Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 16, 2012 14:27 - 3 քննարկում

Փոթորիկ ֆեյսբուկում…

Գևորգ Հովհաննիսյան
Հայաստանյայց եկեղեցու յոթ մահացու մեղքերը.

Հայկական քաղաքակրթության ոչնչացում.
Հայոց պետականության կործանմանը նպաստում.
Իր բնօրրանից հայ ժողովրդի արտագաղթի սկզբնավորում.
Հայոց այրուձիու վերացում.

Ազգային ոգու տկարացում.
Հայոց պետականությունը վերականգնելու գաղափարի խեղդում.
Եվ իբրև այս վեցի թագն ու պսակ, յոթերորդ՝ ամենամահացու մեղքը. եկեղեցին կամեցավ և փոխարինեց հայկական պետականությանը: Վերջինիս անչափելի վնասն այն է, որ ժամանակի ընթացքում հայը դադարեց զգալ պետության կարիքը:

Խմբագիր, հրապարակախոս, պատմաբան Համլետ Դավթյան. «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»:

Photo: Հայաստանյայց եկեղեցու յոթ մահացու մեղքերը.

Հայկական քաղաքակրթության ոչնչացում.
Հայոց պետականության կործանմանը նպաստում.
Իր բնօրրանից հայ ժողովրդի արտագաղթի սկզբնավորում.
Հայոց այրուձիու վերացում.
Ազգային ոգու տկարացում.
Հայոց պետականությունը վերականգնելու գաղափարի խեղդում.
Եվ իբրև այս վեցի թագն ու պսակ, յոթերորդ՝ ամենամահացու մեղքը. եկեղեցին կամեցավ և փոխարինեց հայկական պետականությանը: Վերջինիս անչափելի վնասն այն է, որ ժամանակի ընթացքում հայը դադարեց զգալ պետության կարիքը: 

Խմբագիր, հրապարակախոս, պատմաբան Համլետ Դավթյան. «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»:
2 ·  · Share
  • 50 of 60
    • Stepan Abrahamyan Ի գիտություն բոլորին ասեմ,որ ԵԿԵՂԵՑԻ կոչվածը Ի ՍԿԶԲԱՆԵ հայ ազգի համար եղել է ԱՊԱԶԳԱՅԻՆ կառույց,ՕՏԱՐԻ գաղափարախոսությամբ եվ գործունեությամբ: Սա մերկապարանոց հայտարարություն չէ…դրա մասին մեր,մեծամասամբ վայ-պատմիչների մոտ կան բազում մեջբերումներ,հիշատակություններ եվ ողղակի վկայություններ: Այն մեծ եվ հսկայածավալ աշխատանքը,որը կատարել է մեր հայրենասեր հայորդին-ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,մի անգնահատելի բան է: Նա իր հեղինակած աշխատության մեջ բազմակողմանի եվ օբյեկտիվության դիրքերից մերկացնում է այդ ՝՝հոգեվոր՝՝ կոչվող դասի սրիկայությունները մեր ազգի եվ պետականության գլխին…ներկայացնում է եկեղեցու նողկալի դերը հայոց զորեղ պետականությունը հուղարկաորելու սեվ գործում… Հեղինակը ,իր ՜՜ՀԱՅՈՑ ՏԵՐԵՐԸ՜՜ պատմագիտական աշխատությունը ստեղծելիս, հիմնվել է աղբյուրների համեմատական վերլուծության վրա,ցույց է տվել եվ բանականության դիրքերից տարանջատել է կեղծիքը ստից,տրամաբանականը -անտրամաբանականից,իրականը անիրականից եվ հորինվածքից,որոնցով այդքան լեցուն է մեր ազգի գրային պատմությունը,որը գրվել է վանքերում…

