Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 12, 2012 15:04 - 1 քննարկում

Այս պահին վտանգավորը ՀՀ նախագահի գաղտնի մասնակցությունն է հունգարա-ՆԱՏՕ-ադրբեջանական սադրանքին: Աղդամը ադրբեջանական հող համարող, սահմանամերձ գյուղերը դատարկող և ԱԱԾ-ին գաղտնի առաջադրանք տվող ՀՀ նախագահին նվագակցում է արհեստավարժ քաղաքական պրաստիտուտ Գեղամյանը: Իսկ ամենավտանգավորը՝ Քոչարյանի հրաժարվելն է մեծ քաղաքականություն վերադառնալուց, որին կհաջորդի զանգվածային արտագաղթը Հայաստանից…

Հայացք անգլո-ամերիկյան քաղաքականության էությանը Սաֆարովի «սխրանքի» պրիզմայի միջով

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Բուդապեշտում հայ սպայի սպանությունն ադրբեջանցի մարդասպանի կողմից, նրան ցմահ բանտարկության դատապարտելը և Ադրբեջանին արտահանձնելը՝ դրան հաջորդող հերոսացմամբ, լարվածության լրացուցիչ խթան հանդիսացան տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Միջազգային հանրային կարծիքը հակված է պաշտպանելու հայկական կողմին և ժլատ մեղադրանքներ է ներկայացնում ադրբեջանական ղեկավարությանը։ Արևմտյան ընկերակցության առաջնորդները մտահոգություն են հայտնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առիթով, իսկ գործը խոսքերից այն կողմ չի անցել։ Հայերը հերթական անգամ համոզվեցին ադրբեջանցիների վայրագության մեջ, երկրում հակաադրբեջանական տրամադրությունները հասան գագաթնակետին, բանակցային գործընթացը գրեթե սառեցված է (հատկանշական է, որ բանակցությունների վերսկսման աննպատակահարմարության մասին ներկա պահին խոսում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը)։ Ստեղծված իրավիճակը շատ նման է փոթորկից առաջ տիրող անդորրին։ Փորձենք պարզել Սաֆարովի գործի նրբությունները և ուրվագծել այս դրամատիկ սերիալը հետագայում։

Եվ այսպես, հայտնի է, որ Հունգարիան հայրենիքին է արտահանձնել ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովին, ինչի համար արժանացել է միջազգային հանրության քննադատությանը։ Դա դատապարտման արժանի փաստ է, բայց բանն այն է, որ Հունգարիայում չէ, որ որոշում են կայացրել Սաֆարովին հայրենիք վերադարձնել։ Հարկ է հասկանալ, թե ինչ է Հունգարիան և արդյոք այն ի վիճակի է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։ Այս առնչությամբ ասենք, որ Հունգարիան Եվրոպայի ամենախարխուլ պետություններից մեկն է, որին ի սկզբանե արգելված է ինքնուրույն քայլեր իրականացնել միջազգային ասպարեզում։ Այսպես, ընդհուպ մինչև 1990թ. Հունգարիայի արտաքին քաղաքականությունը մշակվում էր խորհրդային ԱԳՆ վարչություններից մեկի բաժիններից մեկում, իսկ ներքին քաղաքականությունը հիմնված էր այն սկզբունքների վրա, որոնք հավանության էին արժանանում ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի կողմից։ Միայն մի անգամ հունգարները փորձեցին ինքնուրույնության հասնել ներքին գործերում, բայց անմիջապես հայտնվեցին խորհրդային տանկերի թրթուրների տակ (1956-ին)։ Հունգարիան խորհրդային խնամակալությունից ազատվեց սառը պատերազմի ավարտից և Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո, բայց անմիջապես էլ հայտնվեց ՆԱՏՕ խնամակալության տակ, բնականաբար՝ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն լինելու նույնպիսի լիակատար արգելքով (ներքին քաղաքականության մեջ հունգարները մասնակի ազատություն ունեն, ասենք՝ նրանց թույլ է տրվում ինքնուրույն ընտրել իշխանության մարմիններ [որոշակի վերապահումներով], ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ Հունգարիայի ղեկավարությունը նշանակվում էր Կրեմլի կողմից)։ Իսկ թե ինչ էր կատարվում հունգարների հետ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, հայտնի է բոլորին (Հունգարիան գտնվում էր ավստրիական կայսրության կազմում)։

