Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, October 13, 2012 3:09 - չքննարկված

Լուրեր Հայաստանից – NEWS.am -ի հետքերով

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՐժԵՀԱՄԱԿԱՐԳԸ…(Լուրեր Հայաստանից – NEWS.am -ի հետքերով) http://www.louysworld.com/archives/20707

Նախապես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը, տվյալ այլասեռված պատմության մեջ մասնակից եղած բոլոր կողմերին, նրանց գիտակցա-բարոյահոգեբանական մահվան կապակցությամբ…
Այստեղ գործ ունենք շնչող ու քայլող դիակների հետ, քանի որ այսպես թե այնպես մարդկային գոյության ամբողջականության գլխավոր տարրը արդեն լքել է ֆիզիկական մարմինը, իսկ տվյալ դեպքում ակնհայտ է, որ մարմինն առանց դրական էներգիայի արդեն մահացած է: Ինչևէ, այն ինչ գիտակցաբար կորցնում ես, այլևս հետ բերելն անհնարին է ու ապարդյուն, որովհետև արդեն իսկ լրջորեն վնասված է գիտակցության ու հոգեբանության ողնաշարը…
Այստեղ անգամ լուրջ բացասական փոփոխություններ են կատարվել քրոմոսոմնային համակարգում տեղեկատվական առումով, խախտվել է տիեզերքի բարոյական կանոնակարգը: Եկեղեցին ըստ քրիստոնեական կեղծ ուսմունքների կհայտարարի՝ “Մի դատիր, որ չդատվես”, այլ կերպ ասած խրախուսիր այլասեռվածությունն ու ոճրագործությունը, որը ամենամեծ քողարկումն է ամեն տեսակի իրավազանցությունների: Սակայն կարտահայտեմ իմ սեփական կարծիքը, ինչը վերաբերվում է առաջին հերթին ինձ ու հետո ողջ հայ հասարակությանը: Համաձայն եմ, որ մինչ դիմացինին ուղղություն ցույց տալը, հարկավոր է դեռ ինքնուրույն ուղղվել, սակայն սա տարբերվում է վերը նշվածից, կամ էլ պարզապես եթե արդեն գիտակցում եմ սխալը, դա նշանակում է, որ ինքս կխուսափեմ նման երևույթներից, այլապես ամեն ինչ կնդունեի որպես սովորական մի պատահար, բարոյական նորմերում:Այս միջադեպի առիթով, պարտադիր կերպով հարկավոր է պատժի ենթարկել բոլոր մասնակիցներին, ըստ կատարված հանցանքի լրջության, հատուկ հերթականությամբ…
1. Գլխավոր մեղադրանքը պետք է ներկայացվի անօրինական ու անբարո կերպով, իրար միջև սեռական հարաբերության փոխադարձ համաձայնության եկած տարրերին, այն պարզ պատճառով, որ խախտվել է արարչակարգի բարոյական մասով հոդվածը ու բացի դրանից էլ սեռական ակտ է կատարվել ավտոմեքենայում, դա արդեն իսկ ինքն իրենով այլասեռվածության բարձրագույն ցուցանիշն է: Ամեն բան իր մեջ պարունակում է փոքր ու մեծ մասնիկներ, որոնք իրարու սերտ կապակցված են ու նրանց իրարից զատելը համարում եմ կոպիտ սխալ:
2. Մեղադրանք ներկայացնել, տվյալ անբարո ակտը նկարահանող երևույթին, որը ևս հանցավոր համաձայնություն է ստացել կատարածուների կողմից, ինչը հետագայում հրապարակվել է մասսայաբար: Այստեղ հարցը հետևյալն է, նա տվյալ ճանապարհով այլասեռվածության կոչ է անում հանրությանը կամ անհատներին, քանի որ սա հենց այնպես չի կատարվել, այլ կա նպատակ: Իսկ բոլորն էլ պարզ գիտակցում են, որ անխտիր, ամեն տեսակի գործունեության հիմքում դրված է ՆՊԱՏԱԿԸ, առանց դրա ոչինչ երբեք չի