Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 5, 2012 13:34 - 2 քննարկում

Պրն. Ուրիխանյան, ես հարց ունեմ…

Կարծում եմ միշտ էլ գրավիչ է հասարակ քաղկենու համար, երբ արտահայտվում է միջին տարբերակ, այսինքն նա, որ կուսակցությունը գտնվում է կենտրոնում, այսպիսով ցանկանում է շահել բոլորի սրտերը՝ աջերի, ձախերի, ազգայնականների, գլոբալիստների և այլն: Դա Իհարկե է ընդունելի է, բայց հարկավոր է հստակ ասել հանրության այն սահմանները, որտեղ բաժանվում են հանրայինը և մասնավորը: Իմ կարծիքով դա կարելի է նույնիսկ սահմանադրական նորմ դարձնել: Կարծում եմ դուք հստակ գիտակցում եք, որ եկամուտը չի գոյանում ինք իրեն օդից, դա ձևավորվում ի հաշիվ հանրության մյուս անդամների դրա համար, օրինակ, շատ հստակ վերաբերմունք արտահայտվեց ատոմակայանի նկատմամբ, կուզենայի օրինակ լսել ԲՀԿ-ի վերաբերմունքը, հանքերի, ջրերի բոլոր բնական հանածոների վերաբերյալ՝ կարող է՞ արդյոք դա գտնվել կամ շահագործվել մասնավորի կողմից, կարող է՞ արդյոք էլեկտրականությունը և էլեկտրական ցանցերը, կապը և այլ տեսակի բնական մենաշնորհները պատկանեն մասնավորին, կարող է՞ արդյոք կենտրոնական բանկը լինել պետությունից և ժողովրդից անկախ և վարի իր սեփական դրամա-վարկային քաղաքականությունը բյուջեից դուրս, եթե ոչ, չե՞ք գտնում, որ հարկավոր է նա լուծարել և բերել նրան բյուջեի շրջանակների մեջ, այսինքն դարձնել կառավարությանը ենթակա: Չի՞ գտնում արդյոք ԲՀԿ, որ Ժողովուրդը իրավունք ունի ունենալ հանրային բանկ, որի սեփականատերը կլինի հանրությունը և գոնե հանրային կարևորության խնդիրները կֆինանսավորվի անտոկոս: Չի՞ գտնում արդյոք ԲՀԿ, որ հանրությունը անվճար բուժսպասարկամն իրավունք ունի՝ մենակ չասեք որ պետությունը դրա հնարավորությունը չունի, քանի որ անիմաստ է դառնում նրա դերը այդ դեպքում… չե՞ք գտնում, որ հանրությունը անվճար կրթվելու իրավունք ունի և վերջապես չե՞ք գտնում, որ պետությունը պետք վերադարձնի ժողովրդին անվճար տուն ունենալու իրավունքը նույնպես: Եթե դուք նույնպես այն կարծիքին եք, որ պետությունը դրա հնարավորությունը չունի, դուք չեք կարողանալու ժողովրդին համոզել, որ խորհրդային տարիների դա որ նա ուներ վատ էր, կամ որ կար հսկա երկիր և դա հնարավոր էր: Խորհրդային միության փլուզումից հետո ժողովուրդը չի ունեցել ոչ մի շոշափելի ձեռք բերում, նա սոցիալապես անհամեմատ ստորացված վիճակում է ապրում հիմա քան այն ժամանակ: Մինչդեռ մեր ժողովրդին անքան հեշտությամբ խաբեցին և ասեցին որ մենք հիմա ապրելու ենք ավելի լավ քան սովետի “բռնատիրական ” տարիներին:
Այ Դուք նշեցիք, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է բարեկեցության և դա բնական է. Բայց որ իդեալներով է ձևավորվում հիմիկվա բարեկեցության պատկերացումը՝ այն իդեալներով, որ ստեղծում են սերիալները, այն գովազդներով որոնք բռնաբարում են մարդկանց գիտակցությունը, այս համատարած նյութապաշտությամբ, որ արմատավորվում է, որպես նոր լիբերալ կրոն, որի պաշտանմունքի առարկան փողն է, իսկ եկեղեցիները բանկերը: Հասկանում եմ, որ չեք գնա այդքան հեռու և ձեր գնահատականը տաք 301 թվի վերաբերյալ, բայց կուզենայի լսել ձեր վերաբերմունքը ներկա համատարած եկեղեցաշինության նկատմամբ, որը նման է սատանայական խնջույքի ժանտախտի ժամանակ՝ տարօրինակ է տեսնել, որ եկեղեցին հիմա ամենուրեք է, բայց բարոյական անկումը, նորից համեմատած խորհրդային ժամանակների հետ, նույնպես անհամեմատելի խոր անկում է ապրել…
Այսինքն իմ հարցն է, որն է բարեկեցության ձեր սահմանումը՝ ինչպիսի իդեալների վրա է խարսխված ձեր կենտրոնում գտնվող գաղափարախոսությունը: Ո՞րտեղ մենք կլինեք հաջորդ, ենթադրենք 5 տարիների ընթացքում, եթե ձեզ հնարավորություն տրվի ստանձնել կառավարումը: Ես ուզում եմ հավատալ ԲՀԿ-ի անկեղծ ցանկությունը կտրուկ շրջել իրադրությունը և կառուցել արդար հայրենիք, բայց իմ համոզմունքն այն է, որ ներկա մոդելի շրջանակներում դա հնարավոր չէ կառուցել՝ դա ակնհայտ է: Իսկ ներկա մոդելը լիբեռալ ամենածայրահեղ ձևն է, որտեղ նույնիսկ պետությունը պատրաստվում է հրաժարվել կենսաթոշակային պետական ձևից և հանձնել այս վերջին բաստիոնն էլ մասնավոր ֆոնդերին, որի ադյունքում ժողովրդից թալանելու են նույնիսկ ծերության իրավունքը: Մենակ գեղեցիկ օրենքներով հնարավոր չէ արդարություն վերականգնել, կարծում եմ դրանում համոզվեցին բոլորը: Հասարակությունը կառողջանա, եթե դուք, օրինակ, բերեք նոր իդեալներ, որին ժողովուրդը կհավատա: Համոզված եմ, որ դա չի կարող լինել ներկայիս տափակ՝ “մենք եվրոպական արժեքներ կրող ենք”, “մենք գնում ենք եվրոպա” կամ “մենք պետք է կառուցենք դեմոկրատական հասարակագ” իդեալները:
Հարգանքներով՝ Արմեն

GLENDALE



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Nov 6, 2012 4:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23303') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA1\xD5\xBA\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA1\xD5\xBA\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219