Այսպիսով, խոսել այն մասին, թե Հունգարիայի կառավարությունն ինքնուրույն է որոշում ընդունել Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին՝ միամտություն է, Հունգարիայի կառավարությունն այդ քայլին է դիմել ՆԱՏՕ, ավելի կոնկրետ՝ ամերիկացիների և անգլիացիների թելադրանքով։ Իսկ ինչո՞ւ վերջիններիս հանկարծ պետք եկավ ազատ արձակել մարդասպանին։ Պատասխանը պարզ է և կանխատեսելի. նրանց հարկավոր է խթանել լարվածությունը տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական նոր պատերազմի հեռանկարով, տարածաշրջան զորքեր մտցնելու նպատակով (պարզ է, որ Իրանի հետ ապագա պատերազմում ամերիկացիներին պարզապես ռազմակայաններ են անհրաժեշտ ղարաբաղա-իրանական սահմանին)։ Հունգարներին ասվել է. դուք Ալիևին հանձնեք Սաֆարովին, նա կգնի ձեր փոխառությունները, իսկ մեր նեգրը հետո հրապարակավ կվրդովվի, բայց դա արդեն ձեր գործը չէ։ Իսկ Ադրբեջանին կարգադրվել է ներում շնորհել Սաֆարովին հենց օդանավակայանում և սկսել նրա հերոսացման գործընթացը։

Բայց վերադառնանք դրամայի առաջին գործողությանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Հասկանալի է՝ ատելության հողի վրա ամեն բան կարող է պատահել. օրինակ, ոչ ոք չէր զարմանա, եթե Սաֆարովը աֆեկտի վիճակում Մարգարյանին կացնահարեր ռեստորանում կռվի ժամանակ (ռեստորաններում երբեմն հայերն էլ են մեկը մյուսին սպանում)։ Բայց անհնար է և բացառված, որ ադրբեջանցի սպան հայ սպայի սպանի սթափ վիճակում, գիտակցված, ուրիշ երկրում՝ իմանալով, որ դրա համար նրան կդատապարտեն ցմահ բանտարկության։ Չէ՞ որ Ռամիլ Սաֆարովը 2004թ. ադրբեջանական բանակի երիտասարդ ու հեռանկարային սպա էր, կրթությունն ստացել էր թուրքական ակադեմիայում, այսինքն՝ իմաստ չուներ, որ կարիերան փչացներ հայ սպայի՝ իրեն ու իր պետությանը ոչինչ չտվող սպանությամբ։ Ավելին, Ռամիլ Սաֆարովը հոգեպես առողջ մարդ է, իսկ նրա կատարած արարքը չի կարող հոգեպես առողջ մարդու քայլ լինել, և դա կհաստատի ցանկացած հոգեբույժ։ Սաֆարովին ասվել է. կգնաս Բուդապեշտ՝ ՆԱՏՕ դասընթացներին, այնտեղ հայի կսպանես, բայց դա կանես բարբարոսաբար՝ կացնով։ Հետո ութ տարի կնստես, պարապուրդի տարիների համար աշխատավարձ և կոչում կստանաս, բնակարան, փող ու հերոսի փառք։ Ավելացնենք, որ հայ սպայի սպանությունը ՆԱՏՕ դասընթացներում նույնպես ծառայում էր այն նույն նպատակին, ինչ և Սաֆարովի ազատ արձակումը՝ լարվածության խթանմանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։

Մի փոքր քնարական շեղում կատարենք և խոսենք դաժանության՝ որպես անգլոսաքսոնյան արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքի, մասին։ Պատմությունից գիտենք, որ անգլիացիներն ու նրանց հավատարիմ աշակերտ ամերիկացիներն իրենց նպատակներին հասնելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում։ Նրանք և՛ սրբապղծության, և՛  անմարդկային դաժանության, և՛ տարրական լկտիության գործողություններ են կատարել։ Օրինակ, Սադամ Հուսեյնը մահապատժի ենթարկվեց հենց դեկտեմբերի 30-ին՝ ամանորի նախորդ օրը, Ռամադանի սուրբ տոնին։ Իհարկե, կարելի էր դատապարտյալին մեկ շաբաթ առաջ կամ հետո մահապատժի ենթարկել, բայց դա այնքան էլ անմարդկային չէր լինի, իսկ անմարդկայնությունն ընդդիմախոսների հետ հարաբերություններում՝ անգլոսաքսերի գլխավոր սկզբունքն է։ Մուամար Քադաֆին գազանաբար սպանվեց խառնամբոխի կողմից, իսկ նրա սպանությունը տարերայնորեն կատարված ակցիա ընդունելը միամտության գագաթնակետը կլիներ։ Քադաֆիի հանդեպ հաշվեհարդար տեսնելը նախապես փորձարկված, փայլուն ռեժիսուրայի ենթարկված գործողություն էր, որի նպատակն էր դաս տալ անհնազանդներին ու նրանց սարսափ ներշնչել։ Բայց ավելի խոր նայենք պատմության անցքերին։ Տիրելով Աֆղանստանին ու վերահսկելով օփիումի արտադրությունը՝ անգլիացիները սկսեցին զբաղվել այդ թմրանյութը Չինաստանում իրացնելով և բառիս բուն իմաստով «ասեղին նստեցրին» ողջ ժողովրդին։ Կային մանդարիններ, որոնք իրենց տիրույթներում հակազդում էին օփիումի ներմուծմանը, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո՝ տե՛ս օփիումի պատերազմների պատմությունը, որոնք իրենց դաժանությամբ նմանը չունեն աշխարհում։ (Հակիրճ ասենք, որ անգլիացիներն իսկական ցեղասպանություն կազմակերպեցին, իսկ չինացիները չուզենալով հասկացան, որ Վիկտորիա թագուհու բյուջեն շատ ավելի կարևոր է, քան մի ողջ ազգն ու նրա գենոֆոնդը։ Ավելացնենք, որ օփիումից չինացիներին փրկեց Մաոն՝ երկիրը փակելով եվրոպացիների առջև)։ Իսկ ինչպե՞ս էին անգլիացիները ճնշում սիփայների ապստամբությունը Հնդկաստանում։ Ինչպե՞ս էին պատժում հնդիկներին ու մուսուլմաններին։ (Հնդիկներին լուսավորյալ անգլիացիները գնդակահարում էին թնդանոթներին կապված՝ նրանց զրկելով հոգեփրկվելու հնարավորությունից, իսկ մուսուլմաններին թաղում էին խոզի մորթու մեջ)։ Տեղին է հիշել նաև Եղիսաբեթ Առաջինի դարաշրջանը, երբ անգլիացիներն իսպանացիների դեմ ծովում գերիշխանություն ունենալու համար պայքարում դիմեցին ծովահենության պետական մակարդակով (նման չէ՞ 1980-ական թթ. թալիբներին վարժեցնելուն խորհրդա-ամերիկյան դիմակայության ժամանակ)։

