ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 15, 2012 23:36 - 3 քննարկում

Իա՜… Սերժ Սարգսյանը կատակ է արել, կատա՜կ…

 Աշոտ Սուքիասյանը «թռա՞ծ» է

3-ej-hayrapetyanner-400x326

Hraparak.am-ը գրում է.

Երեկ մենք անդրադարձել էինք«Ամերիաբանկի» եւ «Հայաստան» հանրախանութի վեճին: Գրել էինք, թե ինչպես է ծագել այդ վեճը, ինչպես է ոմն գործարարԱշոտ Սուքիասյան, շահելով 23 գործարարների վստահությունը, «քցել» բոլորին, իսկ որ կարեւորն է՝ Հայրապետյաններին, քանի որ հենց Փայլակ Հայրապետյանն էր գրավադրել իր ամբողջ անշարժ գույքը՝  33 միլիոն դոլար արժողությամբ, որպեսզի բանկը Աշոտ Սուքիասյանին, համատեղ գործ սկսելու համար, տրամադրեր 12 միլիոն դոլարի վարկ: Վարկը տրամադրելուց հետո, ինչ-ինչ խնդիրների պատճառով, բանկը՝ վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով, Հայրապետյաններից վերցրեց  «Հայաստան» հանրախանութի շենքը: Շուտով բանկին կանցնեն Հայրապետյանների եւս մի քանի սեփականություններ, մինչեւ լրանա տրամադրված 12 միլիոն դոլարը: Իսկ Աշոտ Սուքիասյանն այս ընթացքում որեւէ կերպ չի փորձել վերադարձնել վերցված գումարը, ինչի արդյունքում էլ Փայլակ Հայրապետյանն օրերս դիմել է ոստիկանություն եւ ներկայացրել ամբողջ եղելությունը:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ փաստի կապակցությամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով բաժնում քրեական գործ է հարուցվել Քրօր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Աշոտ Սուքիասյանին, սակայն, դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:  Գործով քննիչը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է, սակայն, որոշ տեղեկություններով, առաջին հարցաքննությունից հետո Աշոտ Սուքիասյանն ընդհատակ է անցել, եւ ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը, իսկ ոստիկանությունն առանձնապես շահագրգռված չէ պարզելու վերջինիս տեղը, քանի որ նա բավական հեղինակավոր պաշտպաններ ունի, եւ ոստիկանության «ձեռքը կարճ է» Սուքիասյանին պատասխանատվության կանչելու համար:

Բացի որոշ իշխանական ներկայացուցիչներից, Սուքիասյանին աջակցում է նաեւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Ինչեւէ, գործի քննության ընթացքը ցույց կտա, թե որքանով է մեր ոստիկանությունն անկախ, եւ որքանով են Սերժ Սարգսյանի խոսքերը (թե «մեր երկրում անպատժելի  մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկն այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք հեքիաթներ են: Ով հանցագործություն է կատարում, պետք է պատժվի»), համապատասխանում իրականությանը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ruzan
Aug 16, 2012 3:30


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21468') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xA1\xD6\x81\xD5\xBE\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xA1\xD6\x81\xD5\xBE\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBD\xD5\xA1\xD6\x81\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219