Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 23, 2012 19:18 - 1 քննարկում

Դուք այս երկիրը չեք սիրում: Ինչու եք միայն Ձեզ սիրում, պարոն Տեր-Պետրոսյան…

Ուր էիք պարոն Տեր-Պետրոսյան

Ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց դեպքը ողբերգական էր: Այդ ինչքան էր այդ աղջիկը կապված հոր հետ, որ սթրեսին չդիմացավ: Ես մեծ ցավ ապրեցի, փաստորեն անծանոթ մարդու ընտանիքի ողբերգության համար: Գնացի Կոնդի եկեղեցի, տեսա այն մեծ ցավը, որ ապրում էին այդ երիտասարդ մարդու մտերիմները: Ես սպասում էի, որ գալու էիք նաեւ Դուք, պարոն Տեր-Պետրոսյան, բայց Դուք չեկաք: Տեսա Ձեր կողմից ուղարկված պսակը, որ դրված էր պատի տակ: Դուք Ռոբերտ Քոչարյանից ինչով եք տարբերվում, պարոն Տեր-Պետրոսյան: Հիշում եք, այդ մարդը պսակն ուղարկում էր Վազգեն Սարգսյանի գերեզմանին, բայց ոչ մի անգամ չէր գալիս: Դուք նույն Ռոբերտ Քոչարյանն եք, պարոն Տեր-Պետրոսյան: Ձեր մեջ ատելությունը շատ շատ է: Ինչու եք ատում այդ ողբերգական մարդուն: Որքան հասկացա, նա 17 տարեկանից եղել է Ձեր կողքին, Ձեզ հարգել է: Լսեցի, որ քսան տարի այդ երիտասարդ մարդն ամեն ինչ արել է Ձեզ համար: Հիմա ինչու եք ատում: Ինչ անենք, որ նա դուրս եկավ Ձեր կազմակերպությունից: Ինչ անենք, որ Ձեր մտքերի հետ համաձայն չէր: Մեղք հո չէր գործել, որ Ձեր հասցեին մի քանի բան էր ասել: Մահը նույնիսկ մեղքերն է մաքրում, պարոն Տեր-Պետրոսյան: Թե մահին էլ չեք ներում: Իսկ գիտեք, որ Ձեր Լեւոն Զուրաբյանն էլ չկար թաղմանը: Ձեր Արամ Մանուկյանին էլ չտեսա, պարոն Տեր-Պետրոսյան: Ավելի վատ բան պետք է լիներ, քան մահը, որ գայիք: Փաստորեն բոլորդ հանգստանում էիք: Բոլորը քաղաքում չէին: Ոնց որ լավ էլ ապրում են հը, պարոն Տեր-Պետրոսյան: Հանգստանալու էլ են գնում: Դուք հիմա ինչպես եք բարոյականությունից խոսելու: Ես հասկացա, որ Դուք այնտեղ գտնվող մարդկանցից շատերին եք ատում: Ինչու, պարոն Տեր-Պետրոսյան: Երկու օր նաեւ ֆեյսբուքին եմ հետեւում: Գիտեք, պարոն Տեր-Պետրոսյան Ձեզ ծառայող լրագրող, գրող դուխով կանանց էջերում ոչ մի բառ չկար գրած այս դեպքի մասին: Ձեր կազմակերպությունն էլ չցավակցեց այդ մարդու ընտանիքին: Ավելի ճիշտ միայնակ մնացած կնոջը: Գոնե այցելեիք այդ մարդու աղջկան: Հուսով եմ, նրան էլ չէիք ատում: Գոնե Ձեր տիկնոջն ուղարկեիք, որպես նախկին առաջին տիկին: Ի դեպ, նա մահացավ, պարոն Տեր-Պետրոսյան: Չեմ ուզում ասեմ Ձեզ ատում եմ: Չեմ ուզում ատելությանը ատելությունով պատասխանել: Ես Ձեզ այլեւս չեմ հավատում, պարոն Տեր-Պետրոսյան: Ձեր այսպես կոչված թիմի ստեղծելիք բարոյական Հայաստանին չեմ հավատում: Ամեն ինչ կոտրեցիք իմ մեջ, պարոն Տեր-Պետրոսյան: Փաստորեն ճիշտ են ասում, որ Դուք այս երկիրը չեք սիրում: Ինչու եք միայն Ձեզ սիրում, պարոն Տեր-Պետրոսյան, էն էլ այդքան շատ: Երիտասարդ քաղբանտարկյալ տղաներին եմ դիմում. նայեք հայտնի Ճուտին ոնց են ճանապարհում լեւոնականները: Ձեզ երկար կյանք եմ մաղթում: Ամեն ինչ այս կյանքում փոխադարձ է, պարոն Տեր-Պետրոսյան:

HGHUMITS



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HAKOB M.
Aug 24, 2012 22:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21739') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xA5\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xA5\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xA5\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB6 \xD5\x8F\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219