Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 14, 2012 15:31 - 1 քննարկում

Հոգեբան Նունե Մարգարյանի նամակը Սմբատ Ղահրամանյանին:

Հարգելի Սմբատ,

թեև ես չէի մասնակցում, բայց թույլ տվեք միջամտեմ, քանի որ ինձ համար ցավալի էր տեսնել միմյանց նկատմամբ այս թյուրըմբռնումը և հաշվի առնելով հարցի կարևորությունը կուզենայի մասնակցել հարցի քննարկմանը.

Հարգելիս, ինձ թվում է, որ Դուք Եվրոպայից երկու հարյուր տարի ետ եք հենց այս պահին և Ձեր անձնական միտումները կարծիքի իրավունքի տակ տարածելու համարձակությունը այսպիսի լուրջ հարցի շուրջ վտանգավոր է, միգուցե Դուք դա չեք զգում, հնարավոր է, որ այդպես է.

խնդիրն այն է, որ ուղղակի վտանգ և ռիսկ կա, որ նույն կերպ սխալ, ավելի շուտ մոլորյալ ձևով կընկալեն ձեր իսկ հասակակիցները, ձեր սերունդը, թե ինչ ասել է ազատություն և իրավունք….

Եթե անգամ ՛՛ձեր պաշտոնյաները՛՛ հորջորջում են թե մենք գնում ենք դեպի Եվրոպա, ըստ էության և իրականում նման բան չկա, դատարկ խոսքեր են՛ խաբելու այն միամիտ Ժողովրդին կամ նորելուկ երիտասարդին հենց սկզբից գլխատելու և զրկելու սեփական արԺեհամակարգից ներարկելով ամենվտանգավորը և քայքայիչը.

Հիշեք, մենք կարող ենք քայլել Եվրոպայի հետ միասին միայն ՛՛մեր չափով՛՛, հասկանալի է՞ :

Եվրոպական որևէ երկիր, եթե նման ազատություն է թույլ տալիս, ուրեմն ունի այդ հնարավորությունը. դրանից իր արԺեհամակարգը առանձնապես իր առանցքից դուրս չի գալիս, երկիրը դեմոգրաֆիական աղետի առջև չի կանգնած, մարդիկ քաղցած չեն, երկրում չկան այն պրոբլեմները, որոնք այսօր Հայաստանում են. Նրանք անհոգ մարդիկ են, հասկանու՞մ եք, որոշները ՛՛ինչպես ուզում ապրում ե՛՛ն, բայց մարդիկ էլ առանց մեծ-մեծ բառեր օգտագործելու .. ինչպես ՛՛ սահմանադրական իրավունք է՛՛ պարզապես հարգում են, կամ անտեսում, կամ երբեք չեն հետաքրքրվում,սակայն դաստիարակված լինելով իրենց երբեք թույլ չեն տալիս վիրավորել կամ արհամարհել.

Այն ինչ մեզ մոտ է տեղի ունենում նման է նրան, որ մի աղքատ, գեղջուկ, չկայացած ընտանիք, որոշի կրկնօրինակել, մի հարուստ, ցոփ ու շվայտ կյանք վարող ընտանիքին և վերցնել նաև նրա այլասերված բարքերը, առանց հասկանալու դրա կուլտուրան և փիլիսոփայությունը, միայն այն պատճառով, որ ինք էլ է ուզում նույն ճանապարհով գնալ – հարստանալ և բարգավաճել.

Մինչդեռ Հայաստանը ամբողջովին թաթախված լինելով ազգային հարցերի լուծման մեջ, կիսապատերազմի մեջ, տնտեսական,, մշակութային, բնապահպանական ու դեմոգրաֆիկ աղետի մեջ, մեզ թելադրում է լինել պատասխանատու մեր հայտարարությունների և արարքների մեջ.

Այստեղ խոսքը չի վերաբերում անձնական կարծիքն արտահայտելուն, այլ ավելի շատ այդ կարծիքի տարածվելու վտանգին, որպես դիրքորոշում.

