ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 12, 2012 4:56 - չքննարկված

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին:

 

Այն, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո պարբերաբար հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջև, գիտեն բոլորը, բայց մարդկանց շատ նեղ շրջանակ է տիրապետում իրական տեղեկատվությանը։

Ծառուկյան–Սարգսյան բանակցությունների մասին տեղեկություններն ուղղորդված արտահոսքերի միջոցով են տեղ հասնում, ինչը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներին հնարավորություն է տալիս տարատեսակ «մուտիլովկաներ» և բամբասանքներ տարածել։ Նման բան թույլ չտալու համար Ծառուկյանն ի սկզբանե պետք է հրապարակայնացներ Սարգսյանի հետ իր քննարկումների օրակարգն ու բնույթը, բայց, թերևս, քաղաքական փորձի պակասն իրեն զգացնել է տալիս։

Հաշվի առնելով նախորդ ժամանակաշրջանի փորձը՝ ԲՀԿ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ փակ բանակցությունները ձեռնտու են միայն Սարգսյանին, քանզի վերջինս այդպիսով հնարավորություն է ստանում ցանկալին իրականի տեղ հրամցնելու և տեղեկատվական դաշտում կարճաժամկետ հաջողությունների հասնելու։

Փակ բանակցությունները գործունեության պարարտ հող են ստեղծում Սերժ Սարգսյանի շահերի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող արմանբաբաջանյանների ու նիկոլփաշինյանների համար, ինչը չի կարելի թույլ տալ, քանզի, անկախ հետագա զարգացումներից և իրականության բացահայտումից, հանրության մոտ նստվածքը մնում է։

Օրինակ, եթե ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ–ն ներկայացներ կոալիցիայի մեջ մնալու ծառուկյանական նախապայմանները, ապա ոչ մի «անկախ» լրատվամիջոց չէր կարողանա անընդհատ գրել, թե իբր Ծառուկյանն իր համար վարչապետի, իսկ խնամի Հովիկ Աբրահամյանի համար՝ ԱԺ նախագահի պաշտոնն է ուզում և պաշտոնի դիմաց պարտավորվում է սատարել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս տեղի չի տալիս, և Ծառուկյանը ստիպված է լինելու ՀՀԿ ղեկավարին սատարել առանց իր ցանկությունների բավարարման։

Ճիշտ է, ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց, ու բոլորը տեսան, որ ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս եկավ՝ դրանով իսկ պատռելով 2011թ. կոալիցիոն հուշագիրը, իսկ «անկախ» լրատվամիջոցներն էլ հերթական անգամ «փչացան», բայց եթե մինչև բանակցությունների վերջնարդյունքը հանրությունը տեղյակ լիներ, թե ինչի մասին են խոսում ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի առաջնորդները, ապա ԲՀԿ–ն դրանից միայն կշահեր։

Ծառուկյանը հաշվի չի առնում դիմացինի՝ խարդավանքների դիմելու հակվածությունը և կարծում է, թե միևնույն է՝ վերջում հանրությունը տեղեկանալու է իրականության մասին, սակայն զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից արժե ուշադրություն դարձնել նաև ընթացիկ հարցերին և հակաքարոզչության տեղիք չտալ։

Նույն վիճակն է նաև հիմա։ Սարգսյան–Ծառուկյան բանակցությունները միանգամայն այլ օրակարգով են ընթանում, բայց քանի որ գործընթացը փակ է, իշխանությունը հնարավորություն է ստացել իրեն ենթակա հայկականժամանակների ու տարատեսակ «.am»–ների միջոցով տարածել, թե իբր Ծառուկյանը համաձայնել է փոխվարչապետի պաշտոնի դիմաց սատարել Սերժ Սարգսյանին։ Տվյալ դեպքում նույնպես գործ ունենք ցանկալին իրականի տեղ ներկայացնելու՝ նախագահականի պահվածքի հետ։

