Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 19, 2012 23:50 - 2 քննարկում

Նվաճում սոցիալիզմից – կապիտալիզմ ճանապարհին, դեռ Գենեսի գրքում չի գրանցված…

Կինը երեք տարի բնակարանում պահել է ամուսնու դիակը

2012-11-19 18:53:06

Ռուսաստանի Յարոսլավլի մարզի բնակչուհին երեք տարի բնակարանում պահել է ամուսնու դիակը՝ հույս ունենալով, որ նա հարություն կառնի:

Քննությունը պարզել է, որ 2009-ի օգոստոսին ընտանիքի հայրը մահացել է: Նրա այրին, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, համոզել է իրեն, որ ամուսինը պետք է հարություն առնի: Նա չի թաղել ամուսնուն, իսկ նրա մահվան մասին ոչ մի տեղ չի հայտնել: Երեք տարի շարունակ՝ 2009-ի օգոստոսի 14-ից մինչեւ 2012-ի հուլիսի 2-ը, դիակը գտնվել է բնակարանում՝ մահճակալներից մեկի վրա:

Այդ ողջ ընթացքում կինը երեխաներին պարտադրել է ամեն օր մտնել այդ սենյակ, շփվել» իրենց հոր հետ եւ «կերակրել» նրան: Երեխաները, մոր մասին անհանգստանալով, նրան ասել են, որ հայրը խոսում է իրենց հետ եւ սնունդ է ընդունում: Դիակի հոտը նրանք չեզոքացրել են օդը թարմացնող կենցաղային միջոցներով, իսկ ընտանիքի հոր մասին հետաքրքրվողներին հայտնել են, որ նա հիվանդ է եւ ոչ մեկին թույլ չեն տվել իրենց տուն մտնել:

2012-ի ամռանը ընտանիքը փոխել է բնակության վայրը: Գիտակցելով, որ բնակարանում գտնվող դիակը կարող են հայտնաբերել, մահացածի 14 եւ 9 տարեկան դուստրերը փաթաթել են հոր դիակը պոլիէթիլենե տոպրակներում, դուրս բերել տնից եւ դրել թփերի մոտ: Դիակի տեղափոխման ժամանակ պոկվել է գլուխն ու աջ ձեռքը, որը երեխաները փաթաթել են տոպրակի մեջ եւ նետել աղբավայրը, հաղորդում է Utro.ru-ն:

Ներկայումս մահացածի կինն իր եւ հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Փորձաքննությունը երեխաների մոտ հոգեկան շեղումներ չի հայտնաբերել:
news.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Nov 21, 2012 17:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23595') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xAB\xD5\xB7\xD5\xA5\xD6\x81\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xAB\xD5\xB7\xD5\xA5\xD6\x81\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xAB\xD5\xB7\xD5\xA5\xD6\x81\xD5\xAB \xD5\xB4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219