Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 2:38 - 1 քննարկում

Հիմք ընդունելով Դալլաքյանի համարձակ, նժդեհյան ոգին և Սերժ Սարգսյանի քրիստոսավայել վարքը Դալաքյանի հանդեպ, կարելի՞ է աշխարհով մեկ հիշեցնել. «Հովհաննես Սահակյանը գ7 է, Մարգարիտա Եսայանը և Հեղինե Բիշարյանը պոռնիկներ են, ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն բօզերի հոտած փեթակ են»: Սա տեսակետ է և որևէ մեկին մեղադրելու հիմք չի կարող լինել: Հարցրեք ԴատաՂազին…LA

 

Դալլաքյանը զրպարտի՞չ, թե՞ ԱԺ–ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ. պատգամավորների մեկնաբանությունը

Դալլաքյանը զրպարտի՞չ, թե՞ ԱԺ–ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ. պատգամավորների մեկնաբանությունը

ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կողմ չի քվեարկի, եթե այժմ արդեն ՀՀԿ–ական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հայտարարության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներին խորհուրդ տա Սերժ Սարգսյանի անվստահության հարցը բարձրացնել և կողմ քվեարկել այնպես, ինչպես Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ։ Հիշեցնենք՝ Դալլաքյանը հայտնի տեսանյութում ասել էր, որ Սերժ Սարգսյանը թոշակառուների փողերով Մոնտե Կառլոյի կազինոյում 50 000 դոլար կոն է դնում (տե՛ս http://7or.am/am/news/view/31954/)։

–Քաղաքական պայքարն այնպիսին է, որ տարբեր ժամանակշրջաններում քաղաքական գործիչները,ցավոք, անում են հայտարարություններ, որոնց ճշմարտացիությունը հետո իրենք էլ չեն կարողանումապացուցել։ Ժողովրդական խոսք կա՝ լեզվի տակ ոսկոր չկա։ Բոլոր քաղաքական գործիչներին էվերաբերում ասածս, և մենք բոլորս ձեզ հետ միասին նկատել ենք, որ այս տարիներին ամեն մեկըմյուսի հասցեին շատ տարբեր հայտարարություններ են արել, և չի եղել մի դեպք, որ որևէ մեկն իրարած հայտարարությունն ապացուցի։ Եվ չեմ կարծում, որ ձեր նշածը հենց այն օրինակն է, որնառիթ կարող է լինել անվստահություն հայտնելու համար,–«7օր»–ին ասել է Մարգարիտ Եսայանը։

Հարցին, եթե Դալլաքյանի հայտարարությունը ճշմարտության հետ կապ չունի, հետևաբար ինչո՞ւ նրան զրպարտության համար դատի չեն տալիս, ավելին՝ ընդգրկում են ՀՀԿ–ի ցուցակում, մի բան էլ պաշտոնի նշանակում, Մ. Եսայանն այսպես է արձագանքել.

–Ես հասկանում եմ ձեր հարցի տրամաբանությունը և այն լրատվամիջոցի տրամաբանությունը, որըդուք եք ներկայացնում։ Պարզապես գտնում եմ, որ ձեր այս հարցերը որևէ տեղ չեն տանումհաստատ։ Համոզվա՛ծ եղեք, լսե՛ք իմ հորդորը և մի՛ շարունակեք հարցերի այդ շարանը։

ՀՀԿ–ական պատգամավորը սխալ է համարում նաև Դալլաքյանի և Օսկանյանի դեպքերի միջև զուգահեռներ տանելը.

