Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 23, 2012 23:03 - 1 քննարկում

ՈՍԿԵ ՏԻԳՐԱՆ. -Լսի՛ր, այլանդակ «Slaq.am », ո՞ւմ համար ես գրել այս անդեմ-անհասցե բամբասանք թղթակցությունդ, ամաչի՛ր սադրիչ անամոթ»:

Հայ գործարարի 1մլն դոլարը մնաց «Մոնտե Կարլոյում»

17.08.1214:01

Հայ գործարարի 1մլն դոլարը մնաց «Մոնտե Կարլոյում»

Լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ անգամ ամառային արձակուրդի ընթացքում քաղաքական գործիչներն ու գործարարներն իրենց «համեստ» և «պարկեշտ» պահվածքով մեր աչքից չեն վրիպում:

Տարօրինակ է, բայց փաստ է, Մոնակոյում Հայաստանը ճանաչում են որպես OIL-ի կամ Petrol-ի երկիր:

Առաջին հայացքից, որպես հայ` անակնկալի ես գալիս, թե երբ մեր հարստությամբ աչքի չընկնող երկիրը Մոնակոյում Oil-ի կամ Petrol-ի երկիր համարվեց:

Առաջին մի քանի օրը ոչ մի կերպ չես կարողանում գտնել այդ առեղծվածի գաղտնիքը, թե որտեղից է մարդկանց մոտ այդպիսի տպավորություն ստեղծվել, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը զուրկ է վառելիքի բնական պաշարներից:

Սակայն այս առեղծվածը բացահայտելու համար մեզանից շատ ժամանակ չպարզվեց:

Բանն այն է, որ բոլոր հայ մեծահարուստները, օլիգարխները, պաշտոնյանները իրենց հանգիստն ու վայելքներն անցկացնում են Մոնակոյի ամենաթանկարժեք հյուրանոցներում, խաղատներում, ռեստորաններում, հանգստյան տներում և բոլոր հնարավոր ժամանցի վայրերում: Այս ամենը մի քանի օր անընդմեջ տեսնելուց հետո, ակամայից որպես հայ սկսում ես մի տեղ կասկածել` միգուցե Հայաստանն իսկապե՞ս Oil-ի և Petrol-ի երկիր է:

Մոնակոյում ամենաթանկարժեք ժամանցն անցկացնող մեր գործարարների ու պաշտոնյաների անունները թվարկելու կարիք, կարծում ենք, չկա, չնայած որ կարող էինք և նշել, թե ինչպես էին խաղատներում միանգամից 1մլն դոլար պարտվում:

Այնուամենայնիվ, Մոնակոյում չես կարող տեղացուն որևէ կերպ բացատրել կամ հասկացնել, որ Հայաստանն ամենևին էլ Oil-ի կամ Petrol-ի երկիր չէ, ավելին մի երկիր է, որտեղ առկա են սոցիալական և տնտեսական շատ լուրջ խնդիրներ, մի երկիր է, որտեղ դեռևս գոյություն ունի «աղետի գոտի» հասկացությունը, և ամենակարևորը մի երկիր է, որ այդ նույն Oil-ն ու Petrol-ը ստիպված է լինում թանկ գներով գնել այլ պետություններից: Բնական է, որ Մոնակոյի բնակիչներին թվարկված խնդիրներն ամենևին էլ հավատ չեն ներշնչի, քանի որ վերջիններս հակված են հավատալ իրենց աչքի տեսածին և այն հային, ով իրենց պետությունում պատրաստ է միլիոններ ծախսել` հանուն իր վայելքների:

Հ. Գ. Ի դեպ, մեր տեղեկություններով վերջին օրերին Հայաստանի խոշոր գործարարներից մեկը Մոնակոյի հանրահայտ «Մոնտե Կարլո» խաղատանը 1մլն դոլար է պարտվել:

Slaq.am – Լրատվական աղբյուր


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գարիկ
Aug 24, 2012 11:27


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21723') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xB8\xD5\xB2\xD5\xB8\xD5\xB4\xD5\xB8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xB8\xD5\xB2\xD5\xB8\xD5\xB4\xD5\xB8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xB8\xD5\xB2\xD5\xB8\xD5\xB4\xD5\xB8\xD5\xB6 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219