ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 23, 2012 10:43 - 4 քննարկում

Սերժի փեսեն անբարոյականի մեկը դուրս եկավ, կնոջով չի բավարարվում, հիմա էլ սիրահարվել է Սյունիքցի Հէկերին:

http://www.ilur.am/news/view/2243.html

SOS՝ Միքայել Մինասյանը հասել է հէկերին

Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս, ամենախայտառակ գործարքը: Խոսքը Որոտանի հէկ-ի մասին է: Այն օֆշորային գոտում գրանցված կազմակերպության միջոցով ձեռք է բերելու Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` փեսա Միշիկը:

Որոտանի հէկ-ը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության հաշվեկշռում և թողարկում է մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը: Ունի 200 ՄԳՎ հզորություն, և համակարգում թողարկված 1 կՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: Մասնագետների գնահատմամբ՝ իր արժեքով այն հավասար է ատոմակայանին:

Ըստ մոսկովյան մեր աղբյուրների՝ ռուսական կողմը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է գնել Որոտանի հէկ-ը 200 մլն դոլարով և գազի գինը 3 տարի անփոփոխ թողնելու պայմանով: Ըստ էության՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բավական շահավետ պայմաններ, սակայն Սերժ Սարգսյանը պետության և Միշիկի շահերի միջև ընտրություն կատարեց հօգուտ Միշիկի:

Այժմ արհեստական բոլոր եղանակներով Որոտանի հէկ-ի համար պարտքեր են կուտակում, որը մնալու է բյուջեի վրա, իսկ վերջում խիստ շահութաբեր օբյեկտը կոպեկներով նվիրվելու է փեսային:

Եթե այս գործարքը կայանա, ապա Հայաստանում ձևավորվում է նոր էներգետիկ ոլորտի գերօլիգարխ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի փեսայի:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 5-ին կառավարությունը որոշում է կայացրել «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ-ն լուծարելու մասին: Պաշտպանության նախարարությունը հէկ-ի լուծարման անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ դրա ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» մասնավոր ընկերությանը:

Դարձյալ խիստ հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ այս գործարքի ետևում կանգնած է նույն Միքայել Մինասյանը: Պետության թողտվությամբ պետության ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը դարձել է երիտօլիգարխի հիմնական զբաղմունքը:

Թալանում են ու թալանում Հայաստանի բարիքները…



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Տիգրան
Oct 23, 2012 12:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23045') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xAB\xD6\x84\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xAB\xD6\x84\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xAB\xD6\x84\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA5\xD5\xAC ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219