Ազատ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 19, 2009 16:03 - 6 քննարկում
ԱՌԱՋԱՐԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
ԱՌԱՋԱՐԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
Սվետլանա Մարգարյան
Կան «մարդիկ», որոնց պետք Է համազգային դատապարտման ենթարկել, այսինքն՝ համաժողովրդական հանրաքվեի օրինակով անցկացնել համազգային հարցում, հաշվի առնել արդյունքները, բերված փաստերը, կազմել համազգային կարծիքների վրա հիմնված գործ, որից հետո դատապարտել քրեական օրենսգրքի համաձայն` հիմքում ունենալով համաժողովրդական հարցման այդ արդյունքները նաև… «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», սա Է տիեզերական ճշմարտությունը: Քրգործին կցված համաժողովրդական կարծիքը կգա իսպառ ոչնչացնելու չարը, հետագայում նորից հրապարակ գալու նրա երազանքն ու ջանքերը ու նաև կզգաստացնի, խոր մտածելու առիթ կտա յուրաքանչյուրին, ով կհավակնի երբևԷ սեփական շահի համար դուրս գալ պետության դեմ, սեփական գրպանի համար կործանել ճակատագրեր, կամ պաշտոնական դիրքում իրեն կարծել հավերժ ու անպարտելի, բացարձակ ճիշտ և ամենակարող… Բարոյական այսպիսի հարվածի հնարավորությունը յուրաքանչյուրին կստիպի սթափ մտածել արած ամեն մի քայլի մասին, քանի որ համազգային դատապարտման երևույթը խարազան կհանդիսանա նաև դրան արժանացած անհատի սերունդների համար, ինչը կստիպի ավելի լրջորեն մոտենալ կատարելիք քայլերին…
Կարծում եմ` այդպիսի համաժողովրդական դատապարտման են արժանի Գագիկ Ջհանգիրյան կոչված հրեշը, ինչպես նաև նրա տեր ԼՏՊ-ն ու համախոհ ընկերները: Եթե իրոք սրտացավ, արդարության համար մտածող, արդարության հաղթանակին հավատացող անհատներ ենք, պետք է հենց այսօրվանից բոլոր կերպերով մեր ձայնը բարձրացնենք Ջհանգիրյանի զոհը դարձած անմեղ դատապարտյալներին արդարացնելու և ազատ արձակելու համար… Նրանց ազատությունը ինքնին գնահատական կլինի, հասարակական կարծիք կձևավորի և արժանի պատժի հիմք կհանդիսանա Ջհանգիրյան-ճիվաղի համար… Մի հոգեխանգարված ամբոխ պայքարում Է այսպիսի «քաղբանտարկյալին» ազատելու համար, իսկ ինչու՞ չպայքարենք նրա զոհերի՝ իրական արժանավոր անմեղ դատապարտվածների համար… Առաջարկում եմ այս առիթով սկսել ստորագրահավաք և այն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցներին և «Ազատամտություն» թերթի խմբագրության միջոցով պահանջելով գործի ընթացք և համապատասխան վճիռ մինչև վերջ՝ մինչև արդարության հաղթանակ…
Խմբագրության կողմից.
Ողջունում ենք Սվետլանայի առաջարկը: Երկրի քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին նրա նախաձեռնությանը միանալու և համատեղ ջանքերով այն իրականություն դարձնելու կոչ ենք անում: Մեր կողմից երաշխավորում ենք տեղեկատվական աջակցություն:
6 քննարկումներ
Ռոբերտ
Վաղուց էր հարկավոր այսպիսի քայլ կատարել, շուրջ մեկ տարի է հայ ժողովրդի թշնամիները քրքրում են մեր հայրենիքը, իսկ իշխանությունները, նախագահը, դատախազությունը, աֆրիկյան ջայլամների պես գլուխները թաղել են ավազների մեջ եվ ոչի՛նչ չեն ուզում տեսնել, ոչի՛նչ չեն ուզում լսել:
