Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 14, 2012 22:38 - չքննարկված

Մի՛ դարձրեք տոմսավաճառներին և փոստատարներին պատգամավոր: Նրանք գայթակղվում են եվրոպական կերակուրներով:

Ո՞վ և ինչո՞ւ է հոգում տիկին Փոստանջյանի ծախսերը

2012-11-14 13:55:17

«Երեկ ազգի մասին մտահոգ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սեփական PR ակցիայի շրջանակներում, զավթել էր ԱԺ ամբիոնն ու խորհուրդ էր տալիս կրճատել պետբյուջեի հաշվին արվող տարբեր անհարկի ծախսերը եւ այդ գումարով ավելացնել ժողովրդի նվազագույն աշխատավարձը: Այն, որ սահմանված նվազագույն աշխատավարձը ուղղակի ծաղր է ժողովրդի հասցեին դա այլ քննարկման հարց է: Սակայն, չգիտես ինչու, «Ժառանգության» բազմաչարչար տիկինը չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ «կռուիզների» ծախսերը եւ ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, եւ այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ավելին, պարզվում է տիկին Փոստանջյանը խորհրդարանի միակ պատգամավորն է, որը պետական բյուջեի հաշվին մեկնում է ոչ միայն տարբեր կարեւոր ու անկարեւոր վեհաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, եւ կլոր սեղանների, այլեւ Հայաստանի պետական բյուջեն վճարում է նաեւ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ծախսերը: Մասնավորապես, մեր ձեռքի տակ է կարգադրություն, ըստ որի Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ողջ ծախսերը` ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ, այդ ամենը ժողովրդի, այն է մեր հարկատուների հաշվին է եւ վճարված է պետբյուջեից: Իսկ «Ժառանգության» տիկինը, ի դեպ, մեկնել էր Փարիզ ոչ թե ինչ-որ ազգափրկիչ Վեհաժողովի մասնակցելու, այլ ընդամենն իր քաղաքական խմբի ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցելու համար եւ կարգադրության մեջ հենց այդպես էլ նշված է: Ի դեպ, մեր տեղեկություններով նա տարբեր կարգի շանտաժներով ուղղակի պարտադրում է, որ ԱԺ աշխատակազմը վճարի իր այդօրինակ «կայֆերը»: Իսկ թե ինչ կարգի շանտաժների է նա դիմում այդ մասին հաջորդ նյութում»:

Վերահսկողական Քաղացիական Նախաձեռնություն 




Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