Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 14, 2012 23:17 - 2 քննարկում

Նա կփրկի ազգը կլինիկական մահից, եթե ազգը դիմանա նրա փչացած ատամի հոտին:

Հետաքրքիր դիպված Երևան-Վիեննա օդանավում
by Taron Arakelian on Tuesday, November 13, 2012 at 11:21am ·
Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ:

Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խրխռոցներ…Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան որ օդանավում մարդ է մահանում…Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին թե ինչ պետք է անել և դիմեցին ուղևորների օգնությանը – փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց…Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր…Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վեջինիս վրա – սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք թե ինչ կլինի…Արդյոք ոչ-բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն? Փրկեց! Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում:

Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել…կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ…շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին:

Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես Ժառանգությանը չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև:

Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր…

Տարոն Առաքելյան
13 նոյեմբերի 2012թ.



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Gor Martirosyan
Nov 15, 2012 0:08


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23480') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA1\xD5\xAD\xD6\x80 \xD5\xB0\xD5\xAB\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA1\xD5\xAD\xD6\x80 \xD5\xB0\xD5\xAB\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA1\xD5\xAD\xD6\x80 \xD5\xB0\xD5\xAB\xD5\xB4\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219