ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 16, 2012 19:04 - 1 քննարկում

ԲՈՆԱՊԱՐՏ. «Մեկ լրտես-բօզը մի ամբողջ բանակ արժե»: Կամ ճանապարհ դեպի «գեղամյան» լեռներ…

Հմայակ Հովհաննիսյանի բացահայտումը. միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, Գագիկ Ծառուկյանը փող է տվել դրա համար

FEATUREDԼՈՒՐԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Print Friendly

ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 2012 21:21

Share


Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հերթական բացահայտումն արեց՝ Գագիկ Ծառուկյանի եւ միասնական շտաբի հետ կապված:Երբ «Ժառանգությունը» հայտարարեց, որ միասնական շտաբը ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է, ՀԱԿ անդամները սկսեցին հերքել դա՝ ասելով, որ ավելի շուտ այն Ֆանտոմասինն է: Շտաբի անդամները վստահեցնում էին, որ դա ընտրակեղծիքների դեմ պայքարելու անկախ հարթակ էր:Մինչդեռ այսօր Հմայակ Հովհաննիիսյանը բացահայտեց, որ շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս փող է տվել՝ շտաբը պահելու համար. «Իրականությունն այն է, որ միասնական շտաբը պետք է գործեր ինչպես ես հայտարարում էի՝ նախընտրական, ընտրական եւ հետընտրական փուլում: Յուրաքանչյուր ամսի 8-ին Գագիկ Ծառուկյանը որոշակի միջոցներ էր հատկացնում, որ հնարավոր լինի իրականացնել շտաբի գործունեությունը: Ամսի 6-ին մայիսի ընտրություններ էին: Ամսի 8-ին պետք է առաջիկա ամսվա գործունեությունը ապահովեր նյութապես: Բայց Գագիկ Ծառուկյանը ինձ ասեց, որ միասնական շտաբը փակվում է, շտաբ չի լինելու, եւ այլն: Ես ստիպված եղա այն աշխատակազմին, որը կար, նրանց ուղարկել անժամկետ արձակուրդի»:Մենք ճշտեցինք՝ խոսքը խոշո՞ր գումարի մասին է, որքա՞ն գումար է տվել պարոն Ծառուկյանը: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Խոսքը ընթացիկ ծախսերի մասին էր: Դա մի գումար էր, որը «Սիվիլիթաս» հիմնադրամի ամսական ծախսերի 2 տոկոսն էր կազմում»:Մեր դիտարկմանը, որ ստացվում է՝ «Ժառանգությունը» ճիշտ էր՝ միասնական շտաբը փաստորեն իսկապես միայն ԲՀԿ-ի շտաբն է եղել, անկախ չի եղել, նա ֆինանսավորել է, բնականաբար ինքն էլ պետք է թելադրեր՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, ինչի՞: Ուղղակի Գագիկ Ծառուկյանը միասնական շտաբի հետընտրական զարգացումները կասեցրեց: Նրանք հավաքել էին 500 հազար ձայն եւ վարչապետի պաշտոնի համար գնում էր խոսակցություն: Այդ ընթացքում անհրաժեշտ էր, որ բանակցություններից առաջ այդ միասնական շտաբը Հմայակ Հովհաննիսյանի հետ միասին ցրել, որպեսզի այն չխոչընդոտի դրան: Որովհետեւ խնդիր էր դրվում՝ վարչապետի փոփոխությունը: ԲՀԿ-ն ապացուցեց, որ վարչապետի լծակը տնօրինելու հնարավորությունը առանցքային էր ԲՀԿ-ի համար: Իսկ այդ խնդրի լուծման համար հետընտրական զարգացումները պիտի բացառվեին, դրա համար վիժեցվեց միասնական շտաբը: Շտաբը ցրվեց, Հմայակ Հովհաննիսյանը հեռացվեց ցուցակից եւ դա այն գինն էր, որը ԲՀԿ-ն վճարեց՝ վարչապետի պաշտոնի համար, բայց չստացավ այն: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը գցեց Հմայակ Հովհաննիսյանին, Սերժ Սարգսյանն էլ գցեց Գագիկ Ծառուկյանին, եթե պատկերավոր ասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Oct 16, 2012 22:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22954') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xAB\xC2\xA0\xD5\xB0\xD5\xA1\xD5\xBF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xAB\xC2\xA0\xD5\xB0\xD5\xA1\xD5\xBF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xAB\xC2\xA0\xD5\xB0\xD5\xA1\xD5\xBF\xC2\xA0\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219