ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 2, 2012 2:31 - 1 քննարկում

Աշոտ Գրիգորյան. «Յոզեֆ Միգաշը չի ներկայացնում Սլովակիայի ԱԳՆ-ի տեսակետը»


Ինչպես հայտնել ենք Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում  Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշն (նստավայրը՝ Մոսկվա) ադրբեջանական մամուլում հերքել էր Հայոց ցեղասպանության մերժման օրենքի գոյությունը Սլովակիայում, որի պատճառով Եվորպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը քրեական գործ էր հարուցել նրա դեմ` անձնական շահագրգռվածության և կոռուպցիայի կասկածով: Այդ առիթով 2012թ. հուլիսի 18-ին ԵՀՄՖ-ը դիմել էր  Սլովակիայի Գլխավոր Դատախազություն:

Հունգարիայի վարչապետ Օրբանի կողմից կոռուպցիայի անդրդվելի փաստի ֆոնի վրա չափազանց հավանական է դառնում այն, որ Ադրբեջանը, հարազատ մնալով իր սկզբունքներին, շահագրգռել է նաև դեսպան Միգաշին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դիմաց: Սլովակյան լրատվական գործակալությունը (SITA) Սլովակիայի ԱԳՆ-ից ստացել էր այնպիսի պատասխան, որով ոչ թե փարատվել, այլ հաստատվել էր պարոն Գրիգորյանի կասկածները: Գրիգորյանի այս հայտարարությունը ստացել է հսկայական արձագանք սլովակյան ԶԼՄ-ներում:

Ստորև ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահի նամակը՝ ուղղված Սլովակիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար պարոն Միրոսլավ Լայչակին, որում պարոն Գրիգորյանը հայտնում է իր խորին գոհունակությունը ԱԳՆ-ից ստացված պատասխանի շուրջ:

Ձերդ Գերազանցություն

Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար

Մեծարգո պարոն Միրոսլավ Լայչակ

Թույլ տվեք հայտնել իմ խորին գոհունակությունը Սլովակիայի ԱԳՆ-ի կողմից հայտնած տեսակետի շուրջ, ըստ որի հաստատվում է Հայոց ցեղասպանության մերժման շուրջ քրեական օրենքի գոյության փաստը` նշելով, որ այն հաստատված է դատարանի կողմից: Սլովակիայի Ազգային Խորհուրդը (ԱԽ) 2004թ-ի նոյեմբերի 30-ին թիվ 1341 բանաձևով հաստատել է Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն, այն հայտարարելով որպես ոճիր գործած ընդդեմ համայն մարդկությանը: Այս բանաձևն այնուհետև 2009թ-ի հունիսի 16-ին ամրապնդվել է Սլովակիայի թիվ 257/2009 օրենքով, որտեղ մտցվել էր ՔՕ-ին լրացում 424ա պարագրաֆի տեսքով, որով սահմանվում էր քրեական պատասխանատվություն Հոլոքաուստի, ցեղասպանության, մարդկության դեմ գործած այլ ոճիրների, այդ թվում նաև մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման, հանցագործության նվազեցման, անհարգալից վերաբերմունքի և այլ նմանատիպ դեպքերի համար: Այս փաստը բազմիցս հաստատել է Սլովակիայի Գերագույն դատարանն իր նախագահ Շտեֆան Հարաբինի միջոցով: Վերջինս Սլովակիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար եղած ժամանակ Ազգային Խորհուրդ էր ներկայացրել ու հաստատել  ՔՕ-ի վերոհիշյալ լրացման տեքստը` ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման շուրջ:

Այս կապակցությամբ տարակույս և ափսոսանք է առաջացնում վերոհիշյալ օրենքի գոյության շուրջ Մոսկվայում Սլովակիայի դեսպան պարոն Յոզեֆ Միգաշի  կողմից տարածած կասկածները: Նշենք, որ նա, հանդիսանալով դիվանագետ, օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից ոչ Սլովակիայի տարածքում և հետևաբար պետք է կրի լրիվ պատասխանատվություն: Սլովակիայի ԱԳ նախարարության կողմից Սլովակիայի լրատվական գործակալությանը (SITA)-ին տրամադրած հայտարարությունը հաստատում է այն փաստը, որ պարոն Միգաշը չի ներկայացնում Սլովակիայի ԱԳՆ-ի տեսակետը:

Իմ և իմ ղեկավարած կազմակերպության կողմից ես հայտնում եմ խորին գոհունակություն և շնորհակալություն Ձեզ այս հայտարարության համար, որտեղ հաստատվում է ոչ միայն հայ ժողովրդի այլև համայն աշխարհի և քաղաքակիրթ մարդկության համար  հսկայական ողբերգություն հանդիսացող Օսմանյան Կայսրության կողմից 1915թ-ին իրականացված ցեղասպանության փաստը:

Հարգանքով`

ԵՀՄՖ-ի նախագահ

Դր. Աշոտ Գրիգորյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լուսարփի
Oct 2, 2012 10:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22611') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE \xD5\x81...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219