–Հուսով եմ՝ հասկանում եք, որ ինքս շատ լավ տիրապետում եմ լրագրողական մանիպուլյացիաներինև հասկանում եմ՝ ձեր հարցերի տրամաբանությունն ուր է տանում։ Այդուհանդերձ, չեմ կարծում, որ համարժեք զուգահեռներ են այն, ինչ դուք եք ներկայացնում։ Իսկ պարոն Օսկանյանի պարագայում, ուզում եմ հավատալ, որ դատաիրավական համակարգը այս հնարավորությունը ստանալով՝ կկարողանա ապացուցել նրա անմեղությունը։ Ես մտածում եմ, որ հենց այդ մեկնակետից ելնելով է մեր դատաիրավական համակարգը նման միջնորդությամբ ներկայացել ԱԺ–ին, որպեսզի հնարավորություն ունենա ապացուցել Վարդան Օսկանյանի անմեղությունը։

Նկատենք, որ այդ նույն տրամաբանությամբ՝ կարելի է Հայաստանի դատաիրավական համակարգին տալ հնարավորություն՝ ապացուցելու համար Սերժ Սարգսյանի անմեղությունը և Վիկտոր Դալլաքյանի զրպարտանքը, կամ հակառակը։ Բացի այդ՝ իրավապահները պետք է հանցանք գործողների հետևից գնան, այլ ոչ թե հնարավորություն ստանան որևէ մեկի անմեղությունն ապացուցելու։ Ինչևէ։

Դալլաքյանի հայտարարության վերաբերյալ գրեթե նույն կարծիքն ունի նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

–Ընդհամենը պրովակացիոն դաշտ եք մտել,–մեր հարցին արձագանքել է նա՝ ավելացնելով, որ քաղաքականության մեջ Դալլաքյանը կարող էր փորձել ինչ–որ սենսացիա մտցնել, որպեսզի նաև հետաքրքիր լիներ։ –Իսկ թե ինչու զրպարտության համար դատի չենք տալիս, ապա եթե մենք հետևենք բոլոր զրպարտիչհոդվածներին կամ նյութերին, ուրեմն ամեն օր պետք է դատի տանք,– նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նախ պնդել է, թե ծանոթ չէ այդ տեսանյութին (գրազ կգանք, որ ծանոթ է– Ա. Մ.), բայց նրա խոսքերով՝ եթե անգամ Դալլաքյանն այդպիսի բան է ասել, որպես անկախ պատգամավոր՝ իր տեսակետն է հայտնել, ապա դա որևէ մեկին մեղադրելու հիմք չի կարող լինել.

–Այսօր տպագիր մամուլում շատերի կողմից պատվիրված բազմաթիվ հոդվածներ և նյութեր կան, որպարզապես հղում են անում իբրև հավաստի աղբյուրներին և տպագրում են ում մասին, ինչ ուզեն։Եթե մենք ընկենք դրա հետևից, մեր կյանքը չի բավարարի։ Սա այդ շարքից մեկն է։

Վարդան Օսկանյանի դեպքն էլ Հեղինե Բիշարյանը նույնպես սխալ է համարում Դալլաքյանի հայտարարության հետ համեմատելը։

Իսկ Վանաձորից մեծամասնական ընտրակարգով Վիկտոր Դալլաքյանի փոխարեն պատգամավոր դարձած և Օսկանյանի հարցով քվեարկությանը մասնակցած Էդմոն Մարուքյանը «7օր»–ի հարցին այդպես էլ չի պատասխանել՝ կողմ կքվեարկի՞ Վիկտոր Դալլաքյանի ասածների հիման վրա Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելուն, թե՞ ոչ։

–Վիկտոր Դալլաքյանի ասած բաների վերաբերյալ ես որևէ մեկնաբանություն չեմ անում՝ օբյեկտիվ պատճառներով,–միայն սա ասելով՝ սահմանափակվել է նա։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Փաստորեն, ՀՀԿ–ական պատգամավորների ասածներից դուրս է գալիս, որ ԱԺ–ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի լեզվի տակ ոսկոր չկա, նա զրպարտիչ է և սուտասան։ Մնում է միայն ենթադրել, թե այդ դեպքում ինչ է իրենից ներկայացնում Սերժ Սարգսյանը։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Oct 5, 2012 7:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22656') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Axorner@ maq...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Axorner@ maq...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Axorner@ maqrel...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219