ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 26, 2009 23:04 - 6 քննարկում

ԺԱՆՍԵՄԻ, ՕՇԱԿԱՆԻ, ՍԵԼԵԶԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՕՐՎԱ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԴժՎԱՐ ԲԱՑՎԵԼԻՍ ՍԵՂՄԵՔ

LOW DSL or DIAL UP



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վահան
Mar 27, 2009 14:36

Հարգելի Ստեփան,
Այո, ՄԻԱՅՆ Ու ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆ:
Սրանից մի քանի շաբաթ առաջ ես մի նամակ զետեղեցի Լույս Աշխարհում, որը վերնագրել էի «Ահազանգ» :
Այնտեղ առաջարկել էի լինել զգոն, և գործիք չդառնալ այս կամ այն պետության ձեռքին,( որը նոյնիսկ քննադատվեց մեր հայրենակիցներից մեկի կողմից ) ……
ԻՀԱ՛ՐԿԵ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆ:
Այդ ինչպե՞ս եղավ, որ վերջերս իրավաբանները կարաողացան դատը շահել ընդդեմ New York Life ապահովագրական ընկերության և ընդդեմ մի հատ էլ Ֆրանսիական ընկերության, կապված ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՏ: Այն էլ 90 տարի անց: Նշանակում է, որ եթե հետևենք աշխարհում ընդունված դատական ընթացակարգին ( Procedure ) ,ապա կարելի է դատը շահել :
Այս տարվա Ապրիլը լինելու է չափազանց լարված, կապված ԴԱՎՈՍԻ դեպքի հետ: Չնայած արդյունքում, այս տարի էլ ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՇԱՀԵԼՈւ: Իհարկե Սփյուռքի մեր կուսակցությունները այս տարի էլ միմյանց հետ կկռվեն ցեղասպանության ճանաչման «քաղաքական կրեդիտներ ստանալու» համար:
Հենց սրանք են ձեր ասած « Տուժածի Քեռիները » : Նախկինում ասել եմ որ այս կուսակցությունները հիմնականում « Եվրուպական, Շվեյցարական » կասկածելի ծագում ունեն: Ընդհանրապես դրանց ԳՈՅՈւԹՅՈՒՆԸ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄԸ կապված է Մեր Դատի ձգձգման հետ : Իհարկե նրանց շարքերում կան բյուրավոր ազնիվ Հայեր, բայց դեռ չկա Այն ՔԱՋԸ, որ իր մատը կդնի իր կուսակցության ամենացավոտ վերքին և կպատմի ճշմարտությունը՝ սկսած Շիմոն Վրացյանից վերջացրած…………
Հենց սրանով է պայմանավորված տուժածի « Քեռու» համագործակցությունը «Դատավորի» հետ:
Թե չե 90 տարին շատ չի՞ հասկանլու համար, որ ՄԵՐ ՀԱՐՑԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է:

Հարգանքներով՝

Վահան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Վահան
Mar 28, 2009 10:28

Ի դեպ,
Դատական հայցը ընդդեմ Թուրքիայի կարող է ներկայացնել ցանկացած երկրի՝ ցանկացած իրավաբանական գրասենյակ: Ամենևին էլ պարտադիր չէ, որ փաստաբանները Հայեր լինեն, քանի որ թե՛ հարցն է միջազգային և թե դատարանը:

Հարգանքներով՝

Վահան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հրայր
Mar 28, 2009 13:49

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Վահան
Mar 29, 2009 10:06

Հրայր ջան,
Ուշադիր դիտեցի http://www.youtube.com/watch?v=Qb4TGdnTwZE
Հեղինակը խոսում է շատ ծանոթ Ռուս – հրեական առոգանությանբ (գրեթե բոլոր Ռ-երը «Ղ» են հնչում )
Հետո, ինչպես Է նա կարղացել ձեռք բերել տեսանյութ և նույնիսկ հրցազրույց վերցնել, եթե ինքն է ասում,որ «այս ամենը պահվում է գաղտնի, և կողմնակի անձիք չեն կարող մտնել արտադրամաս այն էլ տեսախցիկով: Չգիտեմ…
Վերջը Բարի լինի

