ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 27, 2012 2:11 - 2 քննարկում

Սրիկա՞, թե սողուն: Կոկորդիլոսի արցունքներով քամելիոնը…

 

Ինչո՞ւ են թաց Խոսրով Հարությունյանի աչքերը

2012-11-27 12:39:37

Իլֆի եւ Պետրովի «Ոսկե հորթում» մի կերպար կա` Ֆունտը, որը հպարտանում էր, որ «նստել» է թե ցարական, թե բոլշեւիկյան իշխանությունների ժամանակ եւ առանձնակի հպարտությամբ հիշում ՆԷՊ-ի տարիները: Մերօրյա Ֆունտն էլ ՀՀԿ խմբակցության «քրիստոնյա-դեմոկրատ» անդամ Խոսրով Հարությունյանն է, որը հպարտանում է ոչ թե հիշելով «նստած» օրերը, այլ թե ինչպես է հաջողացրել ձիու վրա նստած մնալ, երբ իշխանության էին կոմունիստները, ՀՀՇ-ականները, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ասում են, որ նա առանձնակի հպարտությամբ է խոսում իր ներկա կարգավիճակից, թեեւ մի կարճ ժամանակահատված հաջողացրել էր հայտնվել նույնիսկ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի աթոռներին:

Խոսրովհարությունյանների տեսակի հաջողության գաղտնիքը

Խոսրով Հարությունյանն այն մարդը չէ, որին պետք է այսքան ժամանակ տրամադրել, բայց անդրադառնալով նրան, մենք փորձում ենք հասկանալ երկու տասնանյակից ավելի մեր կողքին թեւածող մի խմբի, որոնք թքած ունեն ամեն ինչ վրա, բացի իրենց դիրքից եւ հարմարավետությունից: Փորձում ենք հասկանալ այն տեսակին, որի համար աշխարհում ամենից թանկ իշխանական աթոռն է: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչն է նրանց օգնում զբաղեցնել այն մարդկանց տեղը, ովքեր իրոք կարող են զգալի օգուտ բերել մեր երկրին եւ ժողովրդին:
Այդ տեսակին հասկանալու համար բավական է մի փոքր անդրադառնալ Խոսրով Հարությունյանին, որը առանց կարմրելու կարող է հրաժարվել նախկինում ասած իր խոսքերից, հետո պնդել, թե հիշողության հետ ինչ որ բան այնպես չէ, հետո էլ հայտարարել, թե անգամ չի հիշում, թե դատախազությանն ինչ նամակներ է ուղարկել եւ անգամ պնդել, որ նույնիսկ կողմ է եղել, որ Արցախը միավորվի Հայաստանին:
Վերադառնանք Խոսրով Հարությունյանի վարչապետությանը: Իսկապես, դժվար է հասկանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը վարչապետի պաշտոնը վստահեց մի մարդու, ով խորհրդարանում չկողմնորոշվելով, թե ովքեր են մեծամասնություն կազմում, հայտարարեց, թե իր իսկ ներկայացրած բյուջեի նախագծին ինքը կողմ չէ: Ոչ ավելի, ոչ պակաս: Հենց դրանից հետո նրա պաշտոնանկությունն արդեն անհրաժեշտություն էր: Բայց ժամանակներն այնպիսին էին, որ նա շարունակում էր իրեն երջանիկ զգալ:
Նախկին կոմունիստը, որը նույնիսկ հասցրել է պայքարել ղարաբաղյան շարժման դեմ, ղեկավարել արդյունաբերական նշանակություն ունեցող Չարենցավանը, այնպիսի ճարպկություն ցուցաբերեց, որ վարչապետի պաշտոնում, մեղմ ասած, տապալվելուց հետո, առոք-փառոք նստեց պատգամավորական աթոռին: Ավելին, նա հաջողացնում է պատգամավոր ընտրվել 1995-ին եւ անգամ պատգամավորի աշխատանքը համատեղել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնի հետ: Իսկապես, շատ տրամաբանական հարց է առաջանում, թե այդ ինչ խորհուրդներ էր տալիս նա վարչապետին, երբ ինքը վարչապետի պաշտոնում բառիս բուն իմաստով խայտառակ եղավ:

