ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, October 13, 2012 4:42 - 1 քննարկում

Քաղցրավենիքի վրայի մազիկներն ու թութակի փետուրներն այդպես էլ չհասկացան, թե ինչի մասին է բարբաջում անգրագետ HayNews.am-ը:

Քաղցրավենիքի վրայի մազիկները, թութակի փետուրները այդպես էլ չհասկացան, թե ինչպես ենք ստացել. խոհարարական արվեստի օլիմպիադայի հաղթող

Քաղցրավենիքի վրայի մազիկները, թութակի փետուրները այդպես էլ չհասկացան, թե ինչպես ենք ստացել. խոհարարական արվեստի օլիմպիադայի հաղթող

13 Հոկտեմբերի 2012 – 16:19
Խոհարարական արվեստի օլիմպիադայում մեր ներկայացրած հրուշակեղենի պատրաստման մեջ մենք արել ենք այն, ինչ ուզել ենք, մենք դուրս ենք եկել ժյուրիի ընդհանուր պահանջների սահմաններից:
HayNews.am-ի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քացաքում տեղի ունեցած խոհարարական արվեստի օլիմպիադայում հաղթող ճանաչված Վերա և Ռենա քույրերից Ռենա Հովհաննիսյանը:

«Ժյուրին մեր գործերից շոկի մեջ էր: Վերջում մոտեցել էին մեզ և հարցնում էին, թե ինչպես ենք պատրաստել: Մրցույթից հետո բազմաթիվ հրավերներ ենք ստացել տարբեր երկրներից»,-ասաց Մոսկվայում գտնվող Ռենան:

Նա պատմեց, որ օլիմպիադայում իրենց աշխատանքը առանձնացել է իր գունային համադրությամբ ու ոճով. «Մեր աշխատանքում ժյուրին գնահատեց դինամիկան, մանր աշխատանքը, իսկ քաղցրավենիքի վրայի մազիկները, թութակի փետուրները այդպես էլ չհասկացան, թե ինչպես ենք ստացել»:

Խոհարարական արվեստի մեջ հաջողության հասնելու մեջ, ամենակարևորը, ըստ Ռենա Հովհաննիսյանի, տաղանդն է. «Ամեն ինչ սրտից պետք է բխի, շատ կարևոր է աշխատասիրությունը, գործը պետք է լինի ոչ թե նորմալ, այլ կատարելություն»:

Ռենան պատմեց, որ 10 տարի է, ինչ զբաղվում է խոհարարությամբ, իսկ խոհարարական արվեստի հմտությունները, տաղանդը փոխանցվել է պապիկից. «Պապիկս հրաշալի հրուշակագործ է եղել: Հայրենական պատերազմի օրվա առթիվ տորթ է պատրաստել՝ զինվորների, նրանց ձիերի պատկերներով և արժանացել ոսկե մեդալի»:

«Ամեն ինչ սկսվել է այսպես: 1997 թվականին, երբ Մոսկվա տեղափոխվեցինք, ծնողներս խմորեղենի արտադրամաս բացեցին: Ես և քույրս ամեն անգամ դասերից հետո գնում էինք այնտեղ տեսնում էինք, թե ինչպես են աշխատում հայրս և մայրս, մենք էլ էինք փորձում և մեզ մոտ շատ լավ էր ստացվում»,- պատմեց Ռենան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ից 10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացել է խոհարարական արվեստի օլիմպիադան, որտեղ հաղթող են ճանաչվել մոսկվաբնակ Վերա եւ Ռենա Հովհաննիսյան քույրերը: Բազմակի չեմպիոն Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրերը առաջին անգամ մասնակցել են Հայաստանի դրոշի ներքո եւ հաղթանակ տարել` հրուշակեղենի պատրաստման անվանակարգում ներկայացնելով «Սառցե դարաշրջան» մուտլֆիմի հերոսների տեսքով պատրաստված քաղցրավենիք:

Նշենք, որ Վերա Հովհաննիսյանը 2010թ-ին Ռուսաստանի կողմից մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած աշխարհի գավաթին, 2011թ-ին` Մալթայում կայացած միջազգային մրցույթին և մշտապես արժանացել է ոսկե մեդալների: 2011թ-ին Վերա Հովհաննիսյանը դարձել է հայ խոհարարների միության անդամ` «ավագ խոհարար»:

Ռենա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ իր քույրը՝ Վերա Հովհաննիսյանը, գտնվում է Երևանում և պատրաստվում է Երևանում բացել «Տորթ Բեկոր»:

HayNews.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ranna
Oct 13, 2012 14:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22910') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.prav...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219