      Yesterday at 2:34am ·  · 3
    • Stepan Abrahamyan Ի վերջո,եկեք հասկանանք թե ինչ բան է այդ եկեղեցին՞… Եկեղեցին դա- ԲԱՆԿ է,ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ,սակայն ոչ երբեք գերբնականի մասին սպասավորություն.իրենք իրենց Բիբլիայով հռչակում են մերժել երկրայինը եվ գանձեր կուտակել երկնքում,այնինչ …իրենք են թիվ մեկ հարստություն եվ շքեղություն կուտակողները երկրի վրա… ինչպես հասկանալ այս հակասությունը՞… այդ իրենք են պճնվում արծաթե եվ ոսկե զարդերով ,թանկարժեք քարերով…

    • Էդգար Վարդանյան Ստեփան այս պայքարը որը դուք եք ծավալում չեղած ուժերի պառակտում է :սա ընդամենը ի գիտություն:
    • Գևորգ Հովհաննիսյան Էդգար, ես
      ձեզ հստակ պատասխանեցի. եթե ցանկանում եք նպաստել հզոր պետականության կերտմանը, ապա պարտավոր եք խորապես հասկանալ հայոց պատմությունը: Իսկ դուք փորձում եք ինձ խրատել, թե պետք չէ եկեղեցու հիմքերը խարխլել: Իսկ ինչու եք կարծում, թե եկեղեցական գործիչների լավ արարքները թաքցնում ենք: Պարզապես վատերն էլ ենք ցույց տալիս: Ես խոսում եմ առաքելական եկեղեցու քարոզած դավանաբանությունից, դուք իմ մտքերի տակ ենթատեքստեր եք փնտրում: ՈՒրեմն եթե եկեղեցին ոչինչ է առանց հոտի, եկեք ազգը պահենք հոտային մակարդակում: Սա է ձեր ասածը: Միթե որևէ մի կառույց այդքան թանկ արժե, որ մերժում եք անգամ ինքներդ ձեզ ծանոթանալու սեփական պատմությանը: Ես այստեղ չեմ գրում ձեզ քարոզելու համար: Ես պարզապես կցանկանայի, որ դատողություններ անելուց և բանավեճի փորձից առաջ ծանոթանայիք նյութին: Հասկանում եք, մենք խոսում ենք պատմության վերարժեվորման մասին, որպեսզի խուսափենք հետագա սխալներից: Դուք ստանձնել եք եկեղեցու պաշտպանի դերը, ասես փորձում ենք այն արմատախիլ անել: Քննեք բերված փաստերը, մտորեք, թե ինչպես կարելի է սխալներից խուսափել: Դրանով միայն օգուտ կտաք ազգին ու նաև եկեղեցուն:
      Ի դեպ Էդգար, ես համարում եմ, որ գրագրությունս վարում եմ հայրենասեր հայորդու հետ, ուստի պարտքս եմ համարում հիշեցնել. ազգային է կոչվում միայն այն հաստատությունը, ուսմունքը կամ գաղափարաբանությունը, որի արժեքների հիմքում դրված է Ազգ-Հայրենիք միասնության անառարկելի առաջնայնությունը: Ազգային լինում է միայն պետությունը, և այդ դեպքում մնացածը հարմարվում են նրա պահանջներին կամ չեն հարմարվում և օտարվում են ազգի կյանքից:
      Yesterday at 2:51am ·  · 1
    • Stepan Abrahamyan մարդիկ այնքան միամիտ են,թե կարծում են,որ հանկարծ եկեղեցին վերացավ աշխարհի վերջն թ գալու…հայը կդադարի իրեն հայ զգալ,կդադարի բերքահավաք անել,մեծացնել երեխաներ,պայքարի ռազմի դաշտերում իր գենի պահպանության եվ տեսակի շարունակության համար… այսքան էլ միամտություն՞… եթե իմ եվ Գեվորգի նման իրատես,ողջամիտ մարդիկ,հայ մարդիկ կարողանում են տեսնել պրոբլեմի լրջությունը,իսկ մնացածները -վոչ,ապա դա արդեն նրանց մոտ ե խնդիևը…մենք ՝՝մեղավոր ՝՝ ենք միայն այն բանում,որ կարողանում ենք տեսնել չարիքի արմատը,որը մեր մեջ բույն է դրել արդեն հազար յոթ հարյուր տարի եվ միայն չարիքներ է պատճառել հայ տեսակին,բազում անգամներ խոչընդոտել եվ կործանման քաղաքականություն է վարել պետության ,պետականության հանդեպ…

