ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 3, 2012 17:38 - 1 քննարկում

Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը…

Տարիներ շարունակ ես այդ մասին գրում ու գրում եմ , որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, կամ էլ վերամիավորումը մայր հայրենիքին, իսկ այս պարագայում, երբ մեր իշխանությունները, Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական գլխավորությամբ Հունգարիայի հետ դադարեցրեց դիվանագիտական հարաբերություններն ու մեր բողոքն այդպես արտահայտեց, սակայն մենք նորից դիվանագիտական պարտություն կրեցինք, քանզի հերթական անգամ երկաթը տաք-տաք ծեծելու առիթը բաց թողնվեց. այդ քայլին’ (Հունգարիայի հետ դիվանագիտական խզումից հետո) պետք է հաջորդեր մյուս շատ կարևոր քայլը.
Այս պարագայում Ալիևն անպատիժ մնաց. այ սա է դիվանագիտական պարտությունը. մեր թշնամին Ադրբեջանն է ու նրան պետք է համարժեք պատասխան տրվեր, որ ոչ պակաս սենսացիա կլիներ ու մեր քայլերն համարժեք ու արդարացված կլինեին, միջազգային կառույցների կողմից էլ ճիշտ կընկալվեին…
Պետք էր ու հիմա էլ ուշացած չէ.
Հայտարարությամբ հանդես գալ,
որ Հայաստանը պաշտոնապես դադարեցնում է բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Մինսկի խմբի շրջանակներում, ճանաչելով
Ղարաբաղի անկախությունը, քանզի մարդասպանին արդարացնող ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ բանակցությունների սեղանին նստելու, բանակցելու ոչինչ չունի : Մարդասպանին հերոսացնող ու ցմահ բանտարկությունը համաներմամբ
փոխարինող նախագահի հետ երբե´ք հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ:
ՈՒստի’ Հայաստանը դադարեցնում է Մինսկի շրջանակներում տարիներ ձգվող անպտուղ բանակցությունները և իրեն իրավունք է վերապահում, որպես պատերազմում հաղթած կողմ, պատերազմական բոլոր կանոնների համաձայն,
Հայաստանը որպես Ղարաբաղցի իր հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավոր ճանաչում է Ղարաբաղի անկախությունը … Մարդասպան, սադիստ
Ռամիլ Սաֆարովին «ազգային հերոս» հռչակած պետությունը երբեք չի կարող դառնալ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Մի պետություն, որտեղ մարդատյացությունն ու հայատյացությունն է իշխում, ինչպե՞ս կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում ու հայ ազգաբնակչության անվտանգությունը վստահել վրիժառու մարդասպաններին…

Sona Arshunetsi



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արտակ
Sep 3, 2012 19:46


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21999') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://bnaban.a...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219