Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, October 21, 2012 2:44 - 6 քննարկում

Քյոյնա բօզերի վերջին մոհիկանը…

Խոսրով Հարությունյանն անցել է բոլոր սահմանները

2012-10-19 15:35:51

 Հայաստանը դեռ բազմաթիվ խնդիրներ կունենա, քանի դեռ Խոսրով Հարությունյանի նմանները հայտնվում են խորհրդարանում, մեծ ու փոքր պաշտոններ են ստանում, մամուլի ասուլիսներ հրավիրում եւ անգամ գնահատականներ տալիս առանձին քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին:
Խոսրով Հարությունյանը, որը Արցախյան շարժման տարիներին մատնագիր էր ուղարկում գլխավոր դատախազին, ասելով, թե ճշտել է, որ Ղարաբաղ կոմիտեի նպատակը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միացնելն է, այսօր ոչ թե գլուխը կախած է քայլում, այլ ՀՀԿ-ի առաջնորդի շնորհիվ հայտնվել է խորհրդարանում եւ անգամ դատողություններ անում:
Մեղադրելով ԲՀԿ-ին Խոսրով Հարությունյանն ասել է. «… Այսպես չի կարելի, չէ, ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի»: Ավելին, նա այնքան հեռուն է գնացել, որ ԲՀԿ-ին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերի մեջ: Իսկապես, որ ամեն ինչ չափ ու սահման ունի: Եթե մենք հանդուրժում ենք խոսրովներին, նրանց տեղ եւ դիրք ենք տալիս, ապա մեր երկիրն էլ նման թշվառ վիճակում պետք է լինի:
Խորհրդային տարիներին կոմունիստ եւ քաղաքապետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վարչապետ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մոլեռանդ քոչարյանական, իսկ այժմ սերժական ՀՀԿ-ական պատգամավորն անցել է բոլոր հնարավոր սահմանները: Անցել է, քանի որ մենք ենք այդքան թույլ գտնվել:
Այսօր նա ավելի քան սուր քննադատում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ասում. «Մեր երկրում ոչ ոք ամնեզիայով չի տառապում: Բոլորն էլ ամեն ինչ շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել… և ժողովրդին չեն կարող խաբել»:
Ահա Խոսրով Հարությունյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը չթողեց, որ նա համալրի բոմժերի շարքերը եւ անգամ վստահեց վարչապետի պաշտոնը: Եւ շատ նորմալ է, որ այսօր նույն Խոսրովն իրեն այդպես է պահում: Խոսրովը եթե ապրեր օսմանյան ժամանակներում, ապա քծնելու եւ ծառայելու էր սուլթաններին կամ քուրդ ցեղապետերին, ապրեր արաբների ժամանակ, ապա մատնելու էր հայ իշխաններին եւ քծնելու էր խալիֆին:
Խոսրով Հարությունյանն այդպիսինն է: Եւ քանի դեռ մենք հանդուրժում ենք նրա տեսակը, ապա լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ցավալի է, բայց փաստ` այսօր Սերժ Սարգսյանին դուր են գալիս հենց խոսրովատիպ գործիչները: Բայց շուտով գալու է այն ժամանակը, երբ Խոսրովը եւ նրա նմանները ներողություն են խնդրելու ԲՀԿ-ից, Լեւոն Տեր-Պետրոսյանից, ժողովրդից:

Հակոբ Ասատրյան 




6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ashot grigoriN
Oct 21, 2012 2:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23020') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>o iekti kar...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>o iekti kar...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'o iekti kartsi...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219