Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 5, 2012 14:00 - 2 քննարկում

Հետո ուշ կլինի…

Մի քանի պարզաբանումներ Հունգարիա -Սաֆարով -Ստրասբուրգի դատարան հարցի վերաբերյալ:
Այստեղ պետք է հիշել Ամերիկայում Օ Ջեյ Սիմպսոնի աղմուկ հանած մարդասպանության գործը, որը ունեցավ երկու դատավարություն:
Առաջինը և ամենակարևորը դա Կալիֆոռնիայի Գերագույն Դաշնային Դատարանի դատն էր, որտեղ պետական մեղադրողը քրեական հայց էր ներկայացրել Օ Ջեյ Սիմպսոնի դեմ, և ոչ թե զոհերի հարազատները (չնայած հարազատները նույնպես կարող էին): Դատախազը պահանջում էր պատիժ, ազատազրկում և նույնիսկ մինչև մահապատիժ, և իհարկե ֆինանսական տուգանքներ:
Այդ դատվարության ընթացքում մեղադրյալը արդարացվեց և ոչ մի տույժ չկրեց: Զուգահեռ անցկացնելով Սաֆարովի կատարած սպանությանը, նա ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց ցմահ բանտարկության: Պատժի իրականացնող երաշխավորը, որը պետք է հետևեր օրենքի սահմաններում պատժի իրականցմանը, դա ՆԱՏՕ-ի և Եվրոմիության անդամ, և Եվրոօրենքները սրբությամբ կատարող
Հունգարիա պետությունն է, որի հողի վրա էլ տեղի էր ունեցել հանցագործությունը:
Երկրորդ դատավարությունը ընդդեմ Օ Ջեյ Սիմպսոնի, դա քաղաքացիական հայց էր զոհերի հարազատների կողմից, որը իր մեջ նախատեսում էր միայն ֆինանսական հատուցում զոհերի հարազատներին: Այդ դատավարությամբ դատարանը բավարարեց հայցվորների պահանջը:
Հիմա մեջբերելով այս ամենը մենք պետք Ստրասբուրգ գնանք մի քանի կետեր նախօրոք պարզաբանելով:
Ո՞ւմ դեմ ենք գնում և ի՞նչ պահանջներով:
Եթե գնում ենք քաղաքացիական հայցով, այսինքն Գուրգեն Մարգարյանի հարազատներն են ներկայացնում հայցը, ապա չպետք բավարարվել միայն Հունգարիա պետության դեմ հայց ներայացնելով, չէ որ Մարգարյանը գտնվում էր Հունգարիայում ՆԱՏՕ-ի շրջանակներում տեղի ունեցող դասընթացների պատճառով: Մի խոսքով բոլորն ել պատասխանատու էին և էն հայ սպաների և ոչ միայն հայ սպաների, ասենք հենց թեկուզ ամերիկացի կամ գերմանացի սպաների անվտանգության հարցով, սկսած զորամասի անվտանգության ծաոայությունից վերջացրած Հունգարիայով և ՆԱՏՕ-ով, չէ որ սրանք կարգ ու կանոն սիրող հսկայական բյուջեներ ունեցող երկրներ և կազմակերպություններ են:
Միայն Հունգարիան, որը այս խայտաոակ գործարքից ակնկալում է ադրբեջանական կողմից կստանա երեք միլիարդ վալյուտային ներդրում և (չենք խոսում ՆԱՏՕ-ի քանի հազար միլիարդ բյուջեի մասին) իրենց համար հինգ հարյուր միլիոն դոլար հատուցում վճարելը սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքին փոքրագույն պահանջ է:
Մի խոսքով պիտի իրենց արարքների համար վճարեն և դա ամենաքիչն է, որ հարազատները կարող են պահանջել: Բացի դրանից նույնատիպ վնասների հատուցման հայցով կարող է դիմել նաև Հայաստան պետությունը , չէ որ նա նույնպես արժեքավոր խոստումնալից երիտասարդ ծառայող է կորցրել:
Ամերիկայում և ընդհանրապես արևմուտքում, եթե տասը տարեկան երեխայի ատամը քաշում են և բարդությունների պատճառով նա մահանում է, ապա դատարանում երեխայի կյանքի դիմաց ծնողները պահանջում են միլիոնավոր դոլարներ, քանի որ, այս երեխան դեռ պետք է մեծանար, կարող է դառնար երկրի պրեզիդենտը, գիտնական, հասարակությանը պիտանի անձ և վերջապես հարկատու: Նման դեպքերից ապահովված լինելու համար բժիշկներից պանջվում է միլիոնավոր դոլարների ապահովագրություն ունենալ և նոր իրավունք է տրվում անցնել բժշկական գործունեության:
Եկեք սառը մտածենք հանցագործությունը կատարվել է, սահմանվել է պատիժ օրենքի սահմաններում, ութ տարի անց, առանց դատարանի միջնորդության, հանցագործը ազատ է արձակվել պետական պաշտոնեաների հանցագործ գործարքի շնորհիվ, վտանգի տակ դնելով Եվրոպական քաղաքակրթությունը, ՆԱՏՕ-ի գոյության բարոյական սկզբունքները, ստեղծելով միջպետական լարվածություն և հրահրելով պատերազմի վտանգ իր բոլոր հետևանքներով:
Բացի դրանից Սաֆարովի կյանքի համար ստեղծեց մեծ վտանգ հենց ադրբեջանական կառավարության կողմից, ակամա ադրբեջանի նախագահին կանգնեցնելով միջազգային դատարանի առջև, որպես գլխավոր մեղադրյալ: Սաֆարովի հարազատները ստիպված են այս անօրինականությունների հաջորդականության մեջ եգիպտական սարկոֆագ գնել և թաքցնել նրա մեջ Սաֆարովին, որը հիմնապես հակասում է ժամանակակից դատաիրավական ոգուն և տառին :
Հունգարիայի հարցով:
Եթե Հունգարիայի կառավարոթյան վերջին հայտարարությունները Սաֆարովի վերաբերյալ անկեղծ են որ նրանք նույնպես ազնվորեն խաբվել են ադրբեջանական կառավարության սուտ խոստւմներով, ապա նրանց ընձեռնված է մի ոսկե հնարավորություն շտկելու, իրենց այսպես ասած, միամիտ սխալը, ցույց տալու իրենց ազնվությունը ի լուր ամբողջ աշխարհի
Ուշադրության է արժանի ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վերջին հայտարարությունը.
(Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:)

