ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 7, 2012 12:37 - չքննարկված

Մուկը՝ Սերժ Սարգսյանի թակարդում…

Հովիկ Աբրահամյանը կղեկավարի Սերժ Սարգսյանի շտաբը

03.11.2012
03-569

Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ, կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 2-ի երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:Նիստի ավարտին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են նաև ներկուսակցական և դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ համագումարին առնչվող հարցեր: 

Հիշեցնենք, որ նիստից ժամեր առաջ կայացած ասուլիսում` ի պատասխան լրագրողների հարցերի, ԱԺ նախագահը վերահաստատել էր, որ դեկտեմբերի 15-ին գումարվելիք ՀՀԿ համագումարում կուսակցությունը կընդունի առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին որոշում: Նա նաև չէր բացառել, որ ինքը կղեկավարի Ս.Սարգսյանի նախընտրական շտաբը` հաշվի առնելով իր «մեծ փորձն այդ ուղղությամբ», սակայն նշել էր նաև, որ կուսակցությունը նման հարց դեռևս չի քննարկել:

Նախագահական ընտրությունների օրը պաշտոնապես դեռևս հրապարակված չէ: Ընտրական օրենսգրքի համաձայն` ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Ընտրության օրվա մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