ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 7, 2012 20:00 - չքննարկված

Հանգստացրեք ձեզ «Երկիրը քանդվում էր ընդհատակից: Վերջապե՜ս հայտնաբերվեց… Ախր զգացվում էր, որ շեռը պղտոր է…»-ը կարդալուց հետո:

ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
22:04, 08.11.2012Սիրելի կանայք, եթե տղամարդը ձեզ ոչինչ չի նվիրում, ամենուր թափթփում է գուլպաները, գարեջրի շիշը ձեռքին ժամերով նստում է հեռուստացույցի առջեւ, ապա նշանակում է, որ դուք այն միակն եք, ում հետ նա իրեն իրոք լավ է զգում:

Դիտվել է 59 անգամ

00:33, 07.11.2012

Կինը’ տղամարդուն.
-Սիրելիս, որպես օրինապաշտ տղամարդ, դու պարզապես պարտավոր ես ամուսնանալ ինձ հետ:
-Բայց չէ՞ որ մեր միջև ոչինչ տեղի չի ունեցել:
-Այո, սակայն դու ինձ արդեն տեսար առանց դիմահարդարման:

Դիտվել է 112 անգամ

00:30, 05.11.2012
Աշխատավայրում միմյանց հետ վեճի են բռնվում բոլոր կանայք: Կարգ ու կանոն հաստատելու համար կանչում են արտադրամասի պետին, սակայն կանայք միևնույն է գորգոռում են’ իրար հերթ չտալով:
-Լռեք,-համբերուդյունից դուրս գալով գոռում է պետը:-Թող խոսի նա, ով տարիքով ամենամեծն է:
Եվ միանգամից քար լռություն է տիրում… 

Դիտվել է 94 անգամ

23:34, 31.10.2012
Հարսանիքից մի քանի ամիս անց մայրը հարցնում է աղջկան.
-Ինչպե՞ս է ամուսինդ քեզ վերաբերվում:
-Հրաշալի: Ինձ տալիս է այն ամենը, ինչ պահանջում եմ:
-Ուրեմն’ շատ քիչ բան ես պահանջում… 

Դիտվել է 258 անգամ

23:43, 29.10.2012

Պառաված օրիորդը մի գեղեցիկ օր բոլորին զարմացրեց հայտարարելով, որ ամուսնանում է:
-Բայց չէ՞ որ դու միշտ հայտարարում էիր, որ տղամարդիկ հիմար են, և դու երբեք չես ամուսնանալու:
-Այո, բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ չգտնվեց մեկը, ով ցանկացավ ինձ հետ ամուսնանալ: 

Դիտվել է 292 անգամ

PreviousNext

23:58, 25.10.2012
Քնած կինը երազ է տեսնում. անտառում իր հետևից տղամարդ է վազում, իսկ ինքը’ փախնում է: Վազում է, վազում’ հոգնում է, կանգ է առնում ու հարցնում.
-Դե հանգիստ թողեք ինձ: Ի՞նչ եք ինձնից ուզում:
-Ես ի՞նչ գիտեմ, թե ձեզնից ի՞նչ եմ ուզում: Ձեր երազն է չէ՞: Դե դուք էլ գլուխ հանեք: 

Դիտվել է 199 անգամ

23:59, 22.10.2012
Կնոջը հարցնում են.
-Դուք քանի՞ տարեկան եք:
-Պետք է հաշվել: Երբ ես ամուսնացա’ 20 տարեկան էի, իսկ ամուսինս’ 40: Այսինքն’ նրանից փոքր էի երկու անգամ: Հիմա ամուսինս 70 տարեկան է, ուրեմն’ ես էլ’ 35 եմ: 

Դիտվել է 298 անգամ

23:59, 18.10.2012
Հանդիպում են երկու ընկերուհի: Մեկը մյուսին աում է.
-Գիտե՞ս, երեկ գուշակուհուն տասը հազար դրամ վճարելով իմացա, որ ամուսինս ինձ դավաճանում է:
-Էհ, ես քեզ այդ մասին անվճար էլ կարող էի ասել: 