Ես նույնպես միանում եմ այս առաջարկին եվ խնդրում եմ բոլոր ազնիվ հայերին (իսկ նրանք բացարձակ մեծամասնությունն են կազմում), լինեն նրանք Հայ առաքելական, թե կաթոլիկ եկեղեցիների նվիրյալներ, կամ մինչեվ անգամ բռնի ուժով մուսուլմանացված հայեր, կամ մոլորված քոռլեհովականներ, հանուն մեր սրբություն սրբոց հայոց լեզվի եվ հայության պահպահման, առանց հապաղելու ստորագրել այդպիսի փաստաթղթի տակ եվ ստիպել իշխանություններին, նախագահին եվ դատախազությանը՝ կատարել այդ ազնիվ հայության սրտից բխած պահանջը, իսկ եթե նրանք չեն ցանկանա կատարել այդ պահանջը, թող հրաժարական տան եվ իրենց պաշտոնները զիջեն ավելի արժանի մարդկանց:
Կարդացողի Հավանություն՝
3
1
Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Ես այս առաջարկի մեջ միայն այս տողերն եմ ազնիվ ու արժեքավոր համարում.«անմեղ դատապարտյալներին արդարացնելու և ազատ արձակելու համար»,եւ կարծում եմ, որ հենց սրանցով էլ պետք է սկսել ու սրա շուրջ համախմբվել: Իսկ ինչ-որ մեկին պատժելու նպատակով սկսվող գործընթացին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:Կարծում եմ,պետք է տարբերվենք, այսպես ասած իշխանության «մոնղոլ-թաթարներին» վերացնելու վարակի մեջ գտնվողներից:
Հարգելի Սվետլանա,Ձեր առաջարկած այս զենքը նրանցինի համեմատ թույլ է, որովհետեւ նրանց զենք մատուցողները հոգեբանական լաբորատորիաներում փորձարկել ու գտել են հասարակության նվիրական ու խոցելի տեղը օգտագործելու ձեւը:
Չարիքը չարությամբ վերացնել չի հաջողվի:
Նրանց, հենց այս էլ պետք է, որ մենք դառնանք վրեժխնդիրներ ու մտքերս լցնելով ինչ-որ մեկին պատժելու տենդով՝նմանվենք նրանց:Ստեղծվող խառնաշփոթի վերահսկողը չարիքը կդառնա ու մենք կընկնենք նրա վերահսկողության տակ:Այսպես պայքարելողների սերունդներին բարիքի մոտավոր ու թերի նշխարներ բաժին կհասնեն/ այսօրվա պես/:
Միգուցե տարօրինակ են իմ մոտեցումները, դրա համար էլ իմ գրածներին ոչ ոք չի արձագանքում/ օրինակ՝ «Ի՞նչ կարելի է անել, որ »-ի տակ գրածինին/, բայց դա դեռ չի նշանակում , որ սխալվում եմ. ապացուցեք , որ սխալ են մոտեցումներս եւ կլռեցնեք ինձ:
Պետք են ազնիվ ու բարեկամ կամավորներ: Ձեր առաջարկը բարիք կբերի,եթե նպատակի ձեւակերպումը փոխվի եւ ստորագրահավաքին համատեղ Հայաստանում գտնվող ազնիվ կամաորները գտնեն անարդարացիորեն դատապարտվածների հարազատներին ու վերսկսեն իրնց իրոք անարդարացիորեն դատապարտված հարազատին ազատելու գործընթացը: Բացահայտված չարաշահումները օրենքով դնեն չարաշահողների առջեւ ու հնարավորություն տան իրենց մեղքից գլուխ հանելու:Կոծոծը պայթեցնել մի շտապեք,որ ամբողջ մաշկի տակ չտարածվի,ու գտեք կոծոծի առաջմանը նպաստող հորմոնները,հավասարակշռելու միջոցներ ձեռք առեք ՝բուժելու համար:
Հայաստանից դիտողները ինչու՞ չեն ներկայանում ու առաջարկներ անում: Եթե Հայաստանում համարձակ ու ազնիվ կամավորներ չկան,ուրեմն ապաքինման գործընթացը դանդաղ կընդանա ու կփոխանցվի հաջորդ՝ավելի համարձակ սերնդին, բայց հույսն ու լույսը մինչեւ վերջ սպանվում է միայն մեռնողների մոտ:
Կարդացողի Հավանություն՝
1
0
misak
Ես, համաձայն էմ Սվետլանաի հետ.
պետք է խիստ պատժել Գագիկ Ջհանգիրյանին ՛.
Նա միակներ, որը մեծ պաշտոն էր զբաղեցնում մարտի 1- 2 ի դեպքերի ժամանակ. Այո՛ նա մինչ այտ է ոնեցել ծանր հանցանքներ ………
Մեր ամբողջ իրավական համակարգը գտնվում է լի նման մարդկանցով, որոնք հետեվում էն քաղաքական կոնյուկտուրային . այսօր մեծանում է մի սերունդ, ցավոք ՛ որը նոյն չարիքնե լինելու, մեր այսորվա Հայ իրականության մեջ .
մեր դժբախտությունների գերագույն ՉԱՐԻՔԸ ՛
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏՆ է .
