փրկչին, այլ հավատարիմ է այն փրկչին, որ անդամ բերելու համար իրեն պարգևատրում է 10 կամ 50 դոլարով։ Ահա այստեղ է, որ կարող ենք հասկանալ, թե ինչու մեր դյուցազնավեպում Մեծ Մհերի զավակ Մսրա Մելիքը ներկայացված է, որպես իր իսկ ազգի թշնամի, քանի որ նրա համար պատկանելությունը անորոշություն է, որ կողմին պատկանել։ Այսօր էլ մեր մեջ քիչ չեն նրանք, որոնք հարց են ուղղում, ո՞ր կողմին պատկանելու, ազգայինի, որն իրենից պահանջում է, թե՝ ապազգայինի, որն իրեն ֆինանսավորում է…ցավոք նախընտրությունը դառնում է վերջինի կողմը։ Քանզի նմանների համար երկու տերերից մամոնան է ընտրության բևեռը։)
Եվ վերջին հարցադրումը մեր մեծ հայի կողմից տրված.
,,դուք ազգին հավաքե՞լ եք Քրիստոսի շուրջ, որ խոսում եք հավաքականության մասին,,:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ես ծառայում եմ մի կառույցից ներս, որ մինչև այսօրվա աղվամազ ,,փրկիչների,, ի հայտ գալը, 17 դար շարունակ իր ժողովրդին ոչ միայն հավաքել է Քրիստոսի շուրջ, այլ իր էությամբ պահել և պաշտպանել է իր ժողովրդին, այն ժողովրդին, որը հազար տարի չունեցավ պետություն, բայց ամրագրեց իր սուրբ հավատքի վրա իր ժողովրդի գոյընթաքը։ Եթե այդ կառույցի նվիրյալները մտածեին այնպես, ինչպես այսօր ոմանք են մտածում, ոչ դուք կլինեիք ձեր տարաբնույթ շարժումներով, և ոչ էլ՝ մենք։ Իսկ ՆՐԱՆՔ, որոնք անհանգստացած են մեր գոյությամբ, այդքան ծախսի տակ չէին ընկնի, մեր ոչնչացումը որոշ անորոշությունների միջոցով իրականացնելու համար։
Քանի որ շատ լավ էք տիրապետում Սուրբ Գրքին, ձեզ հիշեցնեմ ավետարանական տողերը Մատթեոս 10.28 ,,Մի վախեցեք նրանից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով հոգին է սպանում։ Եվ Մատթոս 15,13 ,,Ամեն տունկ որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արվի,,։
Անհամբերությամբ թող սպասեն այս տողերի իրականցմանը նրանք, ովքեր որպես մերօրյա հուդաներ 30 արծաթով ծախել են իրենց հոգին, խիղճը և ազգությունը… Բայց այդ բոլորով հանդերձ պիտի միշտ աղոթեմ բոլոր նրանց համար, որոնք աչքերով տեսնում, բայց հոգով կուրացած գնում են ոչ թե Տիրոջ, այլ՝ տիրոջիկի՝ ժամանակավորի, կեղծ, սուտ փրկչի ետևից։
Կույրը կույրին երբ առաջնորդի, բոլորը մեկտեղ կգահավիժեն, խորը անդունդի…
Կոմիտաս վարդապետ Հովնանյան
1Vind ik leuk · · Delen
Հեղինե Աննա Մարգարյան, Հովո Աղայան en 31 anderen vinden dit leuk.