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆ Բ.
Mar 29, 2009 11:12

Հարգելի Ստեփան և հարգելի ժողովուրդ,պարզ չի ,որ սրան նրան խնդրելու,գլուխ ծռելու ,միլիոնավոր գումարներ,անիմաստ ծախսելու փոխարեն պիտի դիմես կոնկրետ քայլի,ԴԱՏԱՐԱՆ:Ինչա ամերիկան մեր փոխարեն պիտի դատի տա Թուրքիային:Ոչ իհարկե: Սա մեր անլիարժեքության զգացումից է:Չենք կարողանում հավատալ ու ընդունել,հասկանալ ,որ մեր խնդիրները մենք պիտի լուծենք:Այժմ կա պետություն,հարկավոր չէ պետության փոխարեն «քեռիները»խոսեն: եվ պետությունն էլ պետք է զբաղվի այդ հարցով,կոնկրետ քայլերով,այլ ոչ թէ «ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԱՆԻՄԱՍՏ և ՎՏԱՆԳԱՎՈՐ»խոսակցություններով :Սակայն իմ կարծիքով,ցավոք սրտի պետությունը չունի նման ծրագիր:(պ. Քոչարյանը մի հարցազրույցի ժամանակ ասեց,որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից)Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը ընդունի որ«ձյունը սպիտակ »է,մեր հողային հարցը չի լուծվի: Պետքէ հավատանք ինքներս մեզ,ապավինենք մեր ուժերին:ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ:ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ԼԻՆԵՆՔ:ԹՈՒՅԼԵՐԻՆ ՄԻԱՅՆ ԽՂՃՈՒՄ ԵՆ,ԻՍԿ ՈՒԺԵՂԻՆ ՀԱՐԳ ՈՒՄ ԿԱՄ ԷԼ ՎԱԽԵՆՈՒՄ:ԹՈՒՅԼԻՆ ԿԱՐԵԿՑՈՒՄ ԵՆ,ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ՆՐԱՆ ՈՐ ԳՈՅԱՏԵՎԻ(եթե ցանկանան):ՈՒԺԵՂԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԿԻԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ և ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻՆ,ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄՆԱ ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ և ԱՇԽԱՐՀԻՑ ՎԵՐՑՆԻ ԱՅՆ ,ԻՆՉ ԻՐԵՆ Է ՀԱՍԱՆԵԼԻ,ԻՐԵՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ:ՀԱԿԱՌԱԿ ԴԷՊՔՈՒՄ ՈՉ ՈՔ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ՄԵԶ ՉԻ ՄԱՏՈՒՑԻ ԿԱՐԵԿՑԱՔԻՑ ԴՐԴՎԱԾ: Հարգանքներով Արմեն

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Mar 29, 2009 22:44

Հարգելի Քիրեմիջյան, մինչեւ Ձեր , Արթուր Արմինի, Այվազյան Արմենի … նման մարդիկ Հանրային խորհրդի, կառավարության, արտաքին գործերի… մեջ պաշտոնապես չներգրավվեն՝ էական տեղաշարժեր դժվար թե ակնկալենք:
Գտնում եմ, Սերժ Սարգսյանը ճիշտ է արել, որ հայ մեժահարուստներին ներգրավել է իշխանության մեջ:
Բայց նրա բացթողումը նրանում է, որ ձեր նման չբարդույթավորվող, իրավիճակը տնօրինել կարողացող, խուճապի մեջ չընկնող, վախեր չունեցող ու մաքուր խղճով առաջնորդվել կարողացող մարդկանց չի հանձնում պատասխանատու պաշտոններ, որոնք հնարավորություն կտան իրենց շնորքն ու մեծահարուստների հնարավորությունները միավորելով՝ Հայաստանին ավելի վճռական ու համոզիչ քայլերով արդարություն հաստատող դարձնել:
Հարգելի Վահան, համամիտ եմ. ինձ էլ հաղորդման
ծածուկ նպատակը կասկածելի թվաց:
Օտարերկրացիների հետ շփվելիս նրանց մոտ ծածուկ նախանձ եմ նկատել. նման բան հայերիս մեջ չկա: Կորեացի պռոֆեսորը, ով զարմացած է հայերիս մտավոր կարողություններով ու անընդհատ մեր ներկայությամբ գովում է հայկական ճարտարապետությունն ու հյուրասիրությունը, հանկարծ Կորեայում մի ելույթ է կազմակերպում Հայաստանի մշակույթի մասին ու ցուցադրում Հայաստանում իր նկարած աղբամանները , փողոցային շներին, հին ու ժանգոտած ավտոմեքենաներ… ամուսինս ասում է նկարները կարծես ոչ թե Հայաստանի այլ մի հետամնաց ցեղի բնակավայրի մասին էին ուզում պատմել: Այստեղ էլ պակաս թափթփված աղբամաններ չկան, բայց մենք դրանք չենք հավերժացնում:
Հարգելի Արմեն ու Վահան , համաձայն եմ ձեր մտքերին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*