ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 5:05 - 19 քննարկում

Քամիհաճույքաճխտիկ…

Նախագահը ընդունել է մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին

05-10-2012 12:18

 

Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 4-ին  ընդունել է «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում» թեմայով հոկտեմբերի 04-06-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը, Սերժ Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի և հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության խնդիրների քննարկմանը միտված հանդիպումների անցկացումը և երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մաղթել հաջողություններ:

Ոլորտի մասնագետների՝ արդեն ավանդույթ դարձած նման ներկայացուցչական կազմով հանդիպումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, փոխադարձաբար օգտակար են և թույլ են տալիս պրոֆեսիոնալ մակարդակում քննարկել արդարադատության, սահմանադրական իրավունքի ոլորտի խնդիրները, համատեղ լուծումներ գտնել, կիսվել առաջադեմ փորձով և դրանց հիման վրա հանձնարարագրեր մշակել, որոնք կարող են մասնակից երկրների արդարադատության համակարգերի կատարելագործման, այդ ոլորտում բարեփոխումների խթանման հիմք դառնալ:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Նախագահին ներկայացրել է երկօրյա խորհրդաժողովի նիստերում քննարկվելիք թեմաներն ու մասնակից երկրների համար դրանց կարևորությունը:

Հանդիպմանը ներկա սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ՍԴ-ի և նրա նախագահի գործունեությունը՝ միջազգային խորհրդաժողովը պատշաճ մակարդակով Երևանում հյուրընկալելու, տարբեր երկրների սահմանադրական դատարանների միջև փոխգործակցությունը խթանելու, ինչպես նաև ՀՀ ՍԴ փորձի փոխանակման գործում պատրաստակամության և մշտապես շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար:

Maxinfo.am



19 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռուզան
Oct 5, 2012 6:11


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22651') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>ADMIN, \xD5\xA7\xD5\xAC\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>ADMIN, \xD5\xA7\xD5\xAC\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'ADMIN, \xD5\xA7\xD5\xAC\xD5\xAB \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswo in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219