ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 25, 2012 3:22 - 5 քննարկում

ԵՀՄՖ-ն մտադրվում է Սաֆարովի գործով դիմել Հաագայի միջազգային դատարան

24.09.1211:08

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանն անցյալ ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել էր Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ տեղեկատվություն: Հունգարական տեղեկատվական գործակալությունը /MTI/ այն արդեն հրապարակել է և ստորև ներկայացնում ենք նրա թարգմանությունը:

(MTI – Հունգարական տեղեկատվական գործակալություն), Բրատիսլավա, 2012թ սեպտեմբերի 7, ուրբաթ

„Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում“,- ուրբաթ օրը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքերով ԵՀՄՖ-ն մտադրվում է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան: „Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան“,- MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը: „ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը“, – ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:

ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: „Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել“,- հայտնեց ԵՀՄՖ նախագահը:

ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: „Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով. այդպիսով Հունգարիան „կմաքրվի“’’:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ժիրայր
Sep 25, 2012 12:57


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22492') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xB8\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xB8\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xB0\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219