Դիտվել է 348 անգամ

23:49, 18.10.2012
-Ճի՞շտ է, որ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ:
-Ոչ բոլորը, միայն` այրիները: 

Դիտվել է 152 անգամ

23:26, 11.10.2012

Աղջիկը’ շրջվելով.
-Ինչո՞ւ եք ամբողջ ճանապահն իմ հետևից գալիս:
Տղան.
-Այժմ, երբ Դուք շրջվեցիք’ ինքս էլ եմ ինձ այդ հարցը տալիս: 

Դիտվել է 272 անգամ

23:49, 08.10.2012
Ավտովթարի ենթարկված տղամարդը մի քանի օր պառկում է հիվանդանոցում: Ուշքի գալով’ նա հարցնում է մահճակալի կողքին նստած կնոջը.
-Ի՞նչ է, ես արդեն դրախտո՞ւմ եմ:
-Ոչ սիրելիս, չէ՞ որ ես այստեղ եմ: 

Դիտվել է 243 անգամ

00:29, 08.10.2012
Ինչպես հաղթել կնոջ հետ վեճում.
1.Սկսիր վիճել կնոջ հետ:
2.Լաց եղիր առաջինը:

Դիտվել է 241 անգամ

23:42, 05.10.2012


Ամուսինը պատրաստվում է աշխատանքի գնալ և կնոջը հարցնում է.
-Դու իմ բաճկոնը մաքրե՞լ ես:
-Իհարկե, սիրելիս:
-Իսկ անդրավարտի՞քս:
-Անշուշտ, սիրելիս:
-Իսկ կոշիկնե՞րս:
-Ի՞նչ է, կոշիկներդ է՞լ գրպաններ ունեն: 

Դիտվել է 277 անգամ

23:12, 03.10.2012
Տղան` աղջկան.
-Ես գիտեմ, Դուք վաղուց սպասում եք սպիտակ ձիով արքայազնին:
-Այո:
-Ահա, ես եկել եմ:
-Հրաշալի է, իսկ ո՞ւր է արքայազնը: 

Դիտվել է 277 անգամ

00:00, 27.09.2012
-Պատկերացնո՞ւմ ես, երեկ ինձ մի մոլագար էր հետևում:
-Ի՞նչ ես ասում: Եւ ինչո՞վ դա ավարտվեց:
-Ոչինչով: Նա այնքան դանդաղ էր քայլում:

Դիտվել է 262 անգամ

23:52, 25.09.2012
Խորհուրդ լեդիներին.
Եթե Դուք չեք կարողանում ընտրել երկու տղամարդկանցից մեկին, ապա ընտրեք երկրորդին: Որովհետև, եթե Դուք իրոք սիրեիք առաջինին, ապա երկրորդը չէր հայտնվի:

Դիտվել է 296 անգամ

23:04, 17.09.2012
Պնդումները, թե այլևս ջենթլմեններ չկան’ արդարացի չեն: Այսօր, օրինակ, ես տեսա մի տղամարդու, ով երկար ժամանակ հովանոցը պահել էր կնոջ գլխավերևում, քանի դեռ վերջինս փոխում էր ավտոմեքենայի դողը: 

Դիտվել է 402 անգամ

23:50, 15.09.2012
-Սիրելիս, ի՞նչ է պատահել: Վերջ տուր լացիդ:
-Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը:
-Դե լաց մի եղիր: Հիմարիկ, մի անհանգստացիր: Դե կգտնեմ ես ինձ համար ուրիշ հարսնացու: 

Դիտվել է 374 անգամ

23:38, 09.09.2012
-Թռչնակս, ինչ հաճելի բուրմունք է գալիս քեզնից:
-Օծանելիքի հոտն է, որ երեկ նվիրեցիր:
-Ես քեզ օծանելիք չեմ նվիրել:
-Նվիրել ես, նվիրել…Նայիր դրամապանակիդ մեջ:

Դիտվել է 441 անգամ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