    • Էդգար Վարդանյան ես եկեղեցու պաշտպանի դեր չեմ ստանձնել ,ես շատ բարձր եմ գնահատում ձեր գործունենությունը:կիսում եմ ձեր գործունեության կարևորությունը,շատ շատ հարցերում համաձայն եմ ձեզ հետ,բայց հակաեկեղեցական քարոզի հետևանքները կարող են շատ ծանր լինել:Ամեն անհատ չի որ կարող է տրվելիք նյութը սինթեզել:Ու շատ շատերի մոտ հակաեկեղեցական դիրքորոշում է առաջանում,որը իր էությամբ մահացու կարելի է համարել այս պարագայում:
    • Stepan Abrahamyan մահացու բան չկա այստեղ:հայ մարդը քանի դեռ չիմանա իր նախնյաց ճշմարիտ պատմությունը,հակառակը,թի կարողանա ամուր կառչել իր հողին,իսկ կեղծված պատմություն հրամցնելով …հեռուն չես գնա…համենայն դեպս,պատմական փաստն այն է,որ շնորհիվ այդ ապազգային կառույցի վարած քաղաքականության մենք այլեվս չունենք մեր Հայքը…մինչ այդ ահ ու սարսափ էինք հարեվան բոլոր ազգերի եվ պետությունների համար…եվ այդ ողորմելի գաղափարախոսությունը,որը մատուցում էր եկեղեցին սկսածիռ հիմնման օրվանից,դարձավ հայ մարդու ազատատենչ եվ տիրողի հոգեբանության կապանքը

    • Էդգար Վարդանյան Ստեփան քո ասած պռոբլեմը հայերեն տարբերակ ունի: Դու և ես ունենք ավելի մեծ թշնամի քան կարող է ամենաստոր եկեղեցականը լինել:Օտարամոլության ախտը սև լամպի պես կախված է մեր երկրից:իսկ այստեղ մենք պառակտում ենք ինքներս մեզ:դուրս եկեք փողոց ամեն քայլի վրա մի թերությունը է որ ամեն անգամ ստիպում է նողկանք ապրել:Սա պետք է լինի մեր պայքարի կիզակետը,որից հետո կմտածենք վարդապետության մասին:Եկեք չպառակտենք չեղած պայքարող ուժը :
    • Stepan Abrahamyan այդ ինչպես… հենց հիմա եկեղեցին ազգակործան քաղաքականություն է վարում.դպրոցներում դասավանդվում է այգմ ՜՜ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՜՜ այսպես կոչվածառարկան,որտեղ դասավանդվում է ուղղակիորեն ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ>>>Ս ա ձեզ հայտնի է՞
    • Էդգար Վարդանյան երբևէ այդ գրքերից մեկը ձեր ձեռքը վերցրել եք?
    • Stepan Abrahamyan սկզբնական ընթերցանության համար կարդացեք Հակոբ Սանասարյանի հետեվյալ երկու աշխատությունները ՝՝ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ՜՜ եվ ԷԷՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ<ԹԵ ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ՜՜: Սկզբնապես ծանոթացեք սրանց,նոր այդ ժամանակ պարզ կլինի ամեն բան եվ նման կերպ չեք արտահայտվի…
    • Էդգար Վարդանյան դուք իմ հարցին չպատասխանեցիք
    • Stepan Abrahamyan այո,վերցրել եմ
    • Էդգար Վարդանյան իսկ ինչ էր այնտեղ ներկայացվում որ ձեզ վրդոհվեցրել է?
    • Stepan Abrahamyan իսկ հետո վերցրեք այդ Բիբլիան եվ ընթերցեք…
    • Էդգար Վարդանյան բիբլիան նույնպես հայերեն տարբերակ ունի :
    • Stepan Abrahamyan ուրեմն այսպես…եկեղեցին չի կարող սուրբ լինել,քանի որ առայնորդվում է հռեա-թալմուդական գաղափարախոսությամբ,այսինքն Բիբլիայով,որտեղ տեղ գտած անմարդկային գաղափարները երբեք չեն կարող աստծո խոսքերը լինել…լավ կարդացեք այդ բիբլիան…

