Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 4, 2012 6:33 - 2 քննարկում

Տաքսիները ի՜նչ, ասում են ոռի վրա ատամ ունի, տեսնող ա եղել:

Վարչապետի տաքսիները Հայաստան ժամանողներին «քցում են»

Վարչապետի տաքսիները Հայաստան ժամանողներին  «քցում են»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բարձրացնելով հետևյալ խնդիրը.

«Այս գիշեր վերադարձա Հայաստան: Դեռ օդանավակայանի ներքին սահմանը չհատած, ինձ արդեն օդանավակայանի աշխատակիցները տաքսի էին առաջարկում: Խոսքը «AEROTAXI»-ների մասին է: Նստելավարձը 500 դրամ, 1 կմ` 300 դրամ: Գինը ասում են վերջում` փաստի առաջ են կանգնացնում: Հետո մինչ տարածքից դուրս գալը էլի էին տաքսի առաջարկում՝ դա «AEROTAXI»-ի տաքսու դալալներն են: Դրանք միակ տաքսիներն են, որ իրավունք ունեն օդանավակայանի տարածքում ուղևոր սպասարկել: Ինչ-որ մեկի մոնոպոլիան է: Քանի որ սեպտեմբերին, երբ էլի էի վերադառնում Հայաստան, այս իրավիճակի մասին գիտեի, իհարկե չնստեցի: Անցած անգամ մոտեցավ մի տարիքով մարդ և առաջարկեց 4000 դրամով հասցնել Կոմիտասի փողոց: Նստեցի, ամբողջ ընթացքում լաց էր լինում, ասում էր 4000-ից 1000–ը ոստիկանին պետք է տա, ստայանկայի վարձը պետք է տա, բենզին պետք է գնի: Էնքան լացեց, որ 5 000 տվեցի։ Հարցրեցի, թե ումն են այդ «AEROTAXI»-ների` ասաց, որ բոլորը ասում են, որ վարչապետինն է: Նույն բանն էր ասում, ինչ սեպտեմբերին մյուս գրդոնչի տաքսու վարորդը: Վարորդը պատմեց, որ հիմնականում «սարքում» են արտասահմանացիների գլխին, որոնք մի 2 օր Հայաստանում մնալուց ու տաքսու գներին ծանոթանալուց հետո, նոր են հասկանում, որ իրենց քցել են: Պարզ է, թե հետո ինչ տպավորություն են ունենալու Հայաստանի մասին, երբ իրենց քցում են նման պետականորեն կազմակերպված ձևով, ոստիկանների հսկողությամբ: Մեկ էլ «սարքում» են տեղացիներին գլխին, որոնք վերջում` փողը տալուց են իմանում, թե ինչ գնով են իրենց տեղ հասցնել: Հիմա հարցը հետևյալն է, վարչապետը պե՞տք է պայքարի ատկատների դեմ: Երկրորդ հռետորական հարցը` ինչքան մանր պետք է լինել, որ իջնել արդեն տաքսիների միջոցով մարդկանց քցելու աստիճանի, այն էլ Հայաստան առաջին անգամ ոտք դնողների առաջին քայլի հաշվին, երբ ստեղծվում է առաջին տպավորությունը: Պարզ է, չէ, թե ինչու են սիրիահայերը նախընտրում Հալեպում մնալ, քան գալ Երևան։ Հատկապես երբ օդանավակայանի աշխատակիցներն են արդեն տաքսու դալալի դեր կատարում: Հարց երրորդ` այս իշխանություններին «արևմտամետ» ասողները գետինը չե՞ն մտնում` նման դիշովկեքը արևմտյան արժեքների հետ ի՞նչ կապ ունեն»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

karpis
Oct 4, 2012 14:51


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22645') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB2\xD5\xA1 \xD5\xB4\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB2\xD5\xA1 \xD5\xB4\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB2\xD5\xA1 \xD5\xB4\xD5\xA5\xD6\x80 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219