Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, November 11, 2012 0:00 - 1 քննարկում

«Մահ իմացյալ՝ Անմահություն է», թե «Հանուն Ազգի և Հայրենիքի»:

Նոյեմբերի 10-ին, հյուրի կարգավիճակով հրավիրված էի Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմի 2-րդ համագումարին,որը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Անչափ ոգևորված էի հայնենանվեր ու ազգանպաստ այդ ձեռնարկի համար, որով փորձ է արվում աշխարհասփյուռ տոհմակիցներին Արցախից մինչև Լոս-Անջելես, Ֆրանսիայից մինչև Ռուսաստանի հեռավոր արևելք՝ համախմբելու մի գաղափարի շուրջ՝ ազգային իղձերի ու նպատակների իրականացմամբ նպաստել Հայրենիքի հզորացմանն ու հարատևությանը:
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում էր նաև «Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմի» օր նշանակելու հարցը: Նախագահությունն առաջարկեց այդպիսի օր նշանակել հասարակական կազմակերպության գրանցման օրը՝ հունիսի 25-ը և հանդիսությունններ անել այդ ամսաթվին ամենամոտ շբաթ օրերին:
Քվեարկություն կատարվեց և ի զարմանս ինձ մեկ պատգամավոր դեմ եղավ այդ առաջարկին: Դա արծվաշենցի պատվիրակն էր, որն առաջարկում էր որպես«Տոհմի օր» նշանակել Ավարայրի Ճակատամարտի օրը: Ես ձայնի իրավունք չունեյի, ուստի հարմար գտա այդ հարցի շուրջ արծվաշենցուն իմ տեսակետն առանձին ներկայացնելու, սակայն դա ինձ այդպես էլ չհաջողվեց:
Կարծում եմ ընթերցողների մոտ էլ այս մասին տարբեր կարծիքներ կարող են լինել: Ըստ ինձ Վարդան Մամիկոնյանի ու իր զինակիցների նահատակությունը ավելի շատ հանուն կրոնի է եղել, քան հանուն Հայրենիքի: Սխալ է Եղիշեն ասելով՝ «Մահ իմացյալ՝ Անմահություն է», որովհետև այնտեղ՝ նրա մոտ բացակայում են «Հանուն Ազգի և Հայրենիքի» բառերը, այլապես բոլոր ինքնասպաններն էլ գնում են «իմացյալ մահվան» և նրանց նույնպես պետք է Անմահությամբ շնորհել՝ ինչը ճիշտ չէ:
Իսկ այս դեպքում ամենևին էլ տեղին չէ Վարդանանց նահատակության օրը համարել վերածնունդ ապրող հայ ազնվական տոհմերից մեկի օր…

SMERCH



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Անտառամեջ
Nov 11, 2012 15:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23423') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6 \xD5\xB0...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219