ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 3:57 - 2 քննարկում

Նախապես ներողություն ենք խնդրում այս ստոր, ծախվող սոց-դինոզավրիկի նկարը ցուցադրելու համար: Ստիպված ենք, ստացել ենք այլ լրատվական աղբյուրից:

ՀՀ քաղաքական գործընթացներում վերջին շրջանում նկատվում է մի հետաքրքիր տենդենց, երբ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախաշեմին, մեկ-մեկ նույնիսկ ներքաղաքական գործընթացների թեժացման պահին սոց. հարցումներ  են անցկացվում:

pRrad44HTlcHMboyIMJk69PFdW

Հատկանշական է այն հանգամանքը, որ տեղի սոց. Հարցումներ անցկացնող անցկացնող կազմակերպություններին զուգահեռ հարցումներ են պատվիրվում նաև արտասահմանյան կազմակերպություններին:

Կարծում եմ նույնիսկ անիմաստ է շեշտել, որ սոց. Հարցումների պատվիրատուները սովորաբար իշխանական թևի ներկայացուցիչներն են լինում, և այդ է պատշճառը, որ գրեթե միշտ նկատվում են այնպիսի արդյունքներ համաձայն որոնց, իշխող կուսակցությունը որպես կանոն առաջատար է:

Եթե փորձենք այս տրամաբանությամբ շարժվել ապա պետք է հասկանանք,որ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է` արտագաղթ չկա (սովորաբար արտագաղթըլավ օրից չի լինում), ժողովրդի սոցիալական վիճակը բարվոք է (իշխունությունը կրող ուժը պարտավոր է հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների և ժողովրդի բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության մասին:

Սակայն գաղտնիք չէ, որ իրականում պատկերն այլ է` ցավալի ոչ միայն ժողովրդի այլ նաև այն բոլոր քաղաքական  ուժերի համար, որոնք ամեն ինչ անում են ինչ-որ կերպ լուծում գտնելու, այս գարշելի, պարսավելի իրավիճակից երկիրը դուրս բերելու համար:

Առանց հավելյալ, մանրամասն փաստեր ներկայացնել էլ ակնհայտ է, որ մեր երկրում արտագաղթի թիվը երկնիշ` նույնիսկ եռանիշ, քառանիշ թվերով է մեծանում, ժողովրդի սոցիալական վիճակը վատթարագույնն է, դե իսկ մարդու և քաղաքացու իրավունքներն էլ մղվել են վերջին պլան: Կարծում եմ ինքներդ եք հասկանում, որ այս դեպքում ուղղակի անհնար է, որ իշխող քաղաքական ուժը զբաղեցնի սոց. հարցումների առաջին հորիզոնականը:

Իշխող կուսակցությունը փոխարենը կատարի ժողովրդի առջև իր պարտավորությունները փորձում է ամեն կերպով վարկաբեկել, իջեցնել  ի դեմ ԲՀԿ-ի այլոց վարկանիշը:

Վերոնշյալի վառ ապացույց կարող է հանդիսանալ Ա. Ադիբեկյանի առաջին հայացքից հրաշալի, բայց իրականում կեղծ հայտարարությունը, համաձայն որի, ընդիմադիր տրամադրվածություն ունեցող էլեկտորատի ընդամենը 30%-ն է ցանկանում որպես միասնական թեկնածու տեսնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հարկ է նշել, որ իրականում գիտակցաբար կամ ստիպողաբար, ներկայացվել են կեղծ արդյունէներ  և որ ԲՀԿ-ի վարկանիշը նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ  շատ ավելի բարձր է իրականում:

Մի խոսքով եթե փորձեմ միտքս ձևակերպել, պետք է ասեմ, որ ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սոց. հարցումների կարիք չունեն իրականում: Ժողովուրդը ինքը ամեն ինչ շատ լավ գիտի և գիտակցում է թե ով է իրականում կարող և պատրաստ է վերցնել Բարգավաճ Հայաստան կառուցելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր պատասխանատվությունը:

Այս պարագայում ադիբեկյանական սոցհարցումները առ ոչինչ են և միայն ծիծաղ կարող են հարուցել: Կարիք չկա աղճատված “սոցհարցումների” միջոցով շեշտել այն, ինչն առանց այն էլ  պարզ է բոլորի, ողջ հանրության համար: Իսկ այն, որ նույն հանրությունը ադիբեկյաններից շատ ավելի լավ գիտի, որ Գագիկ Ծառուկայնը  ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է, որև է կակսկած չկա: Բավական է միայն շրջել փողոցներում և հարցնել մարդկանց և նրանք իրենք` ադիբեկյաններից շատ ավելի հասկանալի և հասանելի լեզվով կապացուցեն դա:

Tags:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Oct 5, 2012 13:16


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22665') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.armt...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219