արվում: Անմտություն կլինի պարզապես հավատալ, որ նա այդ խայտառակությունը հրատարակել է առանց կատարածուների բանավոր կամ գրավոր համաձայնության: Առաջին իսկ փաստը նա է, որ տվյալ անբարո ու անօրինական, արական ու իգական սեռերի միջև կատարված սեռական ակտին ներկա է եղել երրորդ անձ, որը ինքնստինքյան կարելի է հաստատապես դիտել որպես կազմակերպված հանցագործություն, ոտնձգություն Հայաստանի, հայ ազգային բարոյական արժեհամակարգի հանդեպ: Նման երևույթը իմ խորին համոզմամբ, կարելի է դիտել ավելի ծանր հանցագործություն, քան որևէ գողություն, քանի որ այստեղ մենք գործ ունենք բարոյահոգեբանական արժեհամակարգի ոտնահարման հետ: Ամեն տեսակի ֆիզիկական տեսակի ու ձևի երևույթների խախտում ինչ որ կերպ հնարավոր է վերականգնել, ինչը չես կարող անել բարոյականության տեսակի ու ձևի պարագայում: Իսկ ի՞նչպես է մոտենում այս հարցին մեր քրեական օրենսգիրքը…
Տվյալ մարդանման տարրերին ֆինանսական պատժի կամ 3-4 ամիս ազատազրկման ենթարկելով փորձում է հարցին լուծում տալ, բացարձակ տխմարություն… Նրանք հետագայում էլ կարող են դուրս գալ ու նորից դրամ վաստակել ինչ որ ճանապարհով, իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ այլևս, թեկուզ ծածուկ, նման դեպքեր չեն կրկնվի: Իհարկե ոչ մի երաշխիք, քանի որ չես կարող ինչ որ մեկին հանձնարարել, որ նա օրը 24 ժամ նման տարրերի վրա հսկողություն սահմանի, դա բացառված է ու անընդունելի: Իմ խորին համոզմամբ, հարցի լուծման միակ ու անփոխարինելի լուծումները հետևյալն են…
1. Լիովին վերականգնել Գենետիկ Հայկական, Բարոյահոգեբանական և Ֆիզիկական աշխարհի Արժեհամակարգը, մշակելով ու հրատարակելով համապատասխան գրականություն և քարոզչական համակարգ, ամեն կարգի ուսումնական հաստատություններում դասավանդելու նպատակով: Արագ տեմպերով վերականգնել ու ընդլայնել ուսուցումը՝ բուն ազգային արվեստի, մշակույթի ուղղությամբ, առանձնահատուկ տեղ տալով իհարկե ԱՐԱՐՉԱՇՈՒՆՉ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ:

2. Վերանայել ու կարևոր փոփոխություններ կատարել սահմանադրության, քրեական օրենսդրության և դատաիրավական համակարգում, որը որպես հիմնաքար կհանդիսանա Հայ Ազգության և նրա Պետականության Վերածննդի համար, հիմք ընդունելով Արարչական կանոնակարգը և բուն ազգային բարոյական գիտակցությունն ու ազգային բարի-դրական սովորույթները, բուն ազգային ծիսակատարությունները, զատելով հանդերձ դրսից ներմուծված ամբողջ ոչ ազգայինը:

3. Անհապաղ կառուցել և իրականացնել Ազգային Գաղափարախոսություն, ինչը կնպաստի Բուն Ազգային շահերին, տալով նրան Հայ գենետիկական, ազգային ճշմարիտ երանգավորում, որն էլ կհանդիսանա Ամուր Պետականություն ստեղծելու ալգորիթմը, առանց դրա ամեն բան կլինի խարխուլ և անիրագործելի: Իսկ բոլոր մնացյալ գործունեության կառուցողական գործնթացը արդեն կլինի ավելի դյուրին, քանի որ կունենանք բավականին ամուր հիմք, այսինքն Կորիզը…

Tigran Sargsyan,

Atenq

 



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