    • Էդգար Վարդանյան դուք էլ սկսեք խոսել հայերեն:և սխալը ասելուց հետո նորից մի օգտագործիք oտարի բառը:մնացեք բարիավ:
    • Stepan Abrahamyan սեվով սպիտակին տրված է ազգերի,ժողովուրդների ԲՆԱՋՆՋՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ… Ադոլֆ Հիտլերի ՝՝մայն կամպֆը ՝՝ առավել ՝՝դեմոկրատական ՝՝ գիրք է դրա համեմատ…
    • Stepan Abrahamyan ուրեմն իմացեք,որ ոչ մի կրոն չի կարող որոշիչ լինել թե մարդ ինչ ազգ է եվ ինչ լեզվով պետք է խոսի…ԿՐՈՆՈՎ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ ՈՐԵՎԵ ՄԻ ԱԶԳԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ-ՉՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԻԿԸ…
    • Էդգար Վարդանյան Ստեփան բավական տարօրինակ եք:հանդիպել եք մի տեղ որ ասած լինեմ կրոնով է ձեր ասածը որոշվում?
    • Stepan Abrahamyan Էդգար Վարդանյան դուք էլ սկսեք խոսել հայերեն:և սխալը ասելուց հետո նորից մի օգտագործիք oտարի բառը:մնացեք բարիավ:
    • Stepan Abrahamyan այս ձեր քոմենթը անհասկանալի է ձեվակերպված
    • Էդգար Վարդանյան comment չի մեկնաբանություն է:
    • Stepan Abrahamyan անհասկանալի մեկնաբանություն է,պազաբանում եմ պահանյում մտցնել
    • Stepan Abrahamyan ‎1995 թիվ…հըմ………..հետաքևքիր է….շաաաաաաատ հետաքրքիր………..
    • Էդգար Վարդանյան դուք օգտագործեցիք բիբլիա բառը,որը ասացի որ հայերեն չի և ունի հայերեն տարբերակ:Սակայն դուք նորից շարունակեցիք բիբլիա բառը կիրառել:շարունակելով մնալ օտար բառին կառչած:
    • Էդգար Վարդանյան ուրիշ ինչ է հետաքրքիր, ասեք փարատեմ ձեր հետաքրքրությունը :))))
    • Stepan Abrahamyan քտար բառից չեմ կառչում…ես ինքս քրիստոնյա չեմ եվ ՄԻՇՏ էլ գործածելու եմ միայն եվ միայն ԲԻԲԼԻԱ
    • Էդգար Վարդանյան իսկ ինչ կապ ունի քրիստոնյա լինելը մայրենիին անտեսելու հետ հարգելի կոմենտող:Մեկնաբանող չեմ ասում որ ձեր օգտագործածին համապատասխան լինի:
    • Stepan Abrahamyan իմ հետաքրքրությունը շատ ու շատ տեղեր ունեմ սպառելու,համենայն դեպս ՁԵՐ օգնության կարիքը թեմ զգում,այդքանն էլ բավական է
    • Stepan Abrahamyan դա լրացոոցիչ ընդոընիր իմ կողմից,որպես ի գիտություն
    • Էդգար Վարդանյան ինչը ընդունեմ լրացուցիչ?
    • Stepan Abrahamyan Էդգար Վարդանյան իսկ ինչ կապ ունի քրիստոնյա լինելը մայրենիին անտեսելու հետ հարգելի կոմենտող:Մեկնաբանող չեմ ասում որ ձեր օգտագործածին համապատասխան լինի:
    • Stepan Abrahamyan այս մեյբերմանդ հետ էի
    • Էդգար Վարդանյան սրա ինչը ընդունեմ լրացուցիչ?մեր մեծ երգիծաբան Պարոնյանը մի առիթով ասել է ` Սխալը ընդունելը խելացիություն է, իսկ այն խոստովանելը `մեծ քաջություն:
    • Stepan Abrahamyan ահա եվ վերջ…իրականում տասնյոթ տարեկանի մեջբերում եվ գիտակցական խոսք սա չի կարող լինել…սա առավել հասուն մարդու,հատուկ նպատակով սւցցանցերում գտնվող անձ լինելու մասին է խոսում…այժմ դադարեցնում եմ քննարկումը,որից ահագին եվ դիտաորյալ կարողացաք շեղել….բրավո,մնացեք խաղաղությամբ:

