Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 2, 2012 21:50 - 3 քննարկում

Սերժ Սարգսյանից ազատագրվելը համարժեք է Ղարաբաղի ազատագրական պատերազմին: Զոհեր կլինեն…

«Անկեղծ ասած, եթե այսքան թանկ պետք է նստեին ընտրությունները պետության և թեկնածուի վրա, կարելի էր թույլատրել, որ Ռուբեն Հայրապետյանի կոճակը սեղմեր կողքի նստած պատգամավորը: Դա ավելի նամուսով որոշում կլիներ պետության և ԿԸՀ-ի կողմից, քան այս խեղկատակությունը կազմակերպելը և լուրջ դեմքով այս թատրոնում խաղալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:

Խոսելով խախտումների մասին՝ նա նշեց, որ շարունակվում են տեղամասերում օքսիդացող թանաք օգտագործելը, ընտրողներին ահաբեկելը: Նա նշեց, որ մեկ ժամ առաջ տեղամասային կենտրոններից մեկի մոտ սևազգեստ երիտասարդների մի կույտ տեղամաս մտնող յուրաքանչյուր մարդու ահաբեկել է, և այդ ամենը տեսանկարահանվել է:

«Ունենք դրանք տեսագրված: Ոստիկանությունը ոչինչ չի անում, հանձնաժողովը ոչինչ չի անում, ներս մտնող ընտրողը դժգոհում է, որ իր վրա ճնշում է գործադրվում: Սա մի բան է նշանակում. մենք գործ ունենք, կներեք, բանդայի հետ, և դրանից հետո ոստիկանությունը նոր անհանգստացել է, երբ տեսել է, որ այդ խումբը տեսանկարահանվել է, նոր դրանից հետո փորձել է ստանալ տեսաերիզը, բայց մենք դա չենք տրամադրի իրենց, թող մոռանան»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Մեկ այլ դեպքում նրանք ֆիքսել են, երբ ընտրողը չի քվեարկել, սակայն նրա անվան դիմաց ստորագրված է եղել:

«Մենք ունենք փաստ, երբ կինը եկել է և տեսել է, որ իր հարսի անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել, այնինչ նա չի եկել քվեարկելու»,- նշեց Սաֆարյանը:

Խոսելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ օքսիդացող թանաքները սովորականներով փոխարինելու համար տեղամասեր այցի մասին՝ Սաֆարյանը նշեց, որ զարմացած է, թե ինչու նա ժամանակին, երբ ինքը դիմել էր նրան այդ հարցով, մերժում էր իրեն:

«Մուկուչյանը այսօր կեսօրին ասեց այն, ինչ կարող էր ասել երեկ: Սա նշանակում է, որ Մուկուչյանը հրաշալի գիտեր՝ ինչ է կատարվելու մինչև կեսօր և դրա համար եկավ կեսօրից հետո»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, Սաֆարյանը նշեց, որ ընդամենը լսել է, որ եղել է այդպիսի բան, բայց չկան ապացույցներ: Հարցին, թե ով է ասել, ինչու նա չի հրապարակում այդ մարդու անունը՝ Սաֆարյանը պատասխանեց.

«Չէ, պարզ ասեմ, մարդը վերցրել է և ինձ է ընտրել, չեմ կարող դա ասել»:

Ընտրություններում արձանագրված այս բոլոր խախտումները թեկնածուի կարծիքով խոսում են այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածուն ամենևին էլ վստահ չէ իր հաղթանակի վրա, սակայն այսքանից հետո էլ Սաֆարյանը նշեց, որ դեռ վստահ է իր հաղթանակի հարցում:

 

Անի Շաբոյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Dec 3, 2012 3:25


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23823') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219