ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 15:55 - 9 քննարկում

ԿԵՑՑԵ՛Ս ՆԱԻՐԱ, ՔՈ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ…

  • article's photo

    Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ Ռամիլ Սաֆարովի հարցի քննարկման ժամանակ. Հարգելի գործընկերներ,

    Այն, ինչ կատարվեց օգոստոսի 31-ին, կարելի է համարել մեր ժամանակների ամենախայտառակ իրադարձություններից մեկը։ ԵՄ անդամ Հունգարիան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Եւ հենց Բաքվի օդակայանում մարդասպանին ներում շնորհեցին, քանզի Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը ամենավեհ ազգային հերոսությունն է։ Այս խատառակ գործարքը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, երբ էթնիկ հողի վրա հային կացնահարած գազանին իր երկրում դիմավորեցին որպես հերոսի եւ դիմավորողների մեջ էին նաեւ այս կառույցի պատգամավորներից։ Սաֆարովին արտահանձնելու որոշումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն։ Հանցագործ Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի ամենամեծ խայտառակություներից մեկը։

    Հարգելի գործընկերներ,

    Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով եվրոչինովնիկներ եւ եվրոպատգամավորներ գնում, որոնցից ոմանք նստած են այս դահլիճում, մեր կողքին, եւ բացարձակապես անհարմար չեն զգում ՙԱդրբեջանի խավիարակիր՚ տիտղոսից։

    Այո, Հունգարիան հանձնեց Ռամիլ Սաֆարովին, բայց եթե Եվրոպան, եվրոպական հեղինակավոր կառույցները, մեր Վեհաժողովը, բացի հայտարարություններ անելուց, հստակ քայլեր չձեռնարկեն Ադրբեջանի հանդեպ, լրջագույնս կվտանգվեն եվրոպական արդարատադությունն ու եվրոպական արժեքները։

    Եւ, կարծում եմ, այլեւս բոլորի համար պարզ ու հասկանալի պիտի լինի, որ երբեք ու երբեք Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել մի պետության կազմում, որտեղ ազգային հողի վրա կատարված սպանությունը համարվում է սեփական երկրին մատուցած ամենամեծ հերոսությունը։

    Ի վերջո, գուցեեւ Ադրբեջանը կարող է գնել օլիմպիական ոսկե մեդալներ, կարող է աննախադեպ փրկագին սահմանել վախկոտ մի հրեշի համար, որը ունակ է միայն քնած մարդ կացնահարել։ Սակայն, մեկ բան աներկբա է՝ սաֆարովներ ծնած ու սաֆարովներին հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը։

    Եւ ուզում եմ ավարտել ելույթս ադրբեջանցի հրապարակախոս Յուսիֆ Սուֆինի հետեւյալ դիտարկմամբ՝ ՙԱդրբեջանն իր այս քայլով միջազգային հարթակներում ամրապնդեց մարդասպաններին հերոսացնելու իր կերպարը՚։

    Մնում է, որ մենք եւս սթափ գնահատենք իրավիճակն ու ինքներս մեզ հարց տանք՝ իրավունք ո՞ւնի մեր ընտանիքում լինել մի երկիր, որի ազգային հերոսը մարդասպանն է։



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
Oct 5, 2012 18:54


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22673') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\x88\xD5\x92\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\x88\xD5\x92\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\x88\xD5\x92\xD5\x84 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219