ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, November 10, 2012 18:19 - չքննարկված

Սերժ Սարգսյանի հույսն Ալիև՞ն է…

 

Ցավալի է արձանագրել, որ Հայաստանի նախագահի անձնական շահերը մշտական հակասության մեջ են պետական ու հասարակական շահի հետ։

Այնպես է ստացվել, որ նախագահի աթոռը պահելու հարցում Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի ձևով օգնում են մեր թշնամի երկրների ղեկավարները։ Պարզ է, որ դա հատուկ չի արվում, բայց դե՝ այդ ամենի մեջ խորհրդանշական բան կա։

Այսպես, 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած բռնության և 10 զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, ներքին լեգիտիմության դեֆիցիտն իրական հասարակական երկխոսության օգնությամբ լրացնելու փոխարեն, նախընտրեց լեգիտիմություն փնտրել դրսում։ Սկիզբ դրվեց տխրահռչակ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությանը։ Արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու հարցում Սարգսյանի համար փրկօղակի դեր կատարեց Թուրքիայի նախագահ Գյուլը։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը, ակնհայտորեն, հակասում էր Հայաստանի շահերին, բայց նպաստավոր էր նախագահի աթոռը պահելու տեսանկյունից, և այդ իմաստով Սարգսյանը սեփական շահերի տեսանկյունից բավական արդյունավետ քաղաքականություն վարեց։

Գյուլով իշխանությունը պահած Սարգսյանը հիմա էլ ուզում է իշխանությունը երկարաձգել Ադրբեջանի նախագահ Ալիևով. դա Սերժի մոտ ենթադիտակցորեն է ստացվում։

«Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար»,–«Wall Street Journal»–ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը։

Ուշագրավն այն է, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ շրջանում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած ու Ղարաբաղի հարցում Թուրքիայի օժանդակության պատրաստակամությունը դրական գնահատած Սերժ Սարգսյանն այժմ խոսում է պատերազմի վերսկսման վտանգի մասին՝ ակամայից խոստովանելով, որ որպես երկրի ղեկավար՝ խայտառակ պարտություն է կրել իր «նախաձեռնողականության» հետևանքով։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. Սարգսյանը պատերազմի վտանգի մասին է խոսում ներքաղաքական զարգացումների ֆոնին։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը պաշտոնապես համաձայնության են եկել նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական օրակարգ քննարկելու հարցում։ Սա, ըստ էության, «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին միս ու արյուն տալու գործընթաց է։ Գործընթաց, որը լրջորեն անհանգստացրել է Բաղրամյան 26–ին ու այս ուժերի դեմ էժանագին հակաքարոզ իրականացնելուց զատ՝ ստիպել անուղղակիորեն դիմել Ալիևի օգնությանը։

«Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում» ձևակերպումը տալով՝ Սերժն ուզում է Հայաստանի հանրությանը վախեցնել պատերազմի վտանգով։

«Հանկարծ իշխանափոխության չձգտեք, թե չէ դա լարվածության ու քաոսի կբերի, իսկ Ադրբեջանն էլ կօգտվի այդ ամենից ու կհարձակվի»,–փորձում է ընտրողներին շանտաժ անել ՀՀ նախագահի պաշտոնը վարող մարդը։ Նկատենք, սակայն, որ այդ էժանագին «տրյուկը» չի անցնելու, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանի համար «հարմար առիթը» ոչ թե ՀՀ ներքաղաքական լարվածությունն ու իշխանափոխությունն է, այլ ճիշտ հակառակը՝ Սերժի հաղթանակը գալիք նախագահական ընտրություններում։ Քանզի ներկա կուրսի շարունակությունը Հայաստանին պարտության տանող ամենակարճ ճանապարհն է։ Հետևաբար՝ պատերազմ թույլ չտալու և զարգացում ապահովելու համար Հայաստանի ընտրողը պետք է գնա իշխանափոխության։

Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը պատերազմի ու պարտության հոմանիշն է, իսկ ներկա կուրսի փոփոխությունը՝ խաղաղության ու հաղթանակի։ Այս միտքը պետք է դառնա յուրաքանչյուր հայ ընտրողի կարգախոսը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։

Կարեն Հակոբջանյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