Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 13, 2012 6:11 - 13 քննարկում

Հայ մահմեդական կամ քրիստոնյա իրականում գոյություն չունի…

Հայ մահմեդական կամ քրիստոնյա իրականում գոյություն չունի, դա պարզապես արտաքինը թաքցնելու միջոց է, կա պարզապես ՀԱՅ և վերջ: Վտանգավորը նա չէ այնքան, որ հայը ստիպողաբար կամ մոլորված կերպով հայտնվել է այդ երկու ջգուդական ստեղծագործությունների խաչմերուկում, այլ նա, երբ խոսում է հայերեն, բայց ներսում խարդախությունն ու այլասեռվածությունն է գերիշխում…
Հայը արդեն իր հոգեբանությամբ ու ստեղծագործությամբ հայ է, առանց որևէ կրոնական պատկանելիության: Եթե ընտանիքում լինում են մեկից ավելի երեխաներ, անպայման չէ, որ բոլորն էլ լինեն ամբողջությամբ նույնը, նրանք միշտ տարբեր են, բայց բոլորն էլ սիրվում են ծնողների կողմից ու պաշտպանվում: Իսկական և հոգատար ընտանիքում անհնար է, որ լինեն տարանջատումներ: Այ եթե մենք ինքներս փնտրենք մեր մեջ, ապա կտեսնենք, որ այդ կրոնական խեղաթյուրումները պառակտիչի դեր են տանում, որի հետևանքով էլ առաջ են գալիս նման անհեթեթություններ, ինչպիսիք են՝ ես քրիստոնյա հայ եմ ու իսկ դու մահմեդական հայ, այնինչ երկուսն էլ նույն ազգի հետնորդներն են և իրենց գենետիկ հիշողության մեջ ընդգրկում են նույն Հայկական Լեռնաշխարհը, խոսում ու մտածում են հայերեն, երգում են հայերեն, սիրում են հայերեն և այլն:
Եթե երեխան ցանկանում է վերադառնալ իր ընտանիք, նրան հարկավոր է գրկաբաց ընդունել և պաշտպան կանգնել, այլ ոչ թե ընկնել նման կրոնական հիմարությունների ետևից, կրոնը դա մի հիվանդություն է, որը մարդուն տանում է դեպի հոգեկան կործանում, մանավանդ եթե այն քոնը չէ, այլ ներմուծված է դրսից: Իսկ բոլորն էլ լավ գիտակցում են, որ կրոնը դա մի կեղտոտ, մարդկային հոգու բիզնես է, գիտակցությունը առևանգելու միջոց, ի շահ ստեղծողների, որոնք ամեն տեսակի այլասեռված միջոցներով պատրաստ են հայ մարդուն ծնկի բերել, խլել մարդու ինքնությունը, նրա մեջ վախ սերմանել և ի վերջո ջնջել նրա գենետիկ հիշողությունը, որպեսզի հեշտ լինի ենթարկացնելը: Ես դա համարում եմ ծանրագույն հանցագործություն մարդու իրավունքների և գիտակցության դեմ, դա աններելի է: Հային կրոնը չէ, որ պիտի փրկի կամ միասնականացնի, այլ նրա գենետիկ հավատն ու ազգային գաղափարախոսությունը, որը ավելի քան կարևոր է: Բոլոր կրոններն է աղանդներ են իրենց պարունակությամբ, պարզապես տարբեր անվանումներով, կրոնը մարդուն չի կարող օգնել հասկանալու տիեզերքի կանոնակարգը, կամ տալ բարոյական արժեքների մի համակարգ, ցույց տալ անհատի տեղը իր ազգության մեջ նրա պարտավորվածություններով ու իրավունքներով: Կրոնը իր պարունակությամբ մի թերի զարգացած, խափուսիկ երևույթ է, որի մեջ չկա ոչ մի հստակ գաղափար, նա մի փուչիկ է իրենից ներկայացնում, լի տարբեր տեսակի անիմաստ նկարագրություններով ու կեղծ օրինակներով:
Մի խոսքով հարկավոր է աշխարհով մեկ ազգահավաք կազմակերպել, նորից վերամիավորվելու հայ ազգային ընդհանուր նպատակի շուրջ, որը միակ գրավականն է Հզոր ազգ և պետականություն ստեղծելու համար:
Մենք ոչ մի իրավունք չունենք դուռը թակող հայ մարդու առաջ խոչնդոտ դնել, մենք բոլորս էլ պետք է այդ մարդու օրինակը պատկերացնենք մեր վրա, գիտակցելով, որ մեր առաջ փակվում են հարազատ տան շեմի դռները և մենք մնում ենք միայնակ ու անորոշ վիճակում: Իսկ եթե հայ եկեղեցին կամ Հայաստանի կառավարությունն է ուզում խոչնդոտ դնել նրանց առաջ, այդ դեպքում թե եկեղեցուն և թե կառավարությանը պետք է ցույց տալ դրսի դուռը, որտեղով նրանք կարող են հեռանալ առանց ավելորդ պառակտիչ գործունեության: Բավական է արդեն, նրանք պետք է հասկանան, որ հայ ազգի ճակատագրի հետ իրավունք չունեն խաղալու, այստեղ հայ ազգն է որոշում իր հետագան, այլ ոչ թե եկեղեցին կամ կառավարությունը, նրանք պարտավոր են կատարելու ժողովրդի կամքը, այն ինչ նրանց կթելադրի հայ ազգային միասնությունը: Կառավարությունը դա պարզապես կատարածուների մի խումբ է, ովքեր արդեն իսկ որոշված ազգային ծրագրերը պետք է ժողովրդի հետ միասին իրականություն դարձնեն: Իսկ եկեղեցին արդեն պետք է ասի իր ազգային խոսքը, հրաժարվի բոլոր տեսակի կեղծ սրբերից ու կտակարաններից, որոնք ազգին տանում են դեպի վերջնական կործանման, դա ցեղասպանություն է, որի համար նրանք պատասխանատու են իրենց ամբողջ ինքնությամբ: Բավարար է, նրանք իրավունք չունեն մարդկանց առաջ ստելով ու կեղծիքով առաջ տանել ջհուդական կեղծ ընտրյալության գաղափարը: Մենք եղել ենք ամենա սկզբից ու կլինենք և վերջում, մեր ուսերին է դրված առաքելությունը, աշխարհում արդարություն վերահաստատելու համար, մեր հետագա սերունդներին դեպի Լուսավոր Թագավորություն ուղեկցելու պարտականությունը: Կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայերին, անկախ կրոնական պատկանելիությունից, վերամիավորվել մի ընդհանուր ազգային նպատակի շուրջ, այն է՝ վերադառնալ դեպի սկզբնաղբյուր,հզորանալ և հետ բերել մեր ամբողջ կորցված ազգային արժեքներն ու հարստությունը, մեր ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ, որը այնքա՜ն թանկ է մեզ համար:

Tigran Sargsyan



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արա
Sep 13, 2012 10:23


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22248') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219