Խոսրով Հարությունյանի զենքն իր անսկզբունքայնությունն է

Հենց այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որ խոսրովհարությունյանները չեն կարող իրենց լավ զգալ, եթե հասարակությունը կայացած լինի: Համաձայնվեք, որ քիչ, թե շատ նորմալ երկրներում վարչապետի պաշտոնում խայտառակ եղած մարդը ոչ միայն պատգամավոր չէր ընտրվի, ոչ միայն խորհրդական չէր նշանակվի, այլ քաղաքականությունից շատ հեռու կլիներ: Խոսրովհարությունյաններ բոլոր հասարակություններում էլ կան, այլ հարց է, թե նրանք որտեղ են հայտնվում եւ ինչ գործով զբաղվում:
Խոսրով Հարությունյանի գործունեությանը ծանոթանալով կարելի է անգամ ասել, թե ինչու Հայաստանը չգնաց զարգացման նորմալ ճանապարհով: Ի դեպ, այս տեսակը Հայաստանում իրեն այնքան լավ էր զգում, որ անգամ հայտնվեց երկիրի երկրորդ բարձր աթոռի վրա` 1998-1999 թվականներին զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը: Անհեթեթությունը հասնում է այնտեղ, որ պետության երկրորդը դեմքը պարզվում է, համատեղության կարգով եղել է ՄԱԿ-ի ապակենտրոնացման եւ քաղաքացիական ծառայության հարցերի միջազգային փորձագետ:
Նա զբաղեցրել է նաեւ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնները: Կոմունիստ, աթեիստ Խոսրով Հարությունյանը հաջողացնում է հասնել նրան, որ համակարգում է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումները:
2002-ին Մովսես Խորենացի մեդալով պարգեւատրվելուց հետո, շատերին թվաց, թե նա անցել է վաստակած հանգստի: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը հասկացավ, թե իրենից ինչ է ներկայացնում Խոսրով հարությունյանը եւ այլեւս նրան լուրջ գործեր չէր վստահում:

Սերժ Սարգսյանը եւ Խոսրով Հարությունյանը

Խոսրով Մելիքիչի աստղային ժամը եկավ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո: 2009-ին նա արդեն հանրային խորհրդում էր, իսկ արդեն այս տարի ՀՀԿ համամսանական ցուցակով դարձավ պատգամավոր եւ հիմա ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանին իր շնորհակալությունը հայտնելու համար: Այս հարցում այնքան ջանքեր է թափում, որ անգամ իր վրա դրված հանձնարարությունները գերակատարում է: Հիմա էլ անխոնջ Մելիքիչը ոգեւորվել է, կորցրել իրականության զգացումը եւ խորհուրդներ է տալիս ամենամեծ վարկանիշն ունեցող քաղաքական ուժին: Այժմ կատարելով հերթական հանձնարարությունը, ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս զբաղվել կայացման հարցերով, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ հորդորում առաջադրվել 2018-ին: Ինչպիսի հոգատարություն: Բայց այս հայտարարությունով Խոսրով Հարությունյանը մատնում է, որ իր շեֆերը ավելի քան խառնված են, եւ իր շուրթերով ԲՀԿ-ին հորդորում են նախագահի թեկնածու չառաջադրել:

Խոսրով Հարությունյանի գնացքն արդեն շարժվել է

Բայց Հայաստանին այսօր փոփոխություններն օդի ու ջրի նման անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական եւ տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնելու, ոչ միայն արտագաղթը կասեցնելու, այլ նաեւ նրա համար, որ խոսրովհարությունյանները չմտածեն անգամ քաղաքականությամբ զբաղվելու մասին եւ խոհանոցների սեղանի տակ չծիծաղեն իրենց պաշտոն եւ դիրք տվողների վրա:
Հայաստանը պետք է ազատվի այնպիսի մարդկանցից, ովքեր հանձնարարականով կարող են կողմ քվեարկել, որ անմեղ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Իսկ Խոսրով Հարությունյանն Աղվան Հովսեփյանից ավելի մեծ եռանդով էր պնդում, որ Վարդան Օսկանյանը պետք է զրկվի անձեռնմխելիությունից: Հիմա մոտենում է Խոսրով Հարությունյանի եւ նրա տեսակի մայրամուտը, եւ բնականաբար, նա չի կարող դա չզգալ եւ անմնացորդ նվիրվածությամբ, ավելի քան հուզված եւ տխուր աչքերով կատարել իրեն տրված բոլոր հանձնարարությունները: Ճանաչելով Խոսրով Հարությունյանին, կարող ենք ասել, որ նա միաժամանակ մտածում է, որ հեշտությամբ լեզու կգտնի նաեւ հաջորդ իշխանությունների հետ: Վերջին հաշվով կարող է ասել, թե անգամ չի էլ հիշում, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Նա նման փորձ արդեն ունի, բայց սա իսկապես արդեն վերջն է: Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի, որ իր շալակի վրա տանի նրանց նմաններին:

Գեղամ Նազարյան 




2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Nov 27, 2012 2:27


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23693') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB6\xD5\xB5\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB6\xD5\xB5\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB6\xD5\xB5\xD5\xB8\xD6\x82...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219