Ես հարգեցի ձեր ընտանիքը և Ձեր արԺեհամակարգը, բայց որպեսզի այն ավելի կատարելագործեք և հարստացնեք փորձեք մեզ հայերիս, մեր արԺեհամակարգը և մեզ մատուցվող ՛՛բարոյական լափը՛՛, որ անվանում են մարդու ազատություն, համեմատել եվրոպացու արԺեհամակարգի հետ և իսկական, գործող իրավունքների հետ. Տեսել եք ՞, Գիտեք ՞:

Այնքան դրական և ավելի կարևոր հարցեր կան մեզ հայերիս համար, որ պետք է մտածել, ինչպես այն տեղավորել մեր հասարակության մտածելակերպի մեջ, որպեսզի ԱՅԴ փՈփՈխությունը մեր ողջ համակարգի, ապրելակերպի և ոճի մեջ դրական առաջընթաց արձանագրի, այլ ոչ թե իբր թե ի պաշտպանություն այդ ՛՛ հակաբնական նորագոյացությունների՛՛ հասարակության մեջ ամրապնդել նրանց բարգավաճումը, քայքայելով մեր առանց այն էլ քայքայված, կաղ հասարակությունը, ՛՛զարդարել՛՛ կիսադատարկ Երևանը …

Մի անգամ համացանցում տեսել եմ մեկ տեսանյութ, ծաղրական, որը իբր հայերին ներկայացնում էր որպես գեյ-ազգ. Մի բան, որ հայից ու իր ինքնությունից անչափ հեռու է. Դուք պատկերացնու՞մ եք իմ վիրավորանքը և ցավը, այդ դավադիր ուԺի դեմ, որ տեղադրել էր այդ տեսանյութը. Սա արվում է մի պարզ պատճառով, որ նույն եվրապացու մոտ կարծիք ստեղծի հայերի մասին որպես ցածրակարգ Ժողովուրդ. Նման բան միայն մեր ներքին և արտաքին թշնամին կարող է անել..

Իտալիան, Իսպանիան հազարավոր գեյեր ու յեսիմինչեր ունեն իրենց մեջ, բայց համացանցում դուք չեք գտնի մի տեսանյութ, որը նրանց ներկայացնի ազգ որպես այդպիսին, դուք հասկանում եք, տարբերությունը ՞:

Հետևաբարար՛՛ ազատություններ՛՛ ընդունելուց առաջ մենք պետք է հաշվի առնենք թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, որտեղ ենք գտնվում, մեր հանգամանքները, թե ովքեր են մեզ շրջապատում… սա է նշանակում եվրոպայի հետ քայլել ՛՛ քո չափով՛՛ .

Հենց այդ նույն մարդիկ են ձեզ իրավունքի և ազատության հովեր ներշնչում – ձեր մեջ տարածելով այդ քայքայիչ բացիլները, որպեսզի հետո Ձեզ ծաղրեն ինտերնետում և իրենց տանը նստած հրճվեն. Սա իհարկե անձամբ Ձեզ չեմ ասում, բայց Ձեր կարծիքը հայտնելը, կամ Ձեր մտածելակերպը, որպես սերնդի ներկայացուցիչ կարող է շրջադարձային լինել շատ հայ երիտասարդների համար.

Ուստի, պետք չէ դատի տալ մարդկանց, քո սրտացավ հայրենակիցերին, որոնք ավել զգայուն են ազգակործան վտանգների նկատմամբ և քեզանից ավելի լավ են ճանաչում աշխարհը:

Նունե Մարգարյան,
(Հոգեբան), Իտալիա

p.s.

Առիթից օգտվելով, կուզենայի կարճ մի դրվագ պատմել վերջերս հեռուստատեսային մի հաղորդումից, որի նպատակն էր
արծարծել թե հաղորդումները, տվյալ դեպքում դառնալով հեղինակներին, ինչ ազդեցություն են ունենում լսարանի և հանդիսատեսի համար.
Մասնակցիների մեջ էին նաև ՛՛Արմենիա՛՛ հեռուստատեսության մի հաղորդման վարող Արտեմ Մարկոսյանը,եթե չեմ սխալվում և ՛՛կիսաբաց լուսամուտների՛՛ վարող Հրաչ Մուրադյանը.
Ես կրկնում եմ շատ կարճ նրանց երխոսությունը. Ինչ որ հաղորդման մասին արտահայտվելով Արտեմ Մարկոսյանը մտահոգվելով ասաց, թե պատկերացրեք, եթե մի ֆրանսիացի գիտնական նստած լինի, կամ դիտի այդ հաղորդումը ինչ կարծիք կկազմի մեզ հայերիս մասին, դիմեց նա լսարանին՛ հրավիրելով զգայուն դառնալ նման հարցերի նկատմամբ . Եվ դեռ դահլիճը չեր հասցրել կենտրոնանալ հարցի վրա. Հրաչ Մուրադյանը, աճապարեց ասելով .- ՛՛ ֆրանսիացի գիտանականը ի՞նչ գործ ունի այստեղ, որ հայկական հեղուստատեսություն նայի՛՛…

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

smerch
Aug 15, 2012 9:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21450') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB \xD5\xBA\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219