ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 2, 2012 22:48 - 1 քննարկում

Տաղանդավոր դելիտանտ, մարդ` առանց մասնագիտության, սիրած հոբբին՝ մենախոսություն առնետահավաքներին…

Հիմա մատն է թափ տալիս, իսկ ի՞նչ էր անում անցյալ 4-5 տարիներին

13:01 | 2012-09-30 | Հայաստան | Վերլուծական | Արամ Ամատունի
Ակնհայտ է, որ խորհրդակցությունների նոր շարքով Սերժ Սարգսյանը փաստացի սկսել է նախապատրաստությունը նախագահական ընտրություններին: Այստեղ, իհարկե, դժվար է միարժեք ասել, որ խորհրդակցությունների գլխավոր խնդիրը շոուն է և ոչ թե, ասենք, ներիշխանական հարաբերությունները, ներքին իրավիճակը և դրանից բխող անհրաժեշտությունները, սակայն որ շոուի տարր կա և զգալի է, հերքելը թերևս անհնար է:

Սերժ Սարգսյանը, բնականաբար, փորձում է թողնել գործ անելու տպավորություն, հանրությանը ցույց տալ, թե լրջորեն զբաղված է երկիրը փոխելու առաքելությամբ և հաստատակամ է այդ հարցում: Սարգսյանը դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրությանը, այսպես ասած` արտաքին քաղաքական կենտրոններին է ուզում ցույց տալ, որոնք շահագրգռված են Հայաստանում էական վերափոխումներով: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էր զբաղված Սերժ Սարգսյանն անցած չորս-հինգ տարիներին: Ինչո՞ւ այն, ինչ փորձում է անել կամ ցույց տալ այսօր, չէր անում հինգ տարիների ընթացքում: Չէ՞ որ այդ ընթացքում էլ Սերժ Սարգսյանը արել է նման խորհրդակցություններ, մատ է թափ տվել տարբեր ոլորտներում, բայց իրավիճակը նույնն է, չի փոխվել էական ոչինչ: Սերժ Սարգսյանը սկսեց խորհրդակցություններով և ավարտում է խորհրդակցություններով, ինչն ըստ էության վկայում է զրոյական արդյունքի մասին: Եթե խորհրդակցություններն արդյունք տված լինեին սկզբում, երբ նա նոր էր ստանձնել նախագահական պաշտոնը, ապա երևի թե վերջում կարիք չէր լինի շոուներ կազմակերպել նոր խորհրդակցությունների տեսքով, որովհետև թե՛ համակարգն ինքնին փոխված և ուրիշ կլիներ, թե՛ այդ փոփոխությունները գործի տեսքով շատ ավելի դրական ներգործություն կունենային Սերժ Սարգսյանի հանդեպ հանրության վերաբերմունքի վրա: Իսկ այժմ, խորհրդակցությունից խորհրդակցություն փորձ է արվում լցնել դրանց օգտակար գործողության գործակցի զրոն, որը սակայն իրականում ոչ թե զրո է, այլ սև խոռոչ, որ կլանում է ամեն ինչ:

Մյուս կողմից` Հայաստանն այն վիճակում է, որ եթե անգամ տասը տարի շարունակ էլ մատ թափ տաս, դրա առիթները, միևնույն է, չեն պակասի: Սակայն երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար պետք է ոչ թե մատ թափ տալ, այլ պարզապես մատով թերթել Սահմանադրությունն ու քրեական օրենսգիրքը և տեղի ունեցող իրադարձություններն ու երևույթները մեկ առ մեկ անցկացնել այդ պրիզմայով, առանց խտրականության բոլորին ենթարկելով դրա ազդեցությանը: Երբ կլինեն անխտիր պատասխանատուներ, մատ թափ տալու կարիքն ինքնաբերաբար կվերանա, որովհետև պետություններում ստեղծվել են օրենսդրական մեխանիզմներ հենց այն բանի համար, որ իշխանության մատները չհոգնեն թափահարվելուց, իսկ գործն էլ տեղից առաջ շարժվի:

Սակայն չորս տարվա նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանն օրենքը այդպես էլ չդարձրեց պետական կառավարման գլխավոր կռվան: Օրենքը չդարձավ այն անբեկանելի նշաձողը, որով պետք է կառավարվեր պետական համակարգը, պետությունը, հասարակական կյանքը: Որևէ հիմնարար խնդրում Սերժ Սարգսյանը կա՛մ չուզեց, կա՛մ չկարողացավ, չհամարձակվեց գնալ հիմնարար փոփոխությունների: Հայաստանի համար գլխավոր, հիմնարար խնդիրներից մեկը, որ արգելակում է պետության արդիականացման հեռանկարը՝ օլիգարխիան, այդպես էլ մնաց, խոշոր հաշվով, անձեռնմխելի, գրեթե ամբողջ կազմով վերարտադրվելով խորհրդարանում: Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում այդպես էլ չկարողացավ գոնե կիսով չափ համոզել հանրությանը, որ Հայաստանում կարելի է վստահել արդարադատությանը, կարելի է փորձել այդ միջոցով թեկուզ անհատական մակարդակում փորձել պայքարել իշխող համակարգի դեմ, օգնել այդ հարցում իշխանությանը, Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ցույց չտվեց, համոզիչ կերպով որևէ մեսիջ չհղեց, որ համակարգը փոխելու, իշխող բարքերը արմատախիլ անելու հարցում ունի հանրային աջակցության կարիք և դրա դեպքում պատրաստ է լինել առավել արդյունավետ: Փոխարենը, Սարգսյանը և նրան սպասարկող քարոզչամեքենան հետևողականորեն ներդնում էին հասարակության մեջ այն գաղափարը, միտքը, թե Սարգսյանը փորձում է անել փոփոխություններ, բայց ահա համակարգը դիմադրում է, ու քանի որ սա կարծրացած համակարգ է, փոփոխություններ իրականացնելն այդ դիմադրության պայմաններում բավական բարդ է:

Իսկապես, ասել, թե այդ լուրջ գործոնը չկա, կլինի սխալ: Բայց առնվազն միամտություն է անընդհատ հղում անել այդ գործոնին և դրանով ակնկալել հանրային աջակցություն, լեգիտիմություն, դրանով արդարանալ ու մտածել, որ հասարակությունն ընդունում է այդ արդարացումները: Իրականում, հասարակությանը խոշոր հաշվով չի հուզում, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին փոխել երկրի վիճակն ու այն դնել իրական զարգացման, ժողովրդավարացման հունի մեջ: Հասարակությունը պատրաստ է աջակցել նրան այդ գործում, անգամ` մի պահ աչք փակելով շատ բաների վրա, բայց միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը իրական գործ կանի և կթիրախավորի իրական խնդիրները` առանց խտրականության:

Իրական գործի բացակայությունը ակնհայտ է հենց վերջին խորհրդակցությունների ֆոնին, երբ բավական է, որպեսզի իրավապահ մարմինները ամբողջ թափով լծվեն գործի և կբացահայտվեն կոռուպցիոն բազմաթիվ օջախներ, բայց այդ լայնածավալ գործողությունը չկա: Խոսքը վհուկների որսի մասին չէ, այլ կոնկրետ հանցագործների, որոնց անունը Սերժ Սարգսյանը, թերևս, ամենից լավ կիմանա, որովհետև եթե նա չիմանար այդ բոլորին անուն առ անուն, հազիվ թե կարողանար չորս տարի շարունակ պահել նախագահի պաշտոնը: Հետևաբար, խնդիրը դրված է այդ տեսանկյունից, և այն պետք է բավարարվի այդ տեսանկյունից՝ հասարակությանը բավարարելու համար:

Թեև, նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի ընդհանուր պատկերն ու վիճակը հուշում են, որ Սերժ Սարգսյանի համար հասարակությանը բավարարելու խնդիրը կարող է և արդիական չլինել, ու բավարարվել նվազագույն ջանքերով, իսկ գլխավոր խնդիրը կշարունակի մնալ համակարգի հետ հարցերը պարզաբանելը, որտեղ հանրությունն արդեն հիմնականում դիտորդի դերում կմնա, եթե, իհարկե, չկարողանա իշխանությանն ու համակարգին ստիպել խաղալ իր կանոններով: Այդ ուղղությամբ հանրությունն արդյունավետ ջանքեր վերջին շրջանում գործադրում է, բայց նաև պետք է խոստովանել, որ նախագահական գործընթացի վրա էական ազդեցության համար եղած ծավալը կամ նույնիսկ դրա կրկնակին ու եռակին դեռ բավարար չէ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

karpis
Oct 3, 2012 8:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22635') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xAB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xAB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xAB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5\xD5\xBD ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219