Ծառուկյան–Սարգսյան բանակցությունների իրական օրակարգը

«7 օրի» ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ծառուկյան–Սարգսյան բանակցությունները վերաբերում են քաղաքական առաջիկա զարգացումներին։ Սարգսյանը Ծառուկյանից պահանջում է նպաստել իշխանության վերարտադրմանը, իսկ ահա ԲՀԿ առաջնորդը չի համաձայնում դրան և իր կողմից առաջարկում է իշխանափոխության երկու սցենար՝ փափուկ և կոշտ։ Մնացած խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։

Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից առաջ Սարգսյանն ուզում էր ՀՀԿ–ԲՀԿ–ՕԵԿ միասնական ցուցակ ստանալ, սակայն չկարողացավ։ Մայիսի 6–ից հետո Սարգսյանի ցանկություննն այն էր, որ ԲՀԿ–ն մնա կոալիցիայում, սակայն այդ հարցում ևս անհաջողության մատնվեց։

Այժմ Սարգսյանի ցանկությունն է սատարում կորզել ԲՀԿ–ից։ Նա Ծառուկյանին առաջարկում է փոխվարչապետի պաշտոն և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկություն։ Նկատենք, որ Սարգսյանի նպատակը ոչ թե Ծառուկյանի հետ քաղաքական գործընկերություն անելն է, այլ ԲՀԿ–ին ՕԵԿ–ացնելը։ Ծառուկյանը սա շատ լավ հասկանում է և իր կողմից լրիվ այլ բնույթի առաջարկներ ներկայացնում՝ ցույց տալով, որ վարչապետի անձն իր համար երկրորդական է, իսկ կարևորը սոցիալ–տնտեսական քաղաքականության փոփոխությունն է։

ԲՀԿ առաջնորդն առաջարկում է հետևյալ տարբերակը՝ գործադիր իշխանությունը նախագահական ընտրություններից առաջ փոխանցվում է Ծառուկյանին ու նրա թիմին, նրանք ձևավորում են կոալիցիա, որի մեջ կմտնեն բոլոր խորհրդարական ուժերը, իսկ նախագահի լիազորությունները կսահմանափակվեն, և Սարգսյանը, պատկերավոր ասած, կվերածվի անգլիական թագուհու: Եթե Սերժ Սարգսյանն ընդունի այդ առաջարկը, ապա հասարակության ներսում կձևավորվի կոնսենսուս, ու գալիք նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, որպես այդպիսին կդառնան վերջինը, քանի որ Հայաստանը, ենթադրաբար, կանցնի կառավարման խորհրդարանական ձևի: Սա Ծառուկյանի պատկերացրած իշխանափոխության փափուկ տարբերակն է, ինչին գործող նախագահը չի համաձայնում։

ԲՀԿ նախագահի պատկերացրած մյուս տարբերակն այն է, որ եթե իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների փափուկ տարբերակն ընդունելի չի դառնում, ապա կողմերը նախագահական ընտրությունների ժամանակ մտնում են կոշտ մրցապայքարի մեջ։ Այսինքն՝ Ծառուկյանի ու Սարգսյանի միջև ոչ թե պաշտոնների առևտուր է տեղի ունենում, այլ քաղաքական փոփոխությունների շուրջ բանավեճ։ Սարգսյանն ուզում է մնալ ու շարունակել ներկա կուրսը, իսկ Ծառուկյանը դեմ է դրան ու գտնում է, որ ձախողված իշխանությունը չի կարող վերարտադրվել ու դեռ մի բան էլ վերարտադրվելուց հետո գնալ գերկենտրոնացված տնտեսություն կառուցելու ճանապարհով։

Բոլշևիկների ու բուրժուազիայի միջև փոխզիջում հնարավոր չէ

Որքան էլ Սարգսյանի թիմակիցները տարածեն, թե իբր Ծառուկյանը Սարգսյանի հետ համաձայնեցված է խաղում, դա այդպես չէ։ Ծառուկյանի և Սարգսյանի հակասություններն արմատական են։

ԲՀԿ–ն հայտ է ներկայացրել պաշտպանելու Հայաստանի փոքր, միջին ու խոշոր բուրժուազիայի շահերը բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող իշխանություններից, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ի ու ՀՀԿ ղեկավարների միջև հակասությունները չեն կարող արմատական չլինել։ Այսինքն՝ փոխզիջումն այս երկու սուբյեկտների միջև բացառվում է։