Edmon Amiraghyan indz tvum a et el sar@ paterazmi mi tesak a, evs mi lcak petutyun@ qandelu hamar…
22 uur geleden via mobiel · Vind ik leuk · 1

Aram Hakobyan Երանի թե այս տողերը հասանելի լինեն աղանդավորների հիպնոսացված և հարթեցված ուղեղներին ու երանի թե վերջապես նրանք հասկանան թե ուր են տանում նրանց այդ աղանդները: Երանի…
22 uur geleden · Vind ik leuk

Sofia Khachatrian teyev yes axandnerin dem andz em bayts mi hats e indz anhangstatsnum hargeli vartapet bayts che vor qristoneutyune jamankin nuynpes nermutsvel e haystan vorpes axand, mi te yes sxalvum em???
21 uur geleden · Vind ik leuk

Sofia Khachatrian ev erkrord hasarak mardkants dimeluts arach lav kliner dimeyiq karavarutyan batser eshelonnerin vor juraqanchur axand ner mutselu hamar 200000 dolar honarar en statsel, isk mer vehapare ur er nayum erp kroni azatutyun ein berum hayastan..
21 uur geleden · Bewerkt · Vind ik leuk · 1

Ալեքսան Գևորգյան «Կյանքի խոսք եմ բերել ձեզ, եհովան վկա, մորմոնի արև, լուսավորվե՛ք լուսնի լույսով, դարձե՛ք ճշմարիտ հավատացյալներ և սուրբ հոգի կստանաք», – քարոզում է մեկը:
Իսկ մյուսը, թե. «Լռի՛ր, ի՞նչ հոգի, ի՞նչ Քրիստոս, եհովան է, որ կա: Նա մեզ իր քաղաքում է բնակեցնելու»…Meer weergeven
9 uur geleden · Vind ik leuk

Komitas Vartabet Hovnanyan Ամեն
ongeveer een uur geleden · Vind ik leuk

Komitas Vartabet Hovnanyan Komitas Vartabet Hovnanyan Հարգարժան Sofia Khachatrian, իրավացի էք, միայն մի հարց կա, անցյալում
քրիստոնեությունը ոչ թե որպես աղանդ թափանցեց Հայաստան, այլ որպես կրոն, քանի որ աղանդը նույն կրոնի աղավաղված մեկնաբանությունն է։ Հետո քրիստոնեությունը եկավ որպես մեկ կրոն և ոչ թե նույն կրոնի տարաբնույթություն 200-300 ճյուղավորումներով, քայքայելու միասնականությունը։ Եվ բացի դրանից հայ մարդուն շատ ավելի հոգեհարազատ էր Լույս, Արեգակ արդարության հայտարարված Քրիստոսի սիրո վարդապետությունը, քան մազդեզականությամբ առ լեցուն պարսկական կրոնական ազդեցությունը։ Հայերս միշտ եղել ենք մի Աստծո հավատացողներ, որը եղել է Լույսի, իմաստության, արվեստի, գիտության Ար կամ Հայ Աստվածը։ Որտեղից էլ գալի է Ար+մեն, որի մասին Եզնիկ Կողբացին ասում էր Արևորդի։ Երբ ինչ-ինչ պատճառներով կորցրեցինք նրա հավատամքը և բազմաստվածությունը նախընտրեցինք, քրիստոնեությամբ կրկին վերադարձանք մեր միաստվածության հավատամքին, կրկին Լույսին, կրկին արդարության Արեգակին, որպեսի հայ մարդը կրկին աղոթեր ասելով ,,ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ, ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ, ԱՌ ԻՍ ԼՈՒՅՍ ԾԱԳԵԱ,,։ Ամեն։ Կրոնր փոխելով չէ, որ մարդը սրբանում է, այլ՝ նվիրվածությունն իր մեջ ամրագրելով, հավատարիմ մնալով այդ արժեքներին։ Նայեք շատերի համար հրեական կրոնի մեջ կարող են նկատվել բազմաթիվ անտրամաբանություններ, սակայն նրանք հավատարմորեն կառչած մնալով դրանց հասել են այնտեղ, որ իրենք են թելադրում աշխարհին իրենց կամքը՝ ամենուր։ Մեզ կատարյալ նվիրում է պետք և ոչ թե կոշիկի նման անընդհատ փոխվող գաղափարախոսություններ կամ հավատամքներ…
ongeveer een uur geleden · Vind ik leuk · 3



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Dec 7, 2012 12:40


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23874') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x90\xD5\x91</p>...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x90\xD5\x91</p>...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD4\xB1\xD5\x90\xD5\x91\r\n\r\nSof...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louysw in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219