ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 16, 2012 5:11 - 3 քննարկում

ՀՀ արդարադատության փտած նախարարությունը դարձավ Հարություն Առաքելյանի հերթական թիրախը…

ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը դատի կտա արդարադատության նախարարությանը:

 

10:17, 15 հոկտեմբերի, 2012
ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը նախաձեռնել է ՀՌԱԿ վերկանգման դատաիրավական գործընթաց և այդ առիթով հանդես է եկել կոչով՝ ուղղված ՀՌԱԿ անդամներին: Այս տեղակատվությունը «Հետքին» հայտնել է ՀՌԱԿ նախկին անդամներից մեկը: Պարզաբանումների համար «Հետքը» կապվեց Ստրասբուրգում գտնվող նախկին ատենապետի հետ:-Պարոն Առաքելյան, դուք Եվրոպայում նախաձեռնել եք ՀՌԱԿ-ի վերականգման գոծընթաց, հավաստի՞ է այս տեղեկատվությունը:

-Հավաստին հավաստի է, ուղղակի ինձ զարմացնում է, թե ինչպես է ստացվում, որ կուսակցության ներքին շրջանառության փաստաթղթերը մամուլի սեփականությունն են դառնում… Չնայած մյուս կողմից էլ ես հատուկ գաղտնապահություն չեմ դրսևորել այս հարցում:

-Այսինքն՝ հաստատու՞մ եք տեղեկատվությունը:

-Այո, հաստատում եմ:

-Իսկ ինչու՞ հանկարծ որոշեցիք զբաղվել այդ հարցով և ու՞մ եք ընտրել այս անգամ որպես թիրախ:

-Գիտեք, սա այն հարցը չէ, որ հանկարծ որոշես ու քայլ անես, քանի որ դատի պետք է տաս ՀՀ արդարադատության նախարարությանը: Այսինքն՝ լուրջ իրավաբանական պատրաստավածություն պետք է ունենաս, և պատկերացրեք այն դատավորի վիճակը, որը պետք է վարի այս գործը, մեղք է այդ մարդը, հետեւաբար նրա ձեռքը այնպիսի փաստեր պիտի տաս, որ հետագայում իր բոսերին կարողանա հիմնավորել վարչակարգի պարտությունը: Այս պահին կարելի է ասել, որ ինձ հաջողվել է եվրոպական իրավապաշտպան կազմակերպությանը ներկայացնել ՀՌԱԿ-ի հանդեպ ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած հակասահմանադրական քայլերի շարքը և ստանալ նրա պատրաստակամությունը դատական գործընթաց սկսելու առիթով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում դրսի իրավապաշտպան կազամակերպության հնարավորությունները Հայաստանում դատական գործընթաց սկսելը և շահելը: Չե՞ք կարծում, որ դա աննպատակ գործընթաց է լինելու, եւ որեւէ արդյունքի չեք հասնելու, միաժամանակ ծախսվելու են մեծ գումարներ:

-Նախ նշեմ, որ իմ ընտրած իրավապաշտպան կազմակերպությունը ունի իր փաստաբանները Հայաստանում, երկրորդ՝ այն մասնագիտացած է նախկին խոհրդային երկրներում մարդու իրավունքների հարցերով ու ունի արդեն բազում հաղթանակներ, և երրորդ՝  կազմակերպությունը նախնական ֆինանսական հարցեր չի առաջացնում, այդ հարցին անդրադառնում են միայն դատական հայցը շահելուց հետո:

-Իսկ ինչպե՞ս են ընդունել Ձեր կուսակիցները ՀՌԱԿ-ի օրինական վերականգման կոչը:

-Ընդունել են նորմալ և պատրաստ են արդարության վերականգման գործում աջակցել փաստաբաններին բոլոր հնարավոր միջոցներով, որին ես չէի էլ կասկածում:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

a. khachadourian
Oct 16, 2012 11:57


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22947') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD6\x80\xD6\x85\xD6\x84. \xD6\x83...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD6\x80\xD6\x85\xD6\x84. \xD6\x83...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD6\x80\xD6\x85\xD6\x84. \xD6\x83\xD5\xB8\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219