ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, August 17, 2012 17:59 - 2 քննարկում

Մեռելներից հարություն առած վարչապետը…

Հետմեռելոցային

Հետմեռելոցային

Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո«տերտերականությունը» դարձավ պետական կառավարման բաղկացուցիչ մասերից։ Կեղծ բարեպաշտությունը և փարիսեցիությունը աչք են ծակում։ Իշխանության վերին օղակն, ըստ այդմ, «սրբազան ավազակաորջ» է հիշեցնում։

«Սրբազան ավազակաորջն» իր բուն գործը թողած՝ հոգևորոլորտով է զբաղվում։ Օրինակ՝ պարբերաբար մեռելոցներ են հայտարարվում։ Վարչապետը հետևողական է այդ հարցում։ Երկուշաբթիները արդեն կիրակիին հավասար օրի են վերածվել, իսկ շաբաթն արդեն ուրբաթին հաջորդող ազատ օր չէ, այլ մեռելոցային երկուշաբթիի արդյունքում «լոմկված» օր կամ երկարացված «ուիքենդի» մաս։

Շատերն են փորձում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ իմաստ ունի տարվա մեջ մի քանի անգամ մեռելոցներ հայտարարելը և ի՞նչ են ուզում դրանով ասել իշխանությունները։ Ընկերներիցս մեկն իր մեկնաբանությունը ներկայացրեց այս թեմայով։

Ըստ նրա՝ վարչապետը մեռելոցներ է հայտարարում … ներքին տուրիզմի զարգացման նպատակով։ Նկատենք, որ ասվածի մեջ որոշակի տրամաբանություն կա։ Մարդկանց մեծ մասը մեռելոցային ժամանակահատվածներում ոչ թե գերեզման է այցելում, այլ տանն է մնում, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն՝ մի քանի օրովԾաղկաձոր կամ Սևան են մեկնում, և այդպիսով խթանում տեղական հյուրանոցային բիզնեսը։

Պետք է արժանին մատուցել Տիգրան Սարգսյանի տնտեսագիտական մտքի թռիչքին։ Մարդը մի կրակոցով երկու նապաստակ է բռնում. մեռելացային «բարեշրջման» արդյունքում հա՛մ մոմի բիզնեսն է զարգացնում, հա՛մ տուրիզմը։ Եթե այդ ամենին գումարում ենք դրսից վարկ բերելու և դրանք նախագահական նստավայրի տրամադրության տակ դնելու նրա տաղանդը, ապա լրիվ պարզ է դառնում, թե ինչու է Սերժ Սարգսյանըհիացած վարչապետով։ Ո՞վ լիներ չհիանար։

Կորյուն Մանուկյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գարիկ
Aug 20, 2012 11:57


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21599') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD6\x80\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD6\x80\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD6\x80\xD5\xAF\xD5\xAB\xD5\xB6 \xD5\xBF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219