Ինչպես ասում են. «կապրենք, կտեսնենք»: Լավատես լինենք, բայց ուրիշի պարանով ջրհորը չիջնենք:

Կարևորվում է ՀՀ վարչակազմի վերընտրման հարցը: Վարչապետ կփոխեն կամ նախարարներ, ապա դրանք հարցերի լուծումներ չեն, համոզված ենք, որ եթե նույնիսկ ներկայիս վարչապետին կամ ամբողջ նախարարական կազմը հեռացնեն իշխանությունից, ապա նախագահ Սերժ Սարգսյանը իր քաղաքական ուղղվածությամբ միևնույնն է, իշխանության է բերելու նախորդների կլօններին:

Եթե Սերժ Սարգսյանը ուզում է վերընտրվել և իհարկե կարծում եմ, որ շատ է ուզում, ապա ինքն էլ ոսկի հնարավորություն ունի վերընտրվելու համար, եթե կատարի ինչ պահանջվում է: Անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը և կազմակերպել հայերի ներգաղթը դեպի Հայաստան և հատկապես Արցախ:

Հերիք է հավատալ արևմուտքի սին խոստումներին, սկսած Իսրաել Օրուց մինչև մեր օրերը:
Քաջություն ունենալ հրաժարվել քրեածին ազդեցությունից , ՀՀ կառավարությունը մաքրել, պաշտոնների նշանակել միայն յոթը պորտով հայ անձանց, Հայոց եկեղեցուն ցույց տալ իր տեղը և հիշեցնել պետության նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները:

Ամբողջ թափով միանալ և ինտեգրվել Եվրասիական քաղաքատնտեսական միությանը, ուշացնելը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար, ինչպես եղավ 11-րդ կարմիր բանակի ներխուժումից հետո: Մինչ այդ Լենինի կողմից առաջարկված Հայաստանի քարտեզը՝ Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի կազմում. կամավոր միանալու դեպքում Խորհրդային Միությանը, մերժվեց Դաշնակցական կառավարության կողմից: Արդյունքը հայտնի է: Չի կարելի երկրոդ անգամ սխալվել: Միևնույնն է, մենք վաղ թէ ուշ լինելու ենք այդ միության մեջ, պատմությունը մեզ դա է հուշում: Հետո ուշ կլինի:
ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿ
………………………..
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ը շնորհակալություն է հայտնում հեղինակին, հայցում նրա ներողամտությունը, հղումի տեսքով ուղարկված նյութը սրբագրել- խմբագրելու համար (HERE): Միաժամանակ հիշեցնում, որ հեղինակը որոշ պարտավորություններ ուներ իր իսկ կողմից առաջադրված փոքրիկ նախաձեռնության նկատմամբ, որը մինչև օրս, ափսոս, չի կատարվել:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վարդան
Sep 5, 2012 19:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22051') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x88\xD5\xB2\xD5\xB8\xD6\x80\xD5\xB4\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x88\xD5\xB2\xD5\xB8\xD6\x80\xD5\xB4\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x88\xD5\xB2\xD5\xB8\xD6\x80\xD5\xB4\xD5\xA5\xD5\xAC\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219