Հենց դա է ՛ արտագախթի հիմնական պատճառը , որը ծնունդ առավ Հ Հ Շ – ի ժամանակ , ԼՏՊ-ի
գ լ ղ ա վ ո ր ու թ յ ա մ բ.
ԼՏՊ- ի 10-ն ամյա ԼՈՒՌ գոյությունել մեզ միշ վնասներ է տվել .
Այդ չար մարդը , դեռ շատ չարիք է բերելու մեր միամիտ ժողովրդի գլխին .
Կարդացողի Հավանություն՝
2
1
Մենք արդեն պահանջագիր գրելու և առաջ տանելու փորձ ունենք։ Ուրեմն այդ միջոցով և օգտագործելով ինտերնետը կարելի ստեղծել քաղաքական-հասարակական կարծիք, որի հետ Հայաստանի համապատասխքն մարմինները պարտավոր են հաշվի նստել։
Մի այդպիսի պահանջագիր, արդեն մեկ տարի է, որ շրջանառության մեջ է և այսօրվա դրությամբ հավաքվել է միայն 1423 ձայն, որը շատ-շատ քիչ է։ Այս պահանջագիրը պահանջում է դատի տալ Լևոն Տեր-Պետրոսյանին և իր սիոնիստ կնոջը՝ Լյուդմիլային։ Այս պահանջագրի հասցեն սա է. http://www.petitiononline.com/yerevan/petition.html
Սա շատ լավ մտահղացում է , բայց… Օգտագործելով Պր. Քիրեմիջյանի արտահայտությունը «Ի՞նչն է ձեր թերացման պատճառը: Բացատրե՛ք:» դիմում եմ «Լույս Աշխարհ»-ի դիտորդներին և լսողներին և սպասում բացատրության։ Կարդացեք նաև «Դավադրություն Հայաստանի Դեմ» հոդվածը։
Հիմնական վիշապի և վիշապուհու գլուխ բռնելուց հետո, մյուս գլուխները իրար հետևից կընկնեն։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Հոպար
hopar@armeniantheory.com
http://www.armeniantheory.com
Կարդացողի Հավանություն՝
2
0
ԱՐՄԵՆ Բ.
Ողջույն,ես համամիտ եմ Սվետլանայի առաջարկի հետ և ողջունում եմ:Դա պետք է արվեր շա՜տ վաղուց:Լեվոնը և իր թիմը պետքէ դատապարտվեն ազքի մեջ միմիյանց դեմ թշնամանք ու ատելություն սերմանելու ու բորբոքելու համար,այսքան փաստերը իմ կարծիքով թույլ են տալիս մեղադրելու այլ ուժերին ծառայելու մեջ:Չեմ հասկանում ինչ անձեռնամխելիության մասին կարող է խոսք լինել պետական դավաճանության դեպքում, նույնիսկ եթե լինի դա երկրի նախագահ :Ամեն ոք,կամ խումբ,որ կփորձեն,անկախ ձեվից, քանդել երկրի հիմքերը պետք է կանգնեն դատարանի առջեվ: Պետք է լինի բաց և համաժողովրդական դատ:Դա պետք է կատարվի ավելի վատ ու խորը դեպքերից խուսափելու համար,և գուցէ որոշ մարդկանց սթափեցնի:Չպետքէ վախնանք ու սպասենք ,թե ինչ կասեն տարբեր հանձնաժողովներ(վենետիկյան,և էլ չգիտեմ ինչոր գունավոր անուններով հանձնաժողովներ)Այդպես է պահանջում երկրի շահերը ու վերջ:Շատ չմանրանալով, միանում եմ կոչին,և ցանկալի կլինի բոլորը համախմբվեն դրա շուրջ:
Կարդացողի Հավանություն՝
4
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - չքննարկված
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Կարծում եմ` այդպիսի համաժողովրդական դատապարտման են արժանի Գագիկ Ջհանգիրյան կոչված հրեշը, ինչպես նաև նրա տեր ԼՏՊ-ն ու համախոհ ընկերները: Եթե իրոք սրտացավ, արդարության համար մտածող, արդարության հաղթանակին հավատացող անհատներ ենք, պետք է հենց այսօրվանից բոլոր կերպերով մեր ձայնը բարձրացնենք Ջհանգիրյանի զոհը դարձած անմեղ դատապարտյալներին արդարացնելու և ազատ արձակելու համար…
Այո , Խելացի առաջարկ է
Ռոբերտ Սարոյան
Կարդացողի Հավանություն՝
3
1