    • Էդգար Վարդանյան բրավո-ն նույնպես ունի հայերեն տարբերակ:հարգելի օտար լեզվին կառչած բանավիճող կողմ:ես լրտես եմ ի գիտություն քեզ ասեմ:իսկ թե ում կողմից եմ ուղարկված չեմ ասի :)))) բայց լավ ժպտացրեցիր::))))ընկերության հրավեր ուղարկիր ,էջս մի լավ քրքրիր ու կտեսնես թե ում կողմից եմ ուղարկված :))))
      Yesterday at 4:16am ·  · 2
    • Գևորգ Հովհաննիսյան Էդգար, կրկնում եմ, մի խառնեք ազգայինի քարոզը հակաեկեղեցական քարոզչության հետ: Եթե դուք եք համառորեն փորձում անտեսել փաստերը և ամեն գնով կառչում «եկեղեցուն քննադատելու աղետաբերության» կեղծ գաղափարից, ապա կղերականները դա արել են դարեր շարունակ և ցանկացած քննադատություն խեղդել արյան մեջ: Երբ ասում ենք, թե եկեղեցին պետք է ինքնամաքրվի, դա առաջին հերթին նշանակում է, որ իր հավատացյալին պետք է քարոզի «Ազգն ու Հայրենիքն՝ ամեն ինչից վեր» գաղափարը: Կարո՞ղ է դա անել՝ շատ բարի: Չի՞ կարող. նրա աստիճանական ու բնական անէացումը երբեք չի կարող մահացու լինել Ազգի համար: Բուն ազգային հավատքը նույնանում է Տեսակի և Պետության շահերին: Երբ Ստեփանը, կամ մեկ այլ ուսումնասիրող քննադատում է եկեղեցուն, ապա դա չի նշանակում, թե եկեղեցիները քանդելու կամ վանական մատենագրությունը ոչնչացնելու միտք ունի: Որպեսզի հասկանաք, թե ինչ ենք ցանկանում եկեղեցուց, մի փոքր ժամանակ կորցրեք և դիտեք այս հղումը: Դա փոքրիկ մի արժևորում է մեր պատմության մի դրվագի, ինչպիսիք միշտ մնացել են անտեսված: Ես նույնպիսի հիացմունքով ու գաղափարաբանական նույն հենքի մեջ արժեվորում եմ նաև հայ եկեղեցական գործիչների պետականամետ արարքները: ՈՒնեցել ենք կաթողիկոսներ, որոնց դերը ազգայինի պահպանման մեջ անգերագնահատելի է: Բայց պատկերացրեք, նրանք չեն ընդգրկված Հայաստանյայց եկեղեցու հայրապետների ցուցակում, նրանց հիշատակը խնկելի չէ, և ոչ էլ տոնելի: Սա է խնդիրը Էդգար ջան: Մեր քարոզը հանուն անհատների կամ ընդդեմ անհատների չէ, այլ ազգի կյանքում դեր խաղացող համակարգերի որդեգրած գաղափարաբանության: կարդացեք ուղարկածս հղումը: Համոզված եմ, Հայի ձեր սիրտը համամիտ կլինի ինձ հետ:
      Yesterday at 4:22am ·  · 1
    • Գևորգ Հովհաննիսյան http://www.haykjanner.org/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab_%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a8.ws

