ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 15, 2012 23:54 - չքննարկված

Սպանված իրանցի միջուկային գիտնականների ընտանիքները դատի են տվել Իսրայելին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային

10:59 • 16.08.12

Սպանված իրանցի միջուկային գիտնականների ընտանիքի անդամները դատական հայց են ներկայացրել Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ` մեղադրելով նրանց սպանություններում ներքաշված լինելու մեջ, գրում է The Guardian-ը:

 

Ռահիմ Ահմադի Ռոշանը, ում որդին` ուրանի հարստացման Նաթանզ կայանի տնօրեն Մուստաֆա Ահմադի Ռոշանը, սպանվել էր հունվարին ռումբի պայթյունի հետևանքով, պատմել է Թեհրանում հրավիրված ասուլիսի ժամանակ, որ սպանվածների ընտանիքները խնդրել են Իրանի դատական իշխանություններին` իրենց հայցը հասցնել միջազգային ատյաններին և դատարանի առջև կանգնեցնել նրանց, ովքեր կանգնած են ոճրագործությունների հետևում:

«Մենք պաշտոնական մեղադրանք ենք ներկայացրել Սեմական վարչակարգի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ, Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել էր 5 գիտնականների սպանության հետ առնչվող 14 կասկածյալների խոստովանությունները, որտեղ նրանք պատմել են, որ մինչ սպանությունները վարժվել են Իսրայելում: Ցուցադրվել էին նաև Թել Ավիվի մերձակայքում գտնվող մի ճամբարի լուսանկարներ, որտեղ կասկածյալները վարժեցվել են, այդ թվում նրանց սովորեցրել են, թե ինչպես մագնիսական ռումբեր տեղադրել մեքենաների մեջ. հենց այս մեթոդով էլ սպանվել են գիտնականները:

 

Թեհրանը վերոնշյալ երկրների հետախուզական ծառայություններին մեղադրում է իր հարևան երկրների օգնությամբ սպանություններն իրագործելու մեջ: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հերքել են իրենց ուղղված մեղադրանքները, սակայն Իսրայելը որևէ մեկնաբանություն չի արել:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