Այն հանդիպումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Սարգսյանի ու Ծառուկյանի միջև, ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են նրանց։ Բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս ու չեն կարող տալ։ Կողմերն այժմ բանակցություններով ընդամենն ուզում են ժամանակն իրենց օգտին աշխատեցնել ու նախապատրաստվել բուն պայքարին։

Եթե Ծառուկյանն ընդունի Սարգսյանի պահանջները, ապա դա կլինի ոչ թե փոխզիջում, այլ կապիտուլյացիա։ Իսկ եթե Սարգսյանն ընդունի Ծառուկյանի առաջարկած 1–ին տարբերակը, ապա դա կլինի իշխանության հանձնում փափուկ տարբերակով, ինչը լավ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ անձամբ Սերժ Սարգսյանի համար։

Դատելով ամենից՝ Սարգսյանն ու Ծառուկյանը կգնան ԲՀԿ առաջնորդի առաջարկած 2–րդ տարբերակով, այն է՝ կմտնեն կոշտ մրցապայքարի մեջ, ինչը նկատի ունենալով էլ ԲՀԿ առաջնորդը քաղխորհրդի նիստի ժամանակ թիմակիցներին կոչ էր արել պատրաստվել կոշտ պայքարի։

Սարգսյանի ու Ծառուկյանի միջև փոխզիջումը բացառվում է նաև այն պատճառով, որ գործող նախագահը չի էլ թաքցնում՝ հաղթանակի դեպքում գնալու է նախևառաջ ԲՀԿ առաջնորդի սեփականության վերաբաշխման ճանապարհով, որպեսզի հեշտությամբ կարողանա կոտրել մյուսներին ու ամբողջությամբ տնօրինել երկրի ֆինանսական հոսքերը, անապատի վերածել քաղաքական դաշտը և հավերժ իշխել։ Այդ ծրագրերը, բնականաբար, չեն կարող ընդունելի լինել ԲՀԿ–ի համար։ Ասել է թե՝ Ծառուկյանն ունի Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու ամենաբարձր շարժառիթը, որովհետև գործող նախագահի վերարտադրության դեպքում կորցնելու է ինչպես սեփականությունը, այնպես էլ սեփական ազատությունը։ Ու քանի որ Սարգսյանի թիմն աչք ունի ազգային բուրժուազիայի շերտը ներկայացնող մյուս բոլոր սուբյեկտների սեփականության վրա, ուստի այս իշխանության վերարտադրությունը թույլ չտալու հարցում Ծառուկյանի անձնական ու հանրային շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են, և դա է պատճառը, որ ԲՀԿ առաջնորդն է դարձել հակասարգսյանական ճամբարի թիվ մեկ գործիչը։

Ճիշտ հակառակ պատկերն ունենք Սերժ Սարգսյանի պարագայում։ Նրա անձնական շահերը գրեթե 100 տոկոսով հակասության մեջ են հանրային ու պետական շահի հետ։

Թե ինչպես կավարտվի բոլշևիկների ու բուրժուազիայի պայքարը 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, կախված է յուրաքանչյուրիցս։ Քաղաքական պատմությունը ցույց է տվել, որ բուրժուազիան մշտապես հանդես է եկել որպես փոփոխություններին նպաստող և կապիտալի վրա ամբողջական վերահսկողություն հաստատելու իշխանության ձգտումներին խոչընդոտող շերտ՝ դրանով իսկ կամա թե ակամա նպաստելով պետության զարգացմանը և բարգավաճմանը։

Հայտնի է նաև, որ բոլշևիկյան մտածողությունը միայն ավերածությունների ու հետընթացի պատճառ է դարձել։

Եվ ուրեմն, պետք է ամեն ինչ անել, որ հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով իշխանափոխություն կատարվի, և Հայաստանը դեպի զարգացման ուղի դուրս բերող համակարգային փոփոխությունների հիմք դրվի։

Կարեն Հակոբջանյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