      www.haykjanner.org

      Հայկյաններ, Հայկյանների Միություն, հասարակական կազմակերպություն, պաշտոնական կայք…See More
    • Էդգար Վարդանյան Գևորգ ջան ես ստորագրում եմ ձեր ասածի տակ:միանշանակ առաջինը պետք է լինի ` «Ազգն ու Հայրենիքն՝ ամեն ինչից վեր» գաղափարը:ու դա պետք է քարոզվի:բայց հիմա դուք որպես եկեղեցի կառույցի քննադատ ինչպես եք տեսնում հարցի լուծումը :ինչպես անենք որ եկեղեցի կառույցի համար դա առաջնային դառնա:
      Yesterday at 4:40am ·  · 2
    • Գևորգ Հովհաննիսյան Էդգար ջան, իմ մոտեցումը հետևյալն է. եթե մենք գիտենք մեր թույլ կողմերը և կամք ունենք դրանք սրբագրելու, ապա կարողանում ենք դա անել: Նույնը եկեղեցու պարագայում. եթե բարձրաստիճան հոգևորականները առանց բարդույթավորվելու իրենք իրենց համար սրբագրեն որոշ մոտեցումներ, ապա ամեն ինչ լավ կլինի: Ձևակերպեմ մոտավորապես այսպես. ի՞նչն է խանգարում մեր եկեղեցականներին՝ անհատի կապը Բարձրյալի հետ անցկացնել միայն Ազգին ու Հայրենիքին մատուցած ծառայություններով: Այսինքն, Տեսակներն Արարչի կամքով են: Եթե մենք ցանկանում ենք չկորցնել կապը Բարձրյալի հետ, ապա պետք է միայն ու միայն ծառայենք մեր Տեսակի պահպանմանը: Սա է հենց առողջ ազգայնականության հիմքը: Մնացածը՝ պատմություն և այլն, արժևորվում են այս տեսանկյունից: Բայց էականն ու ամենակարևորը չի վնասվում, եթե քննադատում ենք ոչ թե քանդելու, այլ առողջացնելու համար: Ես մի ընկեր ունեմ. 1995 թվականին ընդունվեց Սևանի հոգևոր ճեմարան: Ընդունելության արարողությանը ներկա էինք փոքր խմբով: Ապագա աբեղաների հետ զրուցում էր բարձրաստիճան մի հոգևորական, որի այն հարցին, թե ինչն է բացարձակ արժեք ձեզ համար, մեր ընկերը պատասխանեց. Ազգ-Հայրենիք-Աստված: Հոգևորականն ապշած էր, բայց ոչինչ չասեց: Չգիտեմ, դա էր պատճառը, թե ոչ, բայց ընկերս ճեմարանը չավարտեց: Իսկ ինչ հրաշալի կլիներ, եթե նման մտածելակերպով դաստիարակեին բոլոր սաներին: Կունենայինք այն, ինչ երազում ենք:
      Նաև պետությունը պետք է ազգային լինի: Դա կստիպի ոչ միայն եկեղեցուն, այլ նաև բոլոր մնացած ուժերին միասնաբար լծվելու Հայրենիքը շենացնելու գործին: Տասնամյակների անդուլ աշխատանքը օգուտ կբերի: ՈՒրախ եմ, որ հիմնական հարցում համամիտ ենք Էդգար ջան:
      Yesterday at 5:11am ·  · 1
    • Stepan Abrahamyan Արդյո՞ք բիբլիան Աստծո խոսքն է
    • Էդգար Վարդանյան մենք մեծ հաշվով նույն բանի համար ենք պայքարում,որ առաջինը ազգայինը լինի,ուղղակի ձեր պայքարը միջոցի իմ կարծիքով կարող է վնասաբեր լինել:ինչևէ չշարունակենք վիրտուալ բանավեճը:մի օր առերես կհանդիպենք ,կխոսենք:իսկ մեր Ստեփանին մի բան ասեմ ` Եղբայրս երբեք մի ամաչիր սխալդ ընդունելուց,առավել ևս երբ գիտես որ սխալ ես:ես հայ չեմ կոչի նրան ով մայրենիի բառերը օտարի բառերով է փոխարինւոմ:ընդունիր ասածս ու հիշիր Պարոնյանի խոսքերը,որ վերևում գրել էի :
    • Գևորգ Հովհաննիսյան Էդգար, սեփական կարծիքն, անկասկած, շատ կարևոր է, սակայն այն առավել օգտակար է, եթե հենված է փորձի ու նաև անձնական պրպտումների վրա: Ես երբեք ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել կարծիքս մի հարցի մասին, որին տիրապետում եմ մակերեսայնորեն: Ընդունիր սա իբրև մղիչ ազդակ՝ սեփական ուժերով արմատներդ պեղելու համար: Դա կօգնի ոչ թե անվերապահորեն հետևելու որևէ ուսմունքի կամ գաղափարաբանության տառին, այն անհրաժեշտության դեպքում, զարգացնելու այն, տանելու նրան դեպի կատարելագործում: Երբեք չենք կարող նոր ուխտակիցներով համալրել մեր շարքերը, եթե ինքներս առավելագույն չափով անաչառ ու խիստ չենք մեր թերությունների նկատմամբ: Հարգանքներս:
    • Stepan Abrahamyan Էդգար Վարդանյան,դու կառչում ես միայն իմ գործածած օտար բառերից…եվ ինչ՞ … կարող եմ անվերջ օտար բառեր գործածել իմ թե գրավոր,թե բանավոր խոսքում եվ բնավ ազգապատկան զգացողությանս վրա ոչ մի ազդեցություն չունենա… եթե այդ ձեվաչափով ես մոտենում որեվե մեկին հայ անվանել-չանվանելու հարցին,ապա դու պետք է միայն քեզ համարես հայ…ինչու՞,որովհետեվ սփյուռքահայերի 99,99 տոկոսը գործածում է ok օքեյ բառը,իսկ ներկայի ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությունը ռուսա-թուրքա-ամերիկյան եվ վրադիր մի քանի օտար լեզուներով բառեր… իսկ զրույցի մնացած մասում,որ ես ունեցա քեզ հետ,դու որեվե մի կոնկրետ հարցի եվ գաղափարի շուրջ չարտահայտվեցիր…դու այսպես կոչված ՝՝սխալներս ՝՝ էիր մատնացույց անում… ծանոթ ոճ է…