Վերջապես, չմոռանանք նաև անգլո-ամերիկացիների երկու խոշոր վայրագությունները 20-րդ դարում՝ Դրեզդենի անիմաստ, անմարդկային ռմբակոծումը և ճապոնական երկու քաղաքների ատոմային ռմբակոծումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում։ (Նշենք, որ Դրեզդենի, Հիրոսիմայի և Նագասակիի վերացումը ռազմաքաղաքական ոչ մի նշանակություն չուներ, այն նպատակ և որպես հետևանք ուներ միայն սրբապղծությունն ու սարսափեցումը)։

Վերն ասվածի հիման վրա փորձենք իրատեսորեն պատասխանել մի քանի հարցի.

Կարո՞ղ էր արդյոք հոգեպես առողջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն ինքնուրույն որոշել կացնահարել հայ սպային Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ դասընթացներում։

Կարո՞ղ էր արդյոք Հունգարիան ինքնուրույնաբար որոշում ընդունել Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին։

Կարո՞ղ էր արդյոք Իլհամ Ալիևն ինքնուրույնաբար որոշում ընդունել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու մասին։

Ինչպես տեսնում ենք, «Ռամիլ Սաֆարով» օպերացիայի առաջին երկու գործողությունները անգլո-ամերիկացի ստրատեգներին ցանկալի արդյունքներ բերեցին։ Հիմա հերթը երրորդ գործողությանն է։ Ինչպիսի՞ն կլինի այն։

Կարծում եմ՝ երրորդ գործողությունը կդառնան Ռամիլ Սաֆարովին վերացնելը և անկանխատեսելի բարդությունները հայ-ադրբեջանական դիմակայությունում։ Ցավալի է, որ Սաֆարովին քիչ է մնացել ապրելու (կախված է տարածաշրջանային կոնյունկտուրայից)։ Ցավալի է նաև, որ Հայաստանը պրոֆեսիոնալ հատուկ ծառայություններ չունի և ի վիճակի չէ, ասենք, Սաֆարովին պարկով հասցնել Հայաստան, որտեղ մարդասիրական կտտանքների տակ կասեր ողջ ճշմարտությունը։ Վերջապես, ցավալի է, որ Սաֆարովին կյանքից կզրկեն ՆԱՏՕ-ական ստրատեգները, իսկ դրա համար պատասխան կտան հայ ղեկավարությունն ու հայերը։

Կարծում եմ՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, ինչպես երբեք, պետք է զգոն ու սթափ լինեն։ Չի կարելի տրվել սադրանքներին և իրականացնել ամերիկացիների պլանները, քանի որ նոր պատերազմը ներկա պահին ոչինչ չի տա Ադրբեջանին (այսօր այն ի վիճակի չէ հետ վերցնել Ղարաբաղը), իսկ Հայաստանին այն ընդհանրապես պետք չէ։ Ավելին, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին հարկավոր չէ ՆԱՏՕ-ական ուժերի ներկայությունը հակամարտության գոտում։ Ուրեմն, արժե՞ արդյոք այսուհետ ևս հետևել անգլո-ամերիկյան սցենարին և ուռճացնել ոչ մեկին պետք չեկող կրքերը։ Ժամանակը չէ՞ արդյոք հրաժարվելու ուրիշների կոմբինացիաներում խամաճիկ-զինվորներ լինելու կարգավիճակից։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Sep 12, 2012 15:45