Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 19, 2012 8:37 - չքննարկված

Նախագահի հրահանգը՝ «գլխից բռնեք», դատախազն ու ԱԱծ-ն ամաչել են հարցնել. «ո՞ր գլխից»…

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ կձերբակալե՞ն


2012-09-19 09:27:30

Կառավարությունում անցկացրած շաբաթօրյա խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, թերևս, ամենաարմատական ընդդիմադիրից էլ սուր քննադատության ենթարկելով գործող կառավարությանը, հատուկ հանձնարարականներ տվեց ԱԱԾ-ին և գլխավոր դատախազությանը` պետական բյուջեի հաշվին յուրացումներ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Բայց էլի չգաք, ասեք` էս մեկը միլիոն ու կես դրամ գողացավ, էս մյուսը երկու միլիոն գողացավ: Գլխից պիտի բռնեք, մեծերին»,- ասաց Սարգսյանը: Խորհրդակցությունից անցել է 3 օր, ի՞նչ են այս ընթացքում արել պատկան մարմիններում` Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարականները կատարելու ուղղությամբ: Այս հարցը «Հայկական ժամանակ»-ը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի միջոցով:

 

– Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նաև մատնանշեց ՎազգենԽաչիկյանի գործըդատախազությունում քրգործ էր հարուցվել նրաղեկավարած հիմնարկությունում հայտնաբերված խոշոր չարաշահումներիհամարբայց մենք որքան տեղյակ ենքկալանավորվածներ չկանայդ գործնի՞նչ ընթացքի մեջ էո՞ւր է հասել:

– 2009-10 թվականների ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ, ֆինանսների նախարարությունից ստացած նյութերի հիման վրա, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011-ին հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, և քննությունն այնտեղ ընթանում է: Կարող եմ ասել, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ նախաքննության փուլում մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խավսսնման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս 24 մեղադրյալների կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 72 միլիոն դրամ, որոնցից նախաքննության փուլում վերականգնվել է ավելի քան 36 միլիոն դրամը, իսկ մինչ այդ արդեն իսկ երեք գործ ուղարկվել է դատարան, 12 անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նախաքննությունը շարունակվում է:

– Իսկ ովքե՞ր են այդ կալանավորված անձինք:

– Կան և այդ ոլորտի պաշտոնատար անձինք, կան նաև այնպիսիները, ովքեր աջակցել են այս պաշտոնատար անձանց` գումարների հափշտակության մեջ:

– Երբ աղմկոտ այդ քրեական գործը հարուցվեցամենասկանդալային անձըումանունը հոլովվում էր այդ գործով (ՎՊն էլ նրա անունը տվեց), ՎազգենԽաչիկյանն էրփաստորեննրա վրայից կասկածանքները ցրվել ենայո՞ինքըազատ էոչ էլ կանչվում է ոստիկանությանսա ո՞նց հասկանալ:

– Ձեր այդօրինակ մեկնաբանությունները չունեն որևէ հիմք, նախ, որևէ այլ պետական մարմին կամ անձ, բացառությամբ նախաքննական մարմնից, իրավունք չունի որևէ մեկին մեղադրանք առաջադրել, և որևէ այլ պետական մարմին չի կարող որևէ մեկին համարել հանցագործ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Նախաքննական մարմինը, տվյալ պարագայում` ոստիկանությունը մեղադրանք է առաջադրում գործում ձեռք բերված ապացույցների հիման վրա:

– Փաստորենստացվում էոր նախաքննական մարմինը Վազգեն Խաչիկյանիդեմ ոչ մի բան չի հայտնաբերելԱյսինքնՎազգեն Խաչիկյանն ազնիվ էաշխատելև նրան հանիրավի աշխատանքից ազատել են:

– Նախաքննական մարմինը գնահատականներ է տալիս նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա յուրաքանչյուրի գործողությանը: Այդ գործը շատ բազմադրվագ էր և ընդգրկում էր հանրապետության գրեթե բոլոր մարզերը` խարդախության տեսակներ, հափշտակության տեսակները նույնպես շատ բազում էին, հետևաբար, գործ ունեինք ինչպես մահացած և ՀՀ-ից բացակայող կենսաթոշակառուների անվամբ կատարված վճարումների չարաշահումների, այնպես էլ դեպոնենտ գումարների վճարումների, կենսաթոշակի, թաղման նպաստի, կրկնակի վճարումների ոլորտներում արձանագրված խախտումների հետ: Այս բոլոր ուղղություններով մեր հանրապետության մարզերում նախաքննական մարմինը կատարում է խորացված քննություն:

– Այսինքնչի բացառվումոր հերթը Վազգեն Խաչիկյանին է՞լ հասնի:

– Նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրված մեղադրանքների մասին կամ առաջադրվելիք մեղադրանքների մասին կծանուցի:

Քանի որ Սերժ Սարգսյանը հրահանգել էր պետական բյուջեի հաշվին յուրացումներ կատարածներին գլխից բռնել, իսկ «Խաչիկյանի գործով» նախաքննությունն ընթանում է ոստիկանությունում, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին «ՀԺ»-ն հարցրեց.

– Ստացվում էոր սույն գործով պատժվում են միայն ստորին օղակներըայնինչ,Սերժ Սարգսյանը հանձնարարել էրգլխից բռնելԻնչպե՞ս էոր Խաչիկյանիմասով ոչինչ չի հայտնաբերվելայն դեպքումերբ հենց նրա անունն էր իսկզբանե հոլովվում որպես օրինախախտբայց հիմա նա ազատ շրջում է,Ախթալայում Խաչիկյան Եղբայրները կրակում են և այլնբայց ստորինօղակներն են պատժվում:

– Ինքը կանչվել է ոստիկանություն, գրավոր բացատրություն է գրել, մի քանի անգամ կանչել են, նախաքննության ավարտին նոր միայն հնարավոր կլինի խոսել, ինչ-որ գնահատական տալ: Այս պահին նախաքննություն է գնում, իսկ նախաքննության ընթացքը ցանկացած պահի կարող է փոխվել:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