    • Stepan Abrahamyan հ.գ. վատ չեր լինի իմանալը հարգելի էդգար հետեվյալը.՝՝բոլոր ազգերը օգտագործում են ”Բիբլիա­” (գիրք) տերմինը եւ ­”չգիտես­” ինչու մեզանում այն թարգմանվեց որպես ­”Աստվածաշունչ­”: Ո՞ւմ թույլտվությամբ, Աստծո՞… Այդ դեպքում ո՞ր Աստծո… Եթե մի ­”Գիրք­” գրվում է մի քանի դար ու այն գրում ու վերարտադրում են տարբեր մարդիկ, ի՞նչ Աստծո շնչի մասին է խոսքը:՝՝ մեջբերումս կատարել եմ հետեվյալ հղումից http://vahagnakanch.wordpress.com/2011/04/09/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%A2%D5%AB%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A1/

      vahagnakanch.wordpress.com

      Ո՞րն է Աստծո շունչը – 1 (վերլուծական հարցեր եկեղեցուն) Հայ եկեղեցին իրեն կոչում …See More
      Yesterday at 11:27am ·  · 1
    • Էդգար Վարդանյան Ստեփան եթե մարդուն ասում ես ու նա նորից շարունակում է սեփականը թողած օտարինը բանեցնել դա լրիվ այլ բանի մասին է խոսում:քաջ գիտակցում եմ որ քոննես պնդելու:դրա համար ասում եմ ` ՄՆԱՍ ԲԱՐԻԱՎ:
    • Stepan Abrahamyan Եվ ինչ բանի մասին է խոսում՞…հազարամյակներ շարունակ մենք ել ենք վերցրել օտարից բառեր,գործածել,սեփականացրել…եվ շատերն էլ մեզնից են վերցրել…հետո ինչ՞…դադարեցինք հայ լինելուց՞…եվ պնդումս ունի հիմնավորում,մերկապարանոց պնդում չեմ անում …լավ եղիր:


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

YANZAL
Aug 16, 2012 16:36


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21485') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://